ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-723-19.02.2015-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է անչափահաս տարիքում ԽՍՀՄ տարածքում՝ հակաօդային պաշտպանության օբյեկտում, պաշտպանական կառույցի շինարարության վրա, ռազմածովային բազայում, օդանավակայանում կամ այլ ռազմական օբյեկտում` գործող պատերազմական գոտու թիկունքի սահմանների ներսում կամ գործող նավատորմի օպերացիոն դաշտում, երկաթուղու կամ ավտոճանապարհի՝ պատերազմական գոտուն կից վայրում աշխատելու ժամանակահատվածը հաշվառել  աշխատանքային ստաժում:

Առաջարկությունն ընդունելու դեպքում իրավակիրառական պրակտիկայում կարող են առաջանալ դժվար լուծելի խնդիրներ՝ կապված նշված անձանց նույնականացման, նրանց՝ նախագծով նախատեսված վայրերում աշխատելու  փաստերն ու հանգամանքները հաստատող փաստաթղթերի, ինչպես նաեւ համապատասխան տեղեկատվության հավաստիությունը պետական որեւէ մարմնում ստուգելու հետ:

Ըստ օրենքի նախագծի հիմնավորման` առաջարկության նպատակը ԽՍՀՄ տարածքում Հայրենական մեծ պատերազմի տարիներին անչափահաս տարիքում թիկունքում աշխատած տարիները աշխատանքային ստաժում հաշվառելն է:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհավասար պայմաններ կստեղծվեն նախագծում նշված կազմակերպություններում կամ վայրերում աշխատած անձանց եւ այն անձանց միջեւ, ովքեր այդ նույն ժամանակահատվածում անչափահաս տարիքում աշխատել են թիկունքում, բայց այլ կազմակերպություններում, օրինակ` կոլտնտեսություններում: Այդ մոտեցումը համահունչ չէ հանրապետությունում վարվող կենսաթոշակային քաղաքականությանը:

Բացի դրանից, «գործող պատերազմական գոտու թիկունքի ներսում» եւ «պատերազմական գոտուն կից վայրում» արտահայտությունները հստակեցման կարիք ունեն եւ չեն լուծում նախագծի հիմնավորման մեջ նշված նպատակադրումը:

 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 2 հավելվածի 49-րդ կետի համաձայն` Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է նաեւ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգեւատրված լինելու մասին վկայականով կամ այդ փաստը հաստատող արխիվային փաստաթղթով: Այս դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչեւ 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը՝ սկսած 14 տարեկանից:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ եռամսյա ժամկետում կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով` 
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին անչափահաս տարիքում թիկունքում համապատասխան գործունեություն իրականացնելու տարիները հաշվարկել որպես ստաժ` հնարավորություն ընձեռելով այդ տարիների համար ստանալ աշխատանքային կենսաթոշակ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ)  նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին անչափահաս տարիքում թիկունքում համապատասխան գործունեություն իրականացնելու տարիները հաշվարկել որպես ստաժ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք  ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված «ԽՍՀՄ տարածքում աշխատանքային եւ այլ գործունեության ծամանակահավածները» բառերից հետո լրացնել «, այդ թվում եթե անձն անչափահաս տարիքում ԽՍՀՄ տարածքում աշխատել է հակաօդային պաշտպանության օբյեկտում, պաշտպանական կառույցի շինարարական վրա, ռազմածովային բազայում, օդանավակայանում կամ այլ ռազմական օբյեկտում` գործող  պատերազմական գոտու թիկունքի սահմանների ներսում կամ գործող նավատորմի օպերացիոն դաշտում, երկաթուղու կամ ավտոճանապարհի պատերազմական գոտուն կից վայրում» բառերով:

Նկատի ունենալով, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումը արդեն իսկ նախատեսված է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում եւ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 2 հավելվածի 49-րդ կետում, ուստի վերջինիս ընդունման ազդեցությունը պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի եւ եկամուտների վրա կլինի չեզոք:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: