ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-733-05.03.2015-ՏՀ-010/0 եւ Պ-7331 -05.03.2015-ՏՀ-010/0) վերաբերյալ: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ այն հարկ վճարողները, որոնք նախկինում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն են ներկայացրել հարկային մարմին եւ մինչեւ հաշվետու ժամանակաշրջանի փետրվարի 20-ը համապատասխանաբար չեն ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն, հարկային մարմին գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու դեպքում նույնպես կհամարվեն համապատասխանաբար շրջանառության հարկ վճարողներ կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ, եթե գործունեությունը վերսկսելու մասին հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Այդ կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը: Տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամանակավորապես գործունեություն չիրականացնելու կամ գործունեությունը վերսկսելու դեպքերում հարկային մարմին համապատասխան հայտարարություն ներկայացվելու հետ կապված հարաբերությունները գործող հարկային օրենսդրությամբ կարգավորված չեն: Այս առումով, ժամանակավորապես գործունեություն չիրականացնելու կամ գործունեությունը վերսկսելու դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկման եւ հարկային մարմնում վերջիններիս հաշվառման հետ կապված հարցերը համակարգային լուծում են պահանջում: Մասնավորապես, անհրաժեշտ է հարկային օրենսդրությամբ սահմանել ժամանակավորապես գործունեություն չիրականացնելու կամ գործունեությունը վերսկսելու դեպքերում հարկային մարմին համապատասխան հայտարարություն ներկայացնելու պարտավորություն եւ կարգավորել այդ դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկման եւ հարկային մարմնում հարկ վճարողների կարգավիճակի ու հարկային պարտավորությունների հաշվառման հարցերը՝ բոլոր հարկատեսակների եւ հարկման համակարգերի մասով: Նշված ընդհանուր կարգավորումների բացակայությունն է պատճառը, որ հարկային օրենսդրությամբ շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու առումով սահմանվել են միատեսակ կարգավորումներ, ինչը հնարավորություն է ընձեռում խուսափել հարկային մարմնում հարկ վճարողների կարգավիճակի, ինչպես նաեւ հարկային պարտավորությունների հաշվառման հետ կապված դժվարություններից եւ խառնաշփոթ իրավիճակներից: Հաշվի առնելով շարադրվածը՝ գտնում ենք, որ նպատակահարմար չէ վերանայել առանձին հարկման համակարգերի շրջանակներում գործելու ներկայումս սահմանված միատեսակ կանոնները՝ առանց ժամանակավորապես գործունեություն չիրականացնելու կամ գործունեությունը վերսկսելու դեպքերին վերաբերող ընդհանուր կարգավորումներ սահմանելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց այդ կարգավորումների անխուսափելիորեն առաջանալու են հարկային մարմնում հարկ վճարողների կարգավիճակի հաշվառման խնդիրներ, ինչն իրականացվող հարկային վարչարարության առումով ստեղծելու է լրացուցիչ դժվարություններ: Միաժամանակ, հարկ է նկատել նաեւ, որ «Շրջանառության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգավորումները որեւէ կերպ չեն սահմանափակում տնտեսվարող սուբյեկտի՝ շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հնարավորությունները: Մասնավորապես՝ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու վերջնաժամկետը (մինչեւ տվյալ տարվա փետրվարի 20-ը) կիրառվում է միայն այն դեպքում, եթե հարկային մարմինը հարկ վճարողին ծանուցել է նման վերջնաժամկետ սահմանված լինելու մասին: Եթե հարկային մարմինը ծանուցումը հարկ վճարողին ուղարկում է օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետներից հետո, ապա որպես շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետ սահմանվում է հարկ վճարողին ծանուցումը տրամադրելու օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրը: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ հարկային մարմնի կողմից ծանուցվում են ոչ միայն գործունեություն իրականացնող, այլեւ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած հարկ վճարողները: Հետեւաբար, ներկայումս գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած հարկ վճարողները նույնպես հնարավորություն ունեն հարկային մարմնի կողմից համապատասխան ծանուցումն ստանալուց հետո ներկայացնելու շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն եւ համարվելու շրջանառության հարկ վճարող: Հարկ է նկատել նաեւ, որ, գործող կարգավորումների համաձայն, շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած լինելու հանգամանքը տնտեսվարող սուբյեկտի՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված համարվելու կարգավիճակը ոչ մի կերպ չի փոփոխում: Համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ նույն օրենքի 13.7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանը բավարարող անձն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ այդ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե մինչեւ այդ տարվա փետրվարի 20-ը իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն եւ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Այսինքն, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն նույնպես տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունեն համարվելու ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ՝ առանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված համարվելու կարգավիճակի փոփոխության: Ինչ վերաբերում է քննարկման ներկայացված օրենքների նախագծերի առանձին դրույթներին, ապա հայտնում ենք, որ քննարկման ներկայացված տարբերակով օրենքների նախագծերի ընդունման դեպքում կստացվի, որ գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմին համապատասխան հայտարարություն ներկայացնելուց հետո անձը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե պահպանված են միայն շրջանառության հարկ վճարողերի դեպքում տարեկան իրացման շրջանառության 58.35 մլն դրամի շեմը չգերազանցելու, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների դեպքում՝ 18 մլն դրամի շեմը չգերազանցելու պայմանները: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նման կարգավորումների սահմանումը չի կարող գործել, քանի որ շրջանառության հարկ վճարող համարվելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են նաեւ այլ սահմանափակումներ: Օրենքների նախագծերում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Հաշվի առնելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված տեսքով օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայումս իրականացվում են հարկային օրենսգրքի մշակմանն ուղղված աշխատանքներ, որոնց շրջանակներում վերանայվելու են հարկային հարաբերությունների գործող կարգավորումները, այդ թվում՝ նաեւ խնդրո առարկա հարցերի հետ կապված կարգավորումները: Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում: Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկ վճարող եւ (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել նաեւ ՀՀ ռեզիդենտ համարվող այն առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն, այնուհետեւ գործունեությունը վերսկսելու մասին իրենց հաշվառման վայրի հարկային մարմին համապատասխան հայտարարության ներկայացման օրվանից մինչեւ այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության հարկ վճարող եւ (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները: Նախագծերի ընդունմամբ տնտեսվարող սուբյեկտների կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու (վերսկսելու) համար կստեղծվի դրական մրցակցային միջավայր: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն: «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է որոշակի դրական ազդեցություն: Նախագծով նախատեսվում է հարկային ոլորտում սահմանել որոշակի կարգավորումներ, մասնավորապես` առաջարկվում է գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած հարկ վճարողների կողմից համապատասխան գործունեությունը վերստին սկսելու դեպքում վերջիններիս ընձեռել հնարավորություն շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու նպատակով անհրաժեշտ հայտարարությունը ներկայացնել նաեւ օրենսդրությամբ սահմանված ժամկետից` հաշվետու տարվա փետրվարի 20-ից, հետո: Նշված փոփոխությունների արդյունքում որոշակիորեն կկրճատվեն գործարար համայնքի ներկայացուցիչների գործունեությանը խոչընդոտող դրույթները, այդ թվում` կնվազի լրացուցիչ վարչարարությունը: Եզրակացություն «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն: Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագծերը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն. բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ այն հարկ վճարողները, որոնք նախկինում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն են ներկայացրել հարկային մարմին եւ մինչեւ հաշվետու ժամանակաշրջանի փետրվարի 20-ը համապատասխանաբար չեն ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն, գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմին հայտարարություն ներկայացնելու դեպքում նույնպես կհամարվեն համապատասխանաբար շրջանառության հարկ վճարողներ կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ, եթե գործունեությունը վերսկսելու մասին հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Այսինքն, նախագծերով առաջարկում է սահմանել, որ փետրվարի 20-ից հետո շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար հայտարարություն ներկայացրած՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած տնտեսվարող սուբյեկտները նույնպես կարող են համարվել շրջանառության հարկ վճարողներ կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ինչպես նաեւ այն, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն, շրջանառության հարկ վճարող համարվելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը պետք է ներկայացվի մինչեւ փետրվարի 20-ը «շրջանառության հարկի պարագայում նշյալ ժամկետում ծանուցված չլինելու դեպքում` ծանուցումը ներկայացնելու օրվան հաջորդող 7-րդ օրը»՝ գտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական: Միաժամանակ Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: |