ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                             պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի եւ Լեւոն Դոխոլյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-637-15.10.2014-ՏՏ-010/0) վերաբերյալ:

1. 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի  2-րդ կետում  հստակեցման կարիք ունի գերեզմանատների տարածքների մշտադիտարկման նպատակն ու դրա իրականացման արդյունքում ստացված տվյալների օգտագործումը.

2) 1-ին մասի 3-րդ կետը  հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե լիազոր մարմնի կողմից ում են ներկայացվում առաջարկությունները.

3) 1-ին մասի 4-րդ կետը հակասում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի եւ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին, քանի որ դրանցով սահմանված են հողերի նպատակային եւ գործառական նշանակության, ինչպես նաեւ հողերի օգտագործման սխեմաների հաստատման եւ փոփոխման այլ ընթացակարգ.

4) 1-ին մասի 5-րդ կետն անհրաժեշտ է խմբագրել` հաշվի առնելով, որ հուղարկավորությունների եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրական պահանջները բավական ընդարձակ են, ընդգրկում են այլ մարմիններին վերապահված լիազորություններ եւ համապատասխան հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը միայն մեկ լիազոր մարմնին վերապահվել չի կարող.

5) 2-րդ մասն անհրաժեշտ է առանձնացնել` հուղարկավորությունների եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տարածքային կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները ներկայացնելով առանձին հոդվածով:

2. Առաջարկում ենք հանել նախագծի 3-րդ հոդվածը:

3. Նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածներն անհրաժեշտ է հանել: Տվյալ կարգավորման արդյունքում անհասկանալի է, թե գերեզմանի վարձակալն ինչ հիմքերով պետք է տրամադրի գերեզմանի տեղը (անվճար թե վճարովի), բացի դրանից հիմնվորված չէ, թե ինչպես է վարձակալված գերեզմանատունը նպաստելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ կարգավորված չեն վարձակալության ժամկետի ընթացքոմ վարձակալի պարտավորությունները եւ դրանց կատարումից խուսափելու հետեւանքները: Միաժամանակ, եթե վարձակալության ժամկետը լրանալուց հետո կամ վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում գերեզմանատան բարեկարգման, սպասարկման եւ պահպանման պարտավորությունը պետք է անցնի տեղական ինքնակառավարման մարմիններին, ապա ստացվում է, որ վարձակալությամբ տրամադրելը կրում է միայն գերեզմանատեղերի տրամադրման նպատակ, իսկ տեղերի ավարտվելուց հետո բարեկարգման պարտավորությունը միեւնույնն է կրելու է տեղական ինքնակառավարման մարմինը:

4. 4-րդ հոդվածով սահմանված լրացումը Հայաստանի Հանրապետությսւն պետական բյուջեում զգալի ծախսեր կառաջացնի: Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության  կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1082-Ն  որոշմամբ: Բացի դրանից, համաձայն Հայաստանի Հանրապետությսւն առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 16-ի N 36-Ն հրամանով հաստատված չափորոշչի, ախտաբանաանատոմիական հերձումները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված անձանց մահվան դեպքում:

Տնային մահերը կազմում են շուրջ 12816 դեպք, որից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ցանկում չընդգրկվածները շուրջ 10252-ն է, ընդ որում, մեկ հերձման գինը 12500 դրամ է. լրացուցիչ պահանջվող գումարը կկազմի 128 միլիոն դրամ:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ այժմ քննարկման փուլում է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կսահմանվեն հուղարկավորությունների կազմակերպման հետ կապված հարաբերությունների կարգավորման նոր սկզբունքներ եւ մոտեցումներ: Այնուամենայնիվ, դեռեւս հստակեցման անհրաժեշտություն ունեն հետեւյալ հարցերը`

1) կարող են արդյոք գերեզմանատները լինել մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, թե ոչ.

2) մասնավոր հողի վրա գտնվող գերեզմանատուն կառավարելու դեպքում, եթե հողի սեփականատերը հրաժարվում է դրանից կամ սնանկ է ճանաչվում, ապա ինչ կարգավորում պետք է նախատեսել այդ դեպքում.

3) մասնավոր գերեզմանատների կառավարումը պետք է լինի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, թե ոչ.

4) պետք է արդյոք սահմանվեն նվազագույն չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն գերեզմանատները եւ դիակիզարանները, թե ոչ.

5) վերահուղարկավորումն ինչ ժամկետներում կարող է իրականացվել եւ ինչ պայմաններով:

Հաշվի առնելով, որ ներկայացված նախագծում առկա են հստակեցման եւ խմբագրման կարիք ունեցող դրույթներ, լրացուցիչ կարգավորման ենթակա հարաբերություններ, տարբեր մարմինների լիազորությունների շրջանակների հստակեցման կարիք ունեցող հարցեր` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծի դրույթներին անդրադառնալ առաջիկայում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
 
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

         

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

Եզրակացություն
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հուղարկավորությունների կազմակերպաման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հուղարկավորությունների կազմակերպաման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին  առնչվում է, սակայն այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում են գերեզմանատների եւ դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում  են հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում մատուցվող ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված ծառայությունների շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հուղարկավորություննրի կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հուղարկավորություննրի կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է գերեզմանների եւ դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ` բյուջետային բնագավառում  կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների ծախսերի վրա կլինի բացասական` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է, որ դիահերձումը պետության կողմից երաշխավորված անվճար բուժծառայություն է:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների վրա կլինի ոչ էական: