ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-577-19.08.2014-ՏՏ-010/0) վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ողջունում է օրենսդրական նախաձեռնության հեղինակի՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին արտոնությունների տրամադրման, ինչպես նաեւ սոցիալական երաշխիքներով ապահովման նպատակադրումը: Ավելին, այդ նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի  2014 թվականի սեպտեմբերի 3-ի N 831-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որին մասնավորապես հանձնարարվել է՝

1) կատարել ներկայիս կարիքների գույքագրում.

2) սահմանամերձ համայնքների համար մշակել հարկային եւ սոցիալական արտոնությունների համակարգ.

3) նշված համակարգի ներդրման առանձնահատկությունները տարբերակելու նպատակով կատարել սահմանամերձ համայնքների դասակարգում:

Նշված աշխատանքների արդյունքում կձեւավորվի արտոնություններ սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով սահմանամերձ համայնքների բնակչության շրջանում առկա խնդիրներին կտրվեն համապարփակ եւ ամբողջական լուծումներ: Միաժամանակ հայտնում ենք, որ խնդրի կարգավորման նպատակով առաջարկություններ ենք ստացել նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այլ պատգամավորներից, գերատեսչություններից եւ հասարակական կազմակերպություններից:

Հայտնում ենք նաեւ, որ ներկայացված նախագծում առկա են խնդիրներ՝ կապված օրենսդրական տեխնիկայի, ձեւակերպումների եւ կարգավորումների հետ:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի հեղինակին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից եւ համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը միասնական եւ ամբողջական նախագծերի փաթեթ ներկայացնելու համար:

 Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

                                                                                                   
  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
Եզրակացություն
«Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման


1. «Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` սահմանապահ համայնքների բնակիչները կազատվեն մի շարք հարկերից, ինչպես նաեւ լրացուցիչ օգնություն կտրամադրվի սահմանապահ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու համար:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է սահմանապահ համայնքների բնակիչներին կոմունալ վճարների, հողի հարկի եւ գույքահարկի արտոնությունների եւ մի շարք այլ սոցիալական երաշխիքների տրամադրմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում։
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի փոփոխման, սակայն այն կոնկրետ հնարավոր չէ գնահատել` հաշվի առնելով նախագծով նախատեսվող դրույթների յուրահատկությունը:

Միաժամանակ, վերոնշյալ օրենքի նախագծի` թե՛ ընդունումը, թե՛ չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխման չի հանգեցնում: