ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                   պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-893-10.11.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Ըստ օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ընտրակարգով ընտրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց կողմից բարձրացվող խնդիրները, ներկայացվող առաջարկներն ու տրվող հարցերը պետք է ուղղվեն պատգամավորներին, ուստի, օրենքի նախագծով առաջարկվում է պագամավորների կողմից քաղաքացիների հետ հանդիպումների եւ ընդունելությունների կազմակերպումը դարձնել օրենքի պահանջ, այլ ոչ թե իրավունք՝ առավել եւս, որ այդ նպատակով պատգամավորին ամսական հատկացվում է համապատասխան գումար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեությանը, ձեռնպահ է մնում դիրքորոշում ներկայացնելու հարցում:

Այնուամենայնիվ կարծում ենք, որ օրենքի նախագիծն անհրաժեշտ է քննարկել՝ հաշվի առնելով գործող իրավակարգավորումները: Մասնավորապես, հարկ է նկատի ունենալ այն, որ օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն պատգամավորը պարտավոր է հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն: Սակայն, պարզ չէ, թե ինչ իրավական հետեւանքներ կարող են առաջանալ պատգամավորի կողմից նշված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի  3-րդ մասի պահանջները,  որոնց համաձայն  նորմատիվ  իրավական  ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն: Որպես օրինակ, կարելի է նշել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի՝

1) «ա» ենթակետը, որի համաձայն պատգամավորը պարտավոր է մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաեւ այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է: Նշված պարտականությունը չկատարելու համար օրենքի 6-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանվում է, որ պատգամավորի կողմից խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում: Բացի դրանից, օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե մեկ հերթական նստաշրջանի ընթացքում նա քվեարկությունների ավելի քան կեսից բացակայել է, եւ օրենքով սահմանված կարգով այդ բացակայությունները համարվել են անհարգելի.

2) «ա. 3» ենթակետը, որի համաձայն պատգամավորը պարտավոր է պահպանել էթիկայի կանոնները: Նշված պարտականության չկատարման համար իրավական հետեւանքները նախատեսված են օրենքի 24.2-րդ եւ 24.3-րդ հոդվածներով, որոնցով սահմանվում են էթիկայի հանձնաժողովի իրավասությունները, էթիկայի հանձնաժողով դիմելու եւ դիմումների քննարկման կարգը:

Բացի դրանից, պարզ չեն նաեւ նշված պարտականության իրականացման ընթացակարգերը, մասնավորապես, պարզ չէ, թե ինչ հաճախականությամբ պետք է կազմակերպվեն  քաղաքացիների հետ հանդիպումները, կամ պետք է արդյոք պատգամավորը կազմակերպած հանդիպումների, քաղաքացիների ընդունելության մասին համապատասխան տեղեկատվություն ներկայացնի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, ինչը հնարավորություն կստեղծի վերահսկողական մեխանիզմներ սահմանելու նշված պարտականության կատարման նկատմամբ:

Ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունման դեպքում կստացվի, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի իրավունքը դադարում է, իսկ պարտականությունը կրում է դեկլարատիվ բնույթ:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:  

Հարգանքով`  
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

                                                     

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
 
«Ազգային Ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային Ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին  չի առնչվում, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է պատգամավորների կողմից քաղաքացիների հետ հանդիպումների եւ ընդունելությունների կազմակերպումը սահմանել` որպես պարտականություն, այլ ոչ թե իրավունք:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է պատգամավորների կողմից քաղաքացիների հետ հանդիպումների եւ ընդունելությունների կազմակերպումը ամրագրել որպես պարտականություն, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Եզրակացություն
 
«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: