ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-668-02.12.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված նախագծով առաջարկվում է «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 32-րդ կետում ամրագրել դրույթներ, որոնց համաձայն նշված կետը հետադարձ ուժ չունի եւ չի տարածվում մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 16-ը նշված պաշտոններում պաշտոնավարած անձանց վրա: Առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ մինչեւ օրենքի ընդունումը պաշտոնավարած անձինք դրա ընդունումից հետո զրկվում են Հայաստանի Հանրապե-տության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրա-պետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» N Ն-00427-I որոշմամբ ամրագրված արտոնություններից:

Հարկ է նկատել, որ նախագծի հիմնավորման մեջ մատնանշված՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածը, որն ամրագրում է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների եւ այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը, ունի անմիջական գործողություն: Նշվածից հետեւում է, որ սահմանադրական նորմն իր անմիջական գործողության ուժով կիրառվում է՝ անկախ համապատասխան օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված լինելու հանգամանքից: Սահմանադրորեն ամրագված նշված դրույթները բխում են նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներից եւ տեղ են գտել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N ՍԴՈ-1000 որոշման մեջ: Նշվածից հետեւում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների եւ այլ իրավական ակտերի հետադարձ ուժի բացակայությունն ընդհանուր կանոն է եւ յուրաքանչյուր դեպքում չի պահանջում իրավաստեղծ գործունեության միջոցով օրենսդրի ակտիվ միջամտությունը: Դրան հակառակ՝ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտերի ընդունման յուրաքանչյուր դեպքում օրենսդրին կամ իրավաստեղծ մարմնին իրավունք է տրվում հայեցողաբար որոշելու իրավական ակտին հետադարձ ուժ տալու հետ կապված հարցը: Նշենք նաեւ, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության համաձայն ուժը կորցրած  իրավական  ակտի գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե նշված օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Ճիշտ է, «Նախկին  ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նշված ընդհանուր սկզբունքից տարբերվող կարգավորում չի նախատեսել, սակայն տվյալ դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել այն սկզբունքով, որ ուժը կորցրած իրավական ակտի գործողությունն ընդհանրապես դադարեցվում է: Նշված դիրքորոշումը նույնպես բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N ՍԴՈ-1000 որոշման դրույթներից: Մասնավորապես, նշված որոշման 8-րդ կետով ամրագրվում է, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության սահմանադրականությունը գնահատելիս` առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել սահմանադրական այն ընդհանուր սկզբունքը, որ ուժը կորցնելուց հետո իրավական ակտի գործողությունն ընդհանրապես դադարեցվում է: Նշված ընդհանուր սկզբունքից Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, որպես բացառություն, դիտարկում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները, երբ օրենսդիր մարմնին հայեցողական իրավասություն է վերապահված որոշելու բարելավող իրավական ակտերի հետադարձ ուժի հետ կապված հարցը: Հարկ է նկատել նաեւ, որ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որում ներկայացված են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ցանկը, ինչպես նաեւ սահմանվում են սոցիալական երաշխիքների տեսակներն ու չափերը:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Հայտնում ենք նաեւ, որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`                          ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

Եզրակացություն
««Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի բացասական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում է դրույթ` «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» ՀՀ Գերագույն խորհրդի որոշման` հետադարձ ուժ չունենալու վերաբերյալ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում են դրույթներ «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» ՀՀ Գերագույն խորհրդի որոշման` հետադարձ ուժ չունենալու վերաբերյալ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նախկին  ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Նախկին  ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
(Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀՀ մի շարք օրենքներ եւ ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին) Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին) ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է (Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀՀ մի շարք օրենքներ եւ ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին) ՀՀ 2006 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-199 օրենքի 3-րդ հոդվածի 32-րդ կետում ամրագրել դրույթ, որի համաձայն` հիշյալ կետը, որով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի (Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին) թիվ Ն-00427-I որոշումը, հետադարձ ուժ չունի եւ չի տարածվում մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 16-ը նշված պաշտոններում պաշտոնավարած անձանց վրա:

ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Ն-00427-I որոշմամբ, մասնավորապես, նախատեսված էր, որ կենսաթոշակի անցնելիս ՀՀ կառավարության նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի երբ նա պաշտոնանկ է արվում, սահմանվում է հատուկ թոշակ` աշխատավարձի 60 տոկոսի չափով: Այսինքն, նախագծի ընդուման դեպքում մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 16-ը պաշտոնավարած ՀՀ վարչապետերի համար, բացառությամբ պաշտոնանկ արվածների, կենսաթոշակի անցնելիս, հաշվի առնելով ՀՀ վարչապետի համար ներկայումս սահմանված ամսական աշխատավարձի չափը, պետք է մեկ անձի հաշվով սահմանվի ամսական մոտ 715.0 հազար դրամ հատուկ թոշակ, ինչը տարեկան կտրվածքով կկազմի մոտ 8,580.0 հազար դրամ:

Ելնելով վերոգրյալից, նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Ն-00427-I որոշմամբ նախատեսված էին այլ արտոնություններ եւս (ՀՀ Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով տրվում է պետական ամառանոցից եւ ավտոտրանսպորտից օգտվելու իրավունք), գտնում ենք, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: