ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
                   պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ




Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-900-18.11.2015-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է կենսաթոշակ նշանակելիս չորս զավակ ունեցող կենսաթոշակառու մայրերի համար հաշվարկված կենսաթոշակին ավելացնել նախատեսված կենսաթոշակի 20 տոկոսը, հինգ զավակներ ունեցող մայրերինը` 40 տոկոսը, իսկ վեց եւ ավելի զավակներ ունեցող մայրերինը` 60 տոկոսը: Ըստ նախագծի հեղինակների՝ դրա ընդունումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծնելիության աճին:

Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում ժողովրդագրական վիճակի զարգացումը: Վերջին տարիներին սկսել են իրականացվել ծնելիության խթանմանը միտված ծրագրեր: Մասնավորապես, սկսած 2014 թվականի հունվարի 1-ից, 3-րդ եւ  4-րդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվեց 1 մլն դրամ, իսկ 5-րդ եւ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1.5 մլն դրամ: Ընդ որում, 500 հազ. դրամը վճարվում է առձեռն, իսկ մնացած գումարը (համապատասխանաբար` 500 հազ. դրամ եւ 1 մլն դրամ) փոխանցվում է երեխայի անվամբ բացված պետական աջակցության հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

Միաժամանակ, սկսած 2016 թվականի հունվարի 1-ից, աշխատող կանանց համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու 140-օրյա ժամանակահատվածի համար մայրության նպաստ կվճարվի նաեւ չաշխատող կանանց:

Այնուամենայնիվ, հարկ է նկատի ունենալ, որ ամենատարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրամական վճարները որպես գործոն ծնելիությունը խթանող առաջնային դիրքերում չեն: Ըստ այդմ, լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունի օրենքի նախագծի ընդունման նպատակը եւ այդ նպատակի առաջադրվող լուծումը: Մեր կարծիքով, 30-40 տարի հետո կենսաթոշակին տրվող հավելման ակնկալիքը չի կարող դիտարկվել որպես ծնելիությունը խթանող ազդակ:

Ներկայացված նախագիծը չի բխում կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականության էությունից: Այսպես, վերջին տարիներին իրականացված աշխատանքները միտված են եղել կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելումների ներառմանը կենսաթոշակի չափի մեջ՝ նպատակ ունենալով ապահովել կենսաթոշակային ապահովության համակարգի համապատասխանությունը ձեւավորված սոցիալ տնտեսական իրողություններին եւ «կենսաթոշակ» եզրույթի բովանդակությանը: Մասնավորապես, կենսաթոշակային ապահովության համակարգը պետք է եկամտով ապահովի լրակեցության (որոշակի տարիքի հասնելու), հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքերում: Կենսաթոշակը նախ եւ առաջ անձի աշխատանքային գործունեության արդյունք է, իսկ կենսաթոշակային համակարգի համար լրացուցիչ գործառույթներ սահմանելը (կենսաթոշակային ապահովության համակարգի շրջանակներում այլ խնդիրների լուծմանը միտված արտոնությունների տրամադրումը) էական բացասական ազդեցություն է ունենում համակարգի արդյունավետության եւ ֆինանսական հավասարակշռվածության վրա: Ըստ այդմ,  2014  թվականի  հունվարի 1-ից սոցիալական կենսաթոշակները վերանվանվեցին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ:

Հարկ է նաեւ նկատի ունենալ, որ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձի կենսաթոշակի չափը ձեւավորվելու է կուտակային համակարգում, այնինչ խնդրո առարկա փոփոխությունն անմիջականորեն ազդելու է կենսաթոշակային տարիքի եւ դրան մոտ անձանց վրա:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Հարկ է նշել նաեւ, որ նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որը նախատեսված չէ ինչպես Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ եռամսյա ժամկետում կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

ՀԱՐԳԱՆՔՈՎ`

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

                

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին  չի առնչվում, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է ավելացնել չորս եւ ավելի զավակներ ունեցող բազմազավակ մայրերի կենսաթոշակները, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»    Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է ավելացնել չորս եւ ավելի զավակ ունեցող բազմազավակ մայրերի օրենքով սահմանված եւ հաշվարկված կենսաթոշակները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

Եզրակացություն
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի բացասական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՈՒՆ
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է կենսաթոշակ նշանակելիս չորս զավակ ունեցող կենսաթոշակառու մայրերի համար հաշվարկված կենսաթոշակին ավելացնել նախատեսված կենսաթոշակի 20%-ը, հինգ զավակներ ունեցող մայրերին` 40%-ը, իսկ վեց եւ ավելի զավակներ ունեցող մայրերին` 60%-ը:

Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի կոնկրետ չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: