ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                            պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի եւ Վահե Էնֆիաջյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-890-03.11.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Համաձայն օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ լինում են հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջանում ստանալ առավել ծավալուն եւ բազմակողմանիորեն քննարկված տեղեկություններ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից եւ կազմակերպություններից, որի լավագույն տարբերակը հենց տեղում քննարկումներ կազմակերպելն է: Ելնելով նշվածից՝ նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետում, որով պատգամավորներն իրավունք կունենան պատշաճ հիմնավորման պարագայում դիմելու պատկան մարմիններին բարձրացվող հարցի վերաբերյալ համապատասխան քննարկումներ կազմակերպելու համար:

Գործող օրենքն արդեն իսկ նախատեսում է պատգամավորի նման իրավունք: Մասնավորապես, համաձայն նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի՝ պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով հարցումներով եւ առաջարկություններով դիմելու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցելու իր բարձրացրած հարցերի քննարկմանը: Հոդվածի բովանդակությունից հետեւում է, որ պատգամավորի կողմից հարց կամ առաջարկություն ներկայացվելու դեպքում պատկան մարմինները կազմակերպում են համապատասխան քննարկում, որին պատգամավորն իրավունք ունի մասնակցելու:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի իրավունքները, իսկ նույն օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի գործունեության երաշխիքները, իրավունքների իրականացման կարգը: Ներկայացված նախագծով սահմանվում է պատգամավորի իրավունքը՝ պատշաճ հիմնավորման պարագայում դիմել պատկան մարմիններին բարձրացվող հարցի վերաբերյալ համապատասխան քննարկումներ կազմակերպելու համար, սակայն բացակայում են նյութական նորմերի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգային նորմերը: Մասնավորապես, պարզ չէ, թե ով է կազմակերպելու քննարկումները, ինչ ժամկետներում, ինչ կարգով եւ ինչ ձեւաչափով: Բացի դրանից, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ա», «բ» եւ «գ» ենթակետերն արդեն իսկ նախատեսում են համապատասխան մարմինների կողմից քննարկումների իրականացում, ուստի նախագծով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ քննարկումների մասին է խոսքը:

Բացի դրանից, բացակայում են պատգամավորի կողմից բարձրացված հարցի պատշաճ հիմնավորվածության որոշման մեխանիզմները, մասնավորապես, պարզ չէ, թե ինչ չափանիշներից ելնելով է որոշվելու դրա պատշաճ հիմնավորվածությունը եւ որ մարմինն է դա իրականացնելու:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ ցանկացած հարց՝ լինի դա բարձրացված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի, թե շարքային քաղաքացու կողմից, դառնում է քննարկման առարկա եւ երբեք չի մատնվում անուշադրության:

Հաշվի առնելով նշվածը՝ գտնում ենք, որ գործող իրավակարգավորման պայմաններում պատգամավորներն ունեն իրենց կողմից բարձրացված հարցերի կամ առաջարկությունների քննարկմանը մասնակցելու օրենքով նախատեսված լիարժեք հնարավորություն, ուստի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) պատգամավորներն իրավունք կունենան դիմել պատկան մարմիններին բարձրացվող հարցի վերաբերյալ համապատասխան քննարկումներ կազմակերպելու համար:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է պատկան մարմիններին դիմելու հնարավորություն ընձեռել պատգամավորներին` բարձրացվող  հարցի վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու համար, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության  բնագավառում  կարգավորման

1. «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն
 
«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: