ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Հարգելի պարոն Սահակյան Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-940-03.02.2016-ՊԻ-010/0 եւ Պ-9401-3 -03.02.2016-ՊԻ-010/0) վերաբերյալ: Համաձայն օրենքների նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամները չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Օրենքների նախագծերին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նշված լրացումների նախատեսումը պայմանավորված է հանձնաժողովների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի կողմից իրենց լիազորությունների անաչառ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Հարկ ենք համարում նշել, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը կարեւոր, ուշադրության արժանի նախաձեռնություն է: Այնուամենայնիվ առկա են մի քանի դիտարկումներ. 1) Հաշվեքննիչ պալատի (ներկայիս Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի) ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ապաքաղաքականացվածության վերաբերյալ դրույթները շատ ավելի վաղ են ուշադրության արժանացել: Մասնավորապես, դեռեւս սահմանադրական բարեփոխումների ընթացքում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել նշված խնդիրները եւ միջազգային փորձի ուսումնասիրմամբ լուծումներ նախատեսել: Այսպես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականին կատարված փոփոխությունների 197-րդ եւ 199-րդ հոդվածների 5-րդ մասերով արդեն իսկ նախատեսված է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եւ Հաշվեքննիչ պալատի անդամների համար կուսակցության անդամ չլինելու կամ որեւէ այլ կերպ քաղաքական գործունեությամբ չզբաղվելու պահանջը: Ուստի, գտնում ենք, որ նշված օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առավել նպատակահարմար է քննարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականին կատարված փոփոխությունները համապատասխան իրավական ակտերում նախատեսելու համար իրականացվող աշխատանքների շրջանակներում. 2) անդրադառնալով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապաքաղաքականացվածությանը՝ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՆՀ-170-Ա հրամանագրի պահանջները, որոնց համաձայն արդեն իսկ սկսվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված օրենսդրական բարեփոխումների գործընթացը, որի շրջանակներում ոչ միայն անդրադարձ կկատարվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված հանձնաժողովների ապաքաղաքականացվածության հարցին, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապաքաղաքականացվածությանը: Այս համատեքստում պետք է քննարկման առարկա դարձնել նաեւ համապատասխան միջազգային փորձը եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ու «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվող օրենսդրական փոփոխությունները դիտարկել ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների, այնպես էլ՝ միջազգային փորձի լույսի ներքո: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն` տնտեսական ոլորտում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են գործարար միջավայրի բարելավումը եւ ձեռնարկատիրության խթանումը, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանությունը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների եւ հնարավորությունների սահմաններում պարտավոր են իրագործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նշված հոդվածները համադրելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումների հետ, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում: Ընդ որում, նշված խնդիրներն իրականացնելու համար հանձնաժողովն իրականացնում է վերահսկողություն տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության պահպանման նկատմամբ, քննարկում է տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության խախտման դեպքերը եւ ընդունում որոշումներ, դիմում է դատարան` տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ, մասնակցում է տնտեսական մրցակցության զարգացմանը, այդ բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը, դրանք սահմանված կարգով ներկայացնելուն եւ իրականացնում է այլ գործառույթներ: Հաշվի առնելով հանձնաժողովի գործառույթների բնույթը՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածով սահմանված հանձնաժողովի ինքնուրույնության պահպանության համար առավել առաջնային է հանձնաժողովի անկախությունը տնտեսավարող սուբյեկտներից եւ շուկայի մասնակիցներից: Այդ պատճառով հանձնաժողովի անդամներին ներկայացվող սահմանափակումներն ու պահանջներն այնքան խիստ չեն, որքան՝ Հաշվեքննիչ պալատի կամ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների համար սահմանված պահանջները: Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ: Հեռուստատեության եւ ռադիոյի հանձնաժողովն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, վերահսկում է հեռուստատեսությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը: Նշված մարմինների գործառույթներով էլ պայմանավորված՝ դրանց անդամներին ներկայացվող պահանջներն առավել խիստ են, քան Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները: Դա է վկայում նաեւ միջազգային փորձը: Տարբեր երկրների մրցակցային մարմինների անդամներին ներկայացվող պահանջների ուսումնասիրությունները թույլ են տալիս հանգելու այն եզրակացության, որ մի շարք զարգացած պետությունների մրցակցային մարմինների անդամների կամ ղեկավարների համար բացակայում է անկուսակցական լինելու կամ քաղաքական գործունեություն չիրականացնելու պահանջը: Հանձնաժողովների (մարմինների) անդամների համար կուսակցության անդամ չլինելու կամ որեւէ այլ կերպ քաղաքական գործունեությամբ չզբաղվելու պահանջ չի նախատեսվում ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանի Դաշնությունում եւ այլ երկրներում: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ինքնուրույնության ապահովմանը, ապա շատ հաճախ կարեւորվում են այնպիսի կարգավորումները, ինչպիսիք են հանձնաժողովի անդամների պաշտոնավարման ժամկետայնությունը, վերանշանակման սահմանափակումները, շահերի բախմանը վերաբերող դրույթների առկայությունը: Նշված դրույթներն արդեն իսկ նախատեսված են օրենքում: Այսպես, օրենքի 20-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, եւ հանձնաժողովի անդամները, բացառությամբ առաջին կազմի, նշանակվում են հինգ տարի ժամկետով: Բացի դրանից, օրենքով ուղղակիորեն սահմանվում է, որ հանձնաժողովի նիստում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող հանձնաժողովի անդամը պարտավոր է քննարկումից առաջ մյուս անդամներին տեղեկացնել իր շահագրգռվածության փաստի եւ բնույթի մասին, ինչը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ: Այդ տեղեկացումից հետո նշված անդամը պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի քննարկմանը նվիրված նիստին մասնակցելուց եւ չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով: Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նախատեսվող օրենսդրական բարեփոխումների ընթացքում հանձնաժողովի ինքնուրույնության ապահովման երաշխիքները եւս լրացուցիչ ուսումնասիրության առարկա են դարձվելու: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ապա այս կապակցությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում առկա են բարձրացված հարցի լուծման տարբեր մոդելներ: Անդրադառնալով տարբեր երկրների համապատասխան օրենսդրությանը` հարկ ենք համարում նշել, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Լատվիան, Սերբիան, Ղազախստանը, Հունգարիան, օրենքի նախագծով առաջարկվող սահմանափակումը կա՛մ առկա չէ, կա՛մ առկա է մասնակի: Այսպես, Լատվիայում հանրային ծառայությունների հանձնաժողովի անդամը չի կարող լինել պառլամենտի անդամ, ինքնակառավարման խորհրդի անդամ կամ ընտրովի պաշտոններ զբաղեցնել քաղաքական կազմակերպություններում կամ կուսակցություններում: Նույն սահմանափակումն է նախատեսված նաեւ Սերբիայում, իսկ Հունգարիայում քաղաքական գործունեություն իրականացնելու արգելք սահմանված է միայն Էներգետիկայի եւ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահի եւ փոխնախագահների համար: Բավական հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ ԵՄ-ում, եթե տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմինների համար սահմանափակումներ սահմանված չեն, ապա այլ է վիճակը հանրային ծառայությունները կարգավորող մարմինների՝ հատկապես էներգետիկայի եւ հեռահաղորդակցությունը կարգավորող մարմինների դեպքում, որոնց անդամների համար, որպես կանոն, նախատեսված են օրենսդրական սահմանափակումներ: Ուստի, այն հարցը, թե նշված մոդելներից որն է ավելի ընդունելի եւ ինչպիսի այլ երաշխիքներ են անհրաժեշտ նշված մարմինների անկախությունն ապահովելու համար, մանրամասն ուսումնասիրության կարիք ունի: Մի դեպքում որոշ երկրներ չեն նախատեսել քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքներ, սակայն նշված մարմինների անկախության համար նախատեսել են այլ ընթացակարգեր, մեկ այլ դեպքում` ուղղակիորեն սահմանել են ապաքաղաքականացված լինելու պահանջ: Այն, թե նշված ընթացակարգերից որն է առավել արդյունավետ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ ուսումնասիրման առարկա է դարձել: Հայաuտանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հեղինակին առաջարկում է ձեռնպահ մնալ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումից եւ հրավիրում է մասնակցելու քննարկումներին: Ելնելով շարադրվածից, Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ներկա փուլում դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը եւ ընդունմանը: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եվ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եվ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն: Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագծերը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն. բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն: 1. ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում: Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: Վերոնշյալ օրենքների նախագծերը ընդունվելու դեպքում ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չեն հանգեցնի: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) ընդունմամբ սահմանվում է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային եւ Վերահսկիչ պալատի հանձնաժողովների անդամները չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի նպատակը համապատասխան կառույցների քաղաքական չեզոքության ապահովումն է եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: |