ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Պ-551-18.06.2014-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, օրենքի նախագիծը բխում է աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը կատարելագործելու, միջազգային չափանիշներին մոտարկելու անհրաժեշտությունից, որը համապատասխանում է նաեւ աուդիտի ոլորտում իրականացվող քաղաքականությանը:

Այնուամենայնիվ, կարծում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող աուդիտորների մասնագիտական  պատասխանատվության պարտադիր ապահովագրության պահանջի սահմանումը ներառում է բազմաթիվ ռիսկեր, որոնց զսպման մեխանիզմներն անհրաժեշտ է ամբողջությամբ կարգավորել օրենքի նախագծով: Անհրաժեշտ ենք համարում նաեւ մինչեւ օրենքի նախագծի ընդունումը մանրամասն ուսումնասիրել  ապահովագրական ընկերությունների կողմից այդ ռիսկերի ստանձնման եւ վերաապահովագրման հնարավորությունները, աուդիտորական ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների գնի վրա ազդեցությունը եւ այլն: Միաժամանակ՝ անհրաժեշտ է նախատեսել դրույթներ աուդիտ իրականացնող անձի կողմից պարտադիր ապահովագրության պայմանագիր չկնքելու համար պատասխանատվության, պարտադիր ապահովագրման ենթակա ռիսկերի տեսակների, ապահովագրական գումարի նվազագույն չափի,  ինչպես նաեւ ապահովագրության պայմանագրի նվազագույն պայմաններ սահմանելու վերաբերյալ եւ այլն:

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է պարտադիր աուդիտ իրականացնելու դեպքում աուդիտ իրականացնող անձի պարտականությունը` ապահովագրելու իր գործունեության արդյունքում երրորդ անձանց գույքային վնաս պատճառելու հետեւանքով առաջացած իր պատասխանատվությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածով սահմանված է, որ այն դեպքերում, երբ որոշակի անձանց վրա օրենքով պարտականություն է դրվում ապահովագրել այլ անձանց հանդեպ ունեցած իրենց պատասխանատվությունը, ապահովագրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան` պայմանագիր կնքելու միջոցով, ընդ որում, ապահովագրողների համար այդ պայմանագրի կնքումը պարտադիր չէ: Այս տեսանկյունից առաջանում է հակասություն, քանի որ ստացվում է այնպես, որ աուդիտորը պարտավորվում է իրականացնել իր մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը, իսկ ապահովագրական ընկերությունը կարող է հրաժարվել դրանից: «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է, որ պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով, հետեւաբար, պարտադիր ապահովագրության նոր տեսակի սահմանումը պահանջում է առանձին օրենքով լիարժեք կարգավորում, օրինակ, ինչպես սահմանված է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Հաշվի առնելով այն, որ օրենքի նախագծով ապահովագրական ընկերությանը վերապահված չէ ապահովագրական պայմանագիր կնքելու պարտականություն, առաջարկում ենք խմբագրել օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետը:

Բացի դրանից, օրենքի նախագծի 1-ին հոդվածի «մասնագիտական պատասխանատվության ապահովագրում» հասկացության եւ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի միջեւ առկա է անհամապատասխանություն: Մասնավորապես, օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված հասկացությունը ներառում է բացառապես աուդիտորի մասնագիտական գործունեության արդյունքում երրորդ անձանց պատճառված գույքային վնասի համար առաջացած պատասխանատվության ապահովագրությունը, իսկ օրենքի նախագծի 2-րդ հոդվածը, բացի նշված պատասխանատվության ապահովագրությունից, նախատեսում է նաեւ աուդիտորական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրի խախտումից առաջացած պատասխանատվության պարտադիր ապահովագրություն:

Օրենքի նախագծից անհրաժեշտ է հանել 2-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ այդ մասով նախատեսված պատասխանատվության հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածով:

Միաժամանակ առաջարկում ենք օրենքի նախագծով հստակեցնել աուդիտի ենթարկվող անձի իրավունքները` աուդիտ իրականացնող անձի կողմից ոչ որակյալ ծառայություններ մատուցելու հետեւանքով կրած վնասները փոխհատուցելու հարցերում:

Միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ` պարտադիր ապահովագրություն ունենալու պահանջն ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար:

Ելնելով շարադրվածից` առաջարկում ենք օրենքի նախագիծը լրամշակել՝ այն հետագայում օրենքների նախագծերի փաթեթով շրջանառության մեջ դնելու համար` պարտադիր ապահովագրության նոր տեսակի սահմանումն առանձին օրենքով լիարժեք կարգավորելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնությունն ընդունելի կհամարի ներկայացված առաջարկությունների  ընդունման դեպքում։

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


   ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Աուդիտորական գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Աուդիտորական գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 
  

««Աուդիտորական գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 
  
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն: 
  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է աուդիտ իրականացնող անձանց մասնագիտական պատասխանատվության ապահովագրմանը, ինչը կարող է նպաստել աուդիտորական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրի խախտումից եւ (կամ) աուդիտորական գործունեության իրականացման արդյունքում երրորդ անձանց պատճառած վնասների նվազեցմանը: Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվի, եթե աուդիտ իրականացնող անձանց պարտադիր ապահովագրության ներդնումը տնտեսվարող սուբյեկտների համար ֆինանսական ծախսերի էական ավելացման չհանգեցնի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ նախատեսվում է ներդնել աուդիտ իրականացնող անձանց մասնագիտական պատասխանատվության ապահովագրության ինստիտուտը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ    

Նախագծով առաջարկվում է սահմանել աուդիտորի մասնագիտական գործունեության արդյունքում երրորդ անձանց պատճառված վնասների համար նյութական պատասխանատվություն եւ դրա ապահովագրման պահանջ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ապահովագրական վճարները ապահովագրական ընկերությունների համար համարվում են հարկվող եկամուտներ, իսկ ապահովագրվող աուդիտորական ընկերությունների համար` շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ծախսեր եւ միաժամանակ, ապահովագրական հատուցումները ապահովագրական ընկերությունների համար համարվում են շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ծախսեր, իսկ ապահովագրվող աուդիտորական ընկերությունների համար` հարկվող եկամուտներ` գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենա, իսկ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: