ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Պ-941-04.02.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել բուհերի խորհուրդների ապաքաղաքականացումը՝ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ քաղաքական կուսակցության կառավարման մարմինների անդամներին զրկելով բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի անդամ դառնալու հնարավորությունից: Հատկանշական է, որ, համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի, պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմին է, որի կազմը ձեւավորվում է ոչ միայն հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից, այլ նաեւ բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից: Այդ առումով պարզ չէ, թե քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն ինչպես կարող են էապես ազդել խորհրդի կողմից քվեարկության արդյունքներով ընդունվող որոշումների վրա, եւ ինչ չափանիշներով է որոշվում «էապես ազդեցությունը»: Ըստ օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ համապատասխան սահմանափակումն անհրաժեշտ է տարածել նաեւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա՝ հաշվի առնելով այն, որ նշված անձինք հիմնականում ներկայացնում են երկրում գործող քաղաքական կուսակցությունները: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի իմաստով հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանակը բավականին լայն է, եւ պարտադիր չէ, որ, զբաղեցնելով հայեցողական պաշտոն, անձը հանդիսանա նաեւ որեւէ կուսակցության անդամ: Այդ առումով օրենքի նախագծով սահմանափակվում է որեւէ կուսակցության անդամ չհանդիսացող եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց իրավունքները: Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի սկզբունքներին համապատասխան, մշակում է «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որի համաձայն վերանայվում են նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման (հոգաբարձուների) խորհուրդների ձեւավորման սկզբունքները: Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ բացակայում են օրենքի նախագծի ընդունման իրավական հիմքերը եւ դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ` բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կազմում որպես հիմնադրի, լիազոր մարմնի ներկայացուցիչ չեն կարող նշանակվել քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձիք, քաղաքական կուսակցության կառավարման մարմինների անդամները: Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի նպատակը բարձրագույն ուսումնական հաստատությունները քաղաքական կուսակցությունների հնարավոր ազդեցությունից հեռու պահելն է եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
Եզրակացություն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման «Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն: Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն. բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ուն չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ Նախագծով առաջարկվում է, որ խորհրդի կազմում որպես հիմնադրի, լիազոր մարմնի ներկայացուցիչ չեն կարող նշանակվել քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքական կուսակցության կառավարման մարմինների անդամները: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: |