ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                   պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


  
   Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (Պ-640-15.10.2014-ՊԱ-010/0) վերաբերյալ:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (Պ-640-15.10.2014-ՊԱ-010/0) վերաբերյալ:

Նախագծով նախատեսվում է նվազեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական տուգանքների չափերը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել օրենսգրքի 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ հոդվածներում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենսգրքի նշված հոդվածներում փոփոխություններ կատարվել են 2014 թվականի հունիսի 21-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-78-Ն օրենքով: Օրենքի նախագիծը մշակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մարտի 27-ի 303-Ա որոշման հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որի նպատակն էր՝ վերանայել ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը: Աշխատանքային խմբի կողմից կատարվել են ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրության, դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություններ: Նշված օրենքով փոփոխվել էին օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների չափերը: Բացի դրանից՝ նոր խմբագրությամբ էր շարադրվել օրենսգրքի 124.4-րդ հոդվածը, որով սահմանվել  էին տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների նոր սահմանաչափեր: Արդյունքում՝ օրենքի մի շարք դրույթներով նվազեցվեցին ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների համար սահմանված տուգանքների չափերը՝ հաշվի առնելով վարչական տուգանքների չափերի անհամաչափությունը վարչական իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանին: Այսպես՝ նախքան «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում էր տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:  Փոփոխությունների արդյունքում սահմանվեց, որ երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով: Նույնը վերաբերում է նաեւ երթեւեկության սահմանված արագությունը 11 կմ/ժ-ով եւ ավելի գերազանցելու դեպքերին:

Ամփոփելով վերոգրյալը՝ նշենք, որ իրավակիրառական պրակտիկայում ստեղծված անհավասար պայմաններից եւ իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ օրենքով վերանայվել են տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու եւ սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմք ընդունելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանը: Այդ առումով որոշ դեպքերում նվազեցվել են սահմանված տուգանքի չափերը, մյուս դեպքերում՝ ավելացվել:

Հարկ է նշել նաեւ, որ ճանապարհային երթեւեկության կանոնների հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով 2014 թվականի օգոստոսի 26-ին   Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ընդունվել է «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման առնչությամբ իրականացվող վարույթների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 803-Ա որոշումը: Աշխատանքային խումբը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ նոր հայեցակարգային մոտեցումներ ձեւավորելու հետ կապված հարցը: Մասնավորապես, քննարկվում է վարչական իրավախախտումների կանխման նոր արդյունավետ մեթոդների ներդրման հարցը՝ հիմնված երկրի առանձնահատկությունների հաշվառմամբ միջազգային լավագույն փորձի վրա:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հեղինակին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ աշխատանքային խմբի կողմից մշակվող, առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք նախագծի շրջանակներում:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Հայտնում ենք նաեւ, որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

ՀԱՐԳԱՆՔՈՎ`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում  կարգավորման

     
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
      
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծով առաջարկվում է ճանապարհատրանսպորտային երթեւեկության համեմատաբար նվազ վտանգավորության աստիճան ունեցող խախտումների համար սահմանված վարչական տուգանքների չափը կիսով չափ նվազեցնել` համապատասխան փոփոխություններ կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124, 124.1, 124.2, 124.3, 124.4 հոդվածներում:

Հիմք ընդունելով ՀՀ պետական բյուջեի` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կողմից գանձված վարչական իրավախախտումներից 2013 եւ 2014 թվականների ինն ամիսների ու 2013 թվականի տարեկան եկամուտների համամասնությունները, մեր գնահատականներով, 2014 թվականի նշված եկամուտները կկազմեն շուրջ 130.0 մլն դրամ: Մեր գնահատականներով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124, 124.1, 124.2, 124.3, 124.4 հոդվածներով սահմանված տուգանքներից գանձվելիք 2014 թվականի եկամուտները կկազմեն  շուրջ 100.0 մլն դրամ:

Ելնելով վերոգրյալից, գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, որի ազդեցության չափը կկազմի առնվազն 50.0 մլն դրամ:

Միաժամանակ, հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է նվազեցնել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների չափերը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) փոփոխվում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների չափերը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


Եզրակացություն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) լրամշակված տարբերակի  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա, բացառությամբ Նախագծի 4-րդ եւ 17-րդ հոդվածներով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 135.1-րդ եւ 135.2 հոդվածներում կատարվող փոփոխությունների: Մասնավորապես հիշյալ փոփոխությունների ընդունումն կնպաստի այդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների թվի աճին, ինչն իր հերթին բացասական ազդեցություն կունենա առանձին կատեգորիաների` ուղեւորների եւ վարորդների առողջության վրա` կապված ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի (ներառյալ երկորդային) մարդու օրգանիզմի վրա ունեցած ազդեցությունից եւ հետեւանքներից: