ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-657-13.11.2014-ՖՎ-010/0 եւ Պ-6571-6-13.11.2014-ՖՎ-010/0) վերաբերյալ:

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետով նախատեսված «անձեռնմխելի կապիտալ» հասկացության սահմանումն անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերին, որոնց համաձայն անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ համալրման աղբյուր կարող են լինել ոչ միայն նվիրատուների տրամադրած միջոցները, այլեւ հիմնադրամի ստեղծման պահին հիմնադրի ներդրումը եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող այն եկամուտները, որոնք չեն ծախսվել տվյալ ֆինանսական տարվա ընթացքում.

2) 2-րդ եւ 3-րդ կետերում առաջարկվող՝ «անձ» եւ «անձ կամ անձանց խումբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ֆիզիկական կամ իրավաբանական անձինք» բառերով` «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

3) 2-րդ կետից առաջարկում ենք հանել «(այսուհետ` նաեւ դրամական միջոցներ)» բառերը, քանի որ դրանք օրենքի նախագծում չեն օգտագործվում.

4) 5-րդ կետով սահմանված «դիլեր» հասկացության մեջ անհրաժեշտ է ներառել նաեւ դիլերային գործունեության իրականացման լիցենզիա ստացած ֆիզիկական անձանց` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 24-րդ կետի համաձայն:

2. Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված «տնտեսական ընկերություններ» հասկացությունը հստակեցման կարիք ունի, քանի որ այդպիսի հասկացություն սահմանված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

3. Օրենքի նախագծի 6-րդ հոդվածում`

1) անհրաժեշտ է սահմանել առանձին դրույթ, որով կսահմանվի հիմնադրամի անհրաժեշտ նվազագույն կապիտալի չափը, ինչպես նաեւ անհրաժեշտ է նախատեսել դրույթ, որով կսահմանվեն հիմնադրամի գործունեության սկզբունքները.

2) 1-ին մասի 6-րդ կետում նշված «մարմինների կազմավորման կարգը եւ իրավասությունները» արտահայտությունը հստակեցման կարիք ունի. անհրաժեշտ է նշել, թե որ մարմինների մասին է խոսքը.

3) 3-րդ մասի 2-րդ կետում առաջարկում ենք սահմանել նաեւ, թե ինչ չափանիշների հիման վրա է կատարվելու դիլերի ընտրությունը:

4. Օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել «խորհրդի կանոնադրությամբ» հասկացությունը, քանի որ ինչպես «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այնպես էլ` օրենքի նախագծի համաձայն` հոգաբարձուների խորհուրդը չունի կանոնադրություն:

5. Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է անձեռնմխելի կապիտալը ներդնել բացառապես պետական պարտատոմսերում: Նման մոտեցման իրականացման մեխանիզմը խնդրահարույց է: Մասնավորապես, նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, դիլերի կողմից ձեռք են  բերվում այնպիսի պետական պարտատոմսեր, որոնք ձեռքբերման պահի դրությամբ ապահովում են առավել բարձր եկամտաբերություն: Պետական պարտատոմսերը տեղաբաշխվում են աճուրդի միջոցով, որի ժամանակ առաջնային դիլերները ներկայացնում են մրցակցային առաջարկություններ: Այս մրցութային գործընթացի շրջանակներում գործնականում անհնար է, որ առաջնային դիլերի ներկայացրած եւ բավարարված առաջարկությունը մշտապես ապահովի առավել բարձր եկամտաբերություն:

Միաժամանակ, օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ ենթակետով նախատեսվող՝ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամով փոխանակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված միջին փոխարժեքից ոչ ցածր փոխարժեքով, նույնպես, գործնականում հնարավոր չէ ապահովել, քանի որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն արտարժույթի միջին փոխարժեքը հրապարակում է բանկային օրվա ընթացքում կնքված գործարքների հիման վրա՝ այդ օրվա վերջում:

Հաշվի առնելով շարադրվածը՝ առաջարկում ենք օրենքի նախագծով սահմանել, որ անձեռնմխելի կապիտալը հիմնադրամի կողմից հանձնվում է կառավարման ինստիտուցիոնալ կառավարիչներին (ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններ)՝ նախապես սահմանելով, որ այն պետք է ներդրվի բացառապես պետական պարտատոմսերում, ինչպես նաեւ այն տարեկան եկամտաբերությունը, որը պետք է ապահովի կառավարիչը (կառավարման արտաքին մոդել): Անձեռնմխելի կապիտալի կառավարման մեկ այլ տարբերակ կարող է հանդիսանալ ներքին կառավարման մոդելը, որի դեպքում միջոցների կառավարմամբ զբաղվում է հիմնադրամի կողմից ստեղծված խորհուրդը կամ առանձին անհատը, որը կարող է պրոֆեսիոնալ ձեւով կառավարել ակտիվները:

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ.

Համաձայն «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` անձեռնմխելի կապիտալի ձեւավորման կամ համալրման նպատակով նույն հոդվածով սահմանված կարգով գույք տրամադրած անձինք, ինչպես նաեւ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներն օգտվում են օրենքով սահմանված հարկային եւ այլ արտոնություններից: Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանել հետեւյալ հարկային արտոնությունները`

1) անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ (կամ) համալրման նպատակով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին դրամական (այդ թվում՝ արտարժութային) միջոցների եւ պետական պարտատոմսերի փոխանցումը (տրամադրումը), ինչպես նաեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտները համարել ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ.

2) շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը նվազեցվում է անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ (կամ) համալրման նպատակով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին փոխանցված (տրամադրված) դրամական (այդ թվում՝ արտարժութային) միջոցների եւ պետական պարտատոմսերի արժեքի, ինչպես նաեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափով.

3) եկամտային հարկով հարկման նպատակով նվազեցվող եկամուտ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներից ստացվող գույքը եւ դրամական միջոցները:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ`

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝

ա. 6-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`

ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի եւ անշարժ գույքի) սեփականության իրավունքը որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով,

ծառայությունների մատուցումը` ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաեւ ապրանքների եւ անշարժ գույքի վարձակալությունը,

բ. 15-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն` արժեթղթերի օտարումն ազատված է ԱԱՀ-ից:

Հաշվի առնելով շարադրվածը՝ հայտնում ենք, որ անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ (կամ) համալրման նպատակով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին դրամական (այդ թվում՝ արտարժութային) միջոցների եւ պետական պարտատոմսերի փոխանցման (տրամադրման) գործարքները չեն կարող համարվել ԱԱՀ-ով հարկվող գործարքներ, քանի որ դրանք ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքներ չեն համարվում.

 2) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում հնարավորություններ կստեղծվեն, որպեսզի մասնավոր կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները, որոնք ներկայումս համարվում են հարկման ենթակա եկամուտներ, ազատվեն հարկումից` առանց որեւէ սահմանափակման, ինչը հարկային քաղաքականության իրականացման, ինչպես նաեւ հարկումից խուսափելու ռիսկերի կառավարման տեսանկյուններից` անընդունելի է:

Միաժամանակ, հայտնում ենք, որ ոչ առեւտրային կազմակերպությունների կայացման ու զարգացման համար գործող հարկային օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված են բավական լայն շրջանակի հարկային արտոնություններ: Մասնավորապես`

1) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

ա. 8-րդ հոդվածի համաձայն` շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում ոչ առեւտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները) եւ ծառայությունները,

բ. 23-րդ հոդվածի համաձայն, հարկվող շահույթը որոշելիս, համախառն եկամուտը նվազեցվում է ոչ առեւտրային կազմակերպություններին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք եւ (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0,25 տոկոսի չափով.

2) համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 22-րդ կետի` ԱԱՀ-ից ազատված են հասարակական կազմակերպությունների կողմից ապրանքների անհատույց մատակարարումը կամ ծառայությունների անհատույց մատուցումը.

3) համաձայն «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի` եկամտային հարկով հարկման նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում (եկամտային հարկով չեն հարկվում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված եւ հարկային մարմիններում հաշվառված ոչ առեւտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական եւ բնամթերային ձեւով ցույց տրված օգնության գումարները:

Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին եւ միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 40 արձանագրային որոշմամբ հաստատված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի N 1 հավելվածի 2-րդ բաժնի, նախատեսվում է հայեցակարգային լուծումներ տալ մի շարք խնդիրների, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կհամապատասխանեցվի քաղաքացիական հասարակության ներկա պահանջներին եւ կխթանի քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը: Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխում (Իրավաբանական անձինք)՝ վերանայել ոչ առեւտրային կազմակերպությունների տեսակները, ինչպես նաեւ ընդունել համապատասխան հատուկ օրենսդրություն՝ առանձին կազմակերպական-իրավական տեսակների մասով: Նույն բաժնի 7.3.1-ին կետում նշված է.

«Որպես հիմնադրամների առանձնահատուկ տարատեսակ` առաջարկվում է սահմանել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը (ԱԿՀ): ԱԿՀ-ն հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի՝ որպես առանձին ինստիտուտի, առանձնահատկությունները կսահմանվեն օրենքով»: Հետագա ենթակետերում նշված են ԱԿՀ-ի արդյունավետ գործունեության ապահովման համար նախատեսվող սկզբունքներն ու ինստիտուտները: Նշված որոշման շրջանակներում, ժամանակացույցին համապատասխան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթ, որի մշակման աշխատանքներին մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ:

Նշված օրենքների նախագծերի փաթեթում ընդգրկված «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաեւ հարակից այլ համապատասխան օրենքների նախագծերով կարգավորվում են հիմնադրամի անձեռնմխելի կապիտալի հետ կապված հարաբերությունները: Այդ առումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթի դրույթները եւ կարգավորման առարկան համընկնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից շրջանառվող օրենքների նախագծերի փաթեթի դրույթների հետ:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից եւ դրան անդրադառնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մշակած, առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք օրենքների նախագծերի փաթեթի շրջանակներում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրենքների նախագծերի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման մասին  եզրակացությունները: 
 
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` կարգավորվում են անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների ստեղծման, անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, անձեռնմխելի կապիտալի կառավարումից առաջացող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին»,  «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին»,  «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին»,  «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի`  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին»,  «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին»,  «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին»,  «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  դրական ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ
«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման


Օրենքների նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է`

1) կանոնակարգել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների ստեղծման իրավական հիմքերը եւ սահմանել, որ`

ա) անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ համալրման աղբյուրներն են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նվիրատվությունները, կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակները, հիմնադրամի ստեղծման պահին` հիմնադրի ներդրումը,

բ) հիմնադրամը չի կարող անձեռնմխելի կապիտալը ներդնել այլ արժեթղթերում, այդ կապիտալի հաշվին ձեռք բերել գույք, գույքային իրավունքներ կամ նյութական եւ (կամ) ֆինանսական այլ ակտիվներ,

գ) անձեռնմխելի կապիտալի դրամական, այդ թվում` պետական պարտատոմսերի  ցանկացած մարումից (հետգնումից) ստացվող միջոցները ներդրվում են ՀՀ պետական կարճաժամկետ պարտատոմսերում` դիլերի կամ գանձապետական պահառուի միջոցով, իսկ ՀՀ պետական միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերում, ինչպես նաեւ պետական այլ պարտատոմսերում` դիլերի միջոցով,

դ) անձեռնմխելի կապիտալը չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել` հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը եւ կարող է կառավարվել բացառապես պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու, դրանց տոկոսավճարներից եւ մարումից եկամուտներ ստանալու եւ ստացված եկամուտները նույն օրենքով սահմանված կարգով բաշխելու միջոցով,

ե) «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթները անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների վրա տարածվում են, եթե «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով այլ բան սահմանված չէ,

2) սահմանել, որ հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամին փոխանցված դրամական միջոցների եւ պետական պարտատոմսերի արժեքի չափով, ինչպես նաեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափով,

3) սահմանել, որ ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ չեն համարվում անձեռնմխելի կապիտալով հիմնադրամին փոխանցված դրամական միջոցների եւ պետական պարտատոմսերի արժեքի չափով, ինչպես նաեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափով,

4) սահմանել, որ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ են համարվում անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների կողմից ստացված գույքը եւ դրամական միջոցները,

5) սահմանել, որ բարեգործական ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի գործունեության սահմանափակումների, գույքի ձեւավորման եւ կառավարման առաձնահատկությունները սահմանվում են «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով,

6)        սահմանել, որ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի դրույթները չեն տարածվում ներդրումային ծառայութուններ մատուցող անձ չհամարվող անձի կողմից անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի միջոցների կառավարման վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, որի չափը հնարավոր չէ գնահատել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել օրենքների նախագծերի ընդունումից հետո անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին փոխանցվող դրամական միջոցների եւ պետական պարտատոմսերի ծավալը, հիմնադրամների կառավարումից ստացվող եկամտի չափը, հիմնադրամներից ստացվող գույքի եւ դրամական միջոցների չափը:

Միաժամանակ ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների, ինչպես նաեւ ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների  ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: