ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-830-30.06.2015-ՄԻ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է կուսակցության կանոնադրության (եւ ծրագրի) մեջ խմբագրական ու տեխնիկական բնույթի փոփոխությունների եւ լրացումների կատարման իրավունքը կուսակցության համագումարից փոխանցել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է լինում կանոնադրության մեջ կատարելու զուտ տեխնիկական կամ խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ, որոնք բխում են նաեւ անընդհատ փոփոխվող օրենքների պահանջներից, եւ առաջանում է անհարմարություն ոչ բովանդակային փոփոխություններն ու լրացումները հաստատելու համար անընդհատ համագումար հրավիրելու:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի համաձայն`

«1. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է, որը հրավիրում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը՝ առնվազն 2 տարին մեկ անգամ: Կուսակցության համագումարում ընտրվում են կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները, որոնք հաշվետու են համագումարին:

2. Կուսակցության կանոնադրությանը համապատասխան` կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները»:

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կուսակցության կանոնադրության եւ ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու,  կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաեւ կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ինչպես երեւում է՝ համագումարի իրավասությունների մեջ են մտնում այնպիսի կարեւոր հարցերի լուծումը, ինչպիսիք են կուսակցության ծրագրի ընդունումն ու կանոնադրության հաստատումը, դրանցում փոփոխությունների եւ լրացումների կատարումը: Համագումարն իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձեւավորում է ժամանակավոր հանձնաժողովներ, քննարկում եւ ընդունում է որոշումներ կուսակցության գործունեության կարեւորագույն խնդիրների ու առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ, հետեւաբար, պատահական չէ, որ ի սկզբանե կուսակցության ծրագրի եւ կանոնադրության մեջ ցանկացած փոփոխություն ու լրացում կատարելու իրավասությունը «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված է կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնին՝  համագումարին:

Կուսակցության ծրագրի եւ կանոնադրության մեջ կատարվող ցանկացած փոփոխության ու լրացման հաստատումը, անկախ դրանց բնույթից, եթե նույնիսկ բխում են փոփոխվող օրենքների պահանջներից, չեն կարող վերապահվել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի իրավասությանը, քանի որ նման դեպքում վերջինս օժտվելու է նոր լիազորությամբ, ինչը նրան հնարավորություն է տալու առանց կուսակցության համագումար հրավիրելու, առանց համագումարի պատվիրակների հետ քննարկումների, կուսակցության կանոնադրության մեջ եւ ծրագրում կատարելու խմբագրական ու տեխնիկական բնույթի փոփոխություններ եւ լրացումներ, ինչի բացառիկ իրավասությունը պատկանում է կուսակցության համագումարին:  Հարկ է նշել նաեւ, որ պարզ չէ, թե ինչ բնույթի փոփոխություններն ու լրացումները կարող են համարվել խմբագրական եւ տեխնիկական: Այդ առումով օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս մշտական գործող ղեկավար մարմնին ինքնուրույն ձեռնարկելու եւ գնահատելու կատարվող փոփոխությունների ու լրացումների բնույթը, որի դեպքում չեն բացառվում սուբյեկտիվ դրսեւորումները, քանի որ հաճախ խմբագրական բնույթի փոփոխությունները կարող են էական նշանակություն ունենալ կուսակցության գործունեության համար:

Բացի դրանից, հիմնավորված չէ այն մոտեցումը, որի համաձայն փոփոխվող օրենքների պահանջներից բխող փոփոխությունները կարող են լինել զուտ տեխնիկական բնույթի, քանի որ օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերություններ:

Ելնելով շարադրվածից, Հայաuտանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված չեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ, եւ դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

 Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

Եզրակացություն
 
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
 
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
 «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` օրենք)  ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում եւ այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կուսակցությունների կանոնադրության եւ ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումների մեջ ոչ բովանդակային` տեխնիկական, խմբագրական փոփոխություններ եւ լրացումներ իրականացնել եւ հաստատել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է կուսակցությունների կանոնադրության եւ ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումների մեջ ոչ բովանդակային` տեխնիկական, խմբագրական փոփոխություններ եւ լրացումներ իրականացնել եւ հաստատել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից  եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: