ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-669-02.12.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված՝ պաշտոն զբաղեցրած անձը «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կենսաթոշակի իրավունք ունի՝ անկախ այն հանգամանքից, թե որքան է պաշտոնավարել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվել:

Միաժամանակ, նախատեսվում է օրենքի 2-րդ հոդվածի 9-րդ մասից տարանջատել օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայությունների մարմինների ղեկավարների պաշտոններ զբաղեցրած անձանց:

Օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող՝ պաշտոնավարման 10 տարվա պարտադիր ժամկետ սահմանված չէ միայն Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի, մարդու իրավունքների պաշտպանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի համար, որոնց դեպքում պաշտոնավարման առավելագույն ժամկետը կամ անփոփոխելի լինելը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:

Առաջարկության ընդունման դեպքում՝ օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ձեռք կբերի, օրինակ, մեկ օր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված որեւէ պաշտոն զբաղեցրած անձը, ինչը չի բխում ոլորտում վարվող քաղաքականության տրամաբանությունից:

Պաշտոնանկ արվելու դեպքում բացառություն սահմանելու կապակցությամբ հարկ է նկատի ունենալ այն, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակեցված չէ «պաշտոնանկ արվել» եզրույթի բովանդակությունը (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է միայն Հայաստանի Հանրապետության Նախագահին, ինչպես նաեւ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու ընթացակարգ):

Ըստ այդմ, առաջարկվող «, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում» ձեւակերպումը խնդիրներ կառաջացնի իրավակիրառական պրակտիկայում:

Օրենքի 2-րդ հոդվածի 9-րդ մասից օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայությունների մարմինների ղեկավարների պաշտոններ զբաղեցրած անձանց տարանջատելու կապակցությամբ հարկ է հաշվի առնել այն, որ, օրենքով կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերություններում հավասարեցված են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված եւ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայությունների մարմինների ղեկավարների պաշտոնները:

Ըստ այդմ, օրինակ, օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի 5 տարի դեսպանի եւ 5 տարի նախարարի տեղակալի պաշտոն զբաղեցրած անձը: Նշված մոտեցումը բխում է այն հանգամանքից, որ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձը, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, բարձրաստիճան պաշտոնատար անձ է, սակայն նրա վարձատրության հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են այլ իրավական ակտերով:

Առաջարկության համաձայն՝ այս դեպքում անձը չի ունենա օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք, քանի որ պարտադիր պայման կսահմանվի՝ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում 10 տարվա աշխատանքային ստաժի առկայությունը: Սա եւս չի բխում ոլորտում վարվող քաղաքականության ընդհանուր տրամաբանությունից:

Առաջարկվող տարանջատումը համահունչ չէ նաեւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տրամաբանությանը, քանի որ այս դեպքում տարբերակում կդրվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնների միջեւ՝ պայմանավորված՝ վարձատրության հարաբերությունները կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ չէ օրենքի նախագծի հեղինակի մոտեցմանը՝ որոշակի դեպքերում անձի առնվազն 10 տարի պաշտոնավարման սահմանափակման վերանայման առումով, եւ իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել օրենքի նախագծի հեղինակի հետ՝ պաշտոնավարման ժամկետի ողջամիտ սահմանափակումներ մշակելու նպատակով:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը կընդունվի օրենքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`        ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության կարգին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կարգավորել պետական պաշտոններ զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության եւ այլ սոցիալական երաշխիքների հետ կապված հարցեր:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

Եզրակացություն
««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի բացասական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առաջ է բերում շահառուների թվի էական ավելացում, որն էլ իր հերթին հանգեցնում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի գնահատականը տալ հնարավոր չէ` անհրաժեշտ տեղեկատվության բացակայության պատճառով:

Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: