ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Հարգելի պարոն Սահակյան Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-595-11.09.2014-ՊԻ-010/0 եւ Պ-5951
-11.09.2014-ՊԻ-010/0) «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում են այն հիմքերը, երբ դատարանը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնում է: Այս առումով գտնում ենք, որ, որպես բողոքը վերադարձնելու հիմք, անհրաժեշտ է նախատեսել նաեւ այն դեպքերը, երբ, մինչեւ դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը, բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին, եւ դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել: Համաձայն օրենքի նախագծով նախատեսված օրենսգրքի 426.8-րդ հոդվածի 5-րդ մասի՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված սխալները վերացնելու եւ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Մինչդեռ անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու հիմքերն այս երկու կետերով չեն սահմանափակվում: Ուստի, գտնում ենք, որ, եթե դատական ակտի վերանայման բողոքը կրկին անգամ կարող է ներկայացվել դատարան՝ միայն վերադարձման նշված հիմքերի առկայության դեպքում, ապա անհրաժեշտ է միմյանցից տարանջատել եւ առանձին նախատեսել դատական ակտի վերանայման բողոքի վերադարձման եւ մերժման հիմքերը: Համաձայն օրենքների նախագծերին կից ներկայացված հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հիմքը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների (ՍԴՈ-984, ՍԴՈ-1049, ՍԴՈ-1099) պահանջներն են, որոնցով ամրագրվել է, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է փաստի ուժով (ipso facto) հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի կամ կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը՝ բացառելով այն օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը: Օրենքների նախագծերով առաջարկվում է սահմանել դատարանի՝ դատական ակտի վերանայման վարույթի փուլում, հատկապես նոր կամ նոր երեւան եկած հանգամանքի բացակայության դեպքում, վերանայման պահանջը մերժելու, իսկ դրանց առկայությունը հաստատվելու դեպքում` դատական ակտը պարտադիր բեկանելու եւ փոփոխելու կամ ստորադաս դատական ատյան ուղարկելու լիազորությունները: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ թիվ ՍԴՈ-1049 որոշման 6-րդ կետով սահմանում է. «Հիմք ընդունելով նոր հանգամանքների եւ նոր երեւան եկած հանգամանքների հիմքերով դատական ակտերի վերանայման ինստիտուտների սկզբունքային որոշ ընդհանրությունները` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու բացառիկ միջոցներ, եւ գնահատելով այդ ինստիտուտները՝ որպես մարդու խախտված իրավունքները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ եւ 19-րդ հոդվածներին համապատասխան արդար եւ արդյունավետ դատաքննությամբ վերականգնելու կարեւոր երաշխիք, սահմանադրական դատարանը գտնում է, որ 2011 թվականի ՍԴՈ-984 որոշմամբ, ինչպես նաեւ այդ հիմնախնդրի վերաբերյալ սահմանադրական դատարանի մի շարք այլ որոշումներով (ՍԴՈ-701, ՍԴՈ-709, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-872 եւ այլն) արտահայտված իրավական դիրքորոշումներն այնքանով, որքանով առնչվում են նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման՝ սույն գործով քննության առարկա գործող իրավակարգավորումներին, կիրառելի են նաեւ սույն գործով:»: Բացի դրանից, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի նոր եւ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթի, դրա իրավական հետեւանքների առումով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, ըստ էության, ընդունելի է համարել միատեսակ կարգավորումների առկայությունը: Ելնելով շարադրվածից՝ գտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածներն անհրաժեշտ է խմբագրել` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը, որն ամրագրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արփինե հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-563-09.07.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ 2014 թվականի օգոստոսի 7-ի N 01/10.1/12880-14 գրությամբ ներկայացված եզրակացության մեջ: Առաջարկում ենք օրենքների նախագծերի վերաբերյալ միասնական մոտեցում ամրագրելու նպատակով առաջնորդվել Հայաստանի Հանրապետության կառավարության նշված եզրակացության մեջ արտացոլված մոտեցումներով եւ սկզբունքներով: Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի եւ ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունները:
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման 1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում: Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում է նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը, ինչպես նաեւ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով գործի նոր քննության կարգը: Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։ Եզրակացություն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն: Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագծերը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն. բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման Նախագծերով առաջարկվում է` 1. ՀՀ օրենսդրությամբ ամրագրել ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 15-ի ՍԴՈ-984, 2012 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1049 եւ 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, 2. հստակեցնել նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով պայմանավորված դատական ակտերի վերանայման կարգը: Ելնելով վերոգրյալից` ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: |