ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակի (Պ-951-19.02.2016,15.03.2016-ՍՀ-010/0) վերաբերյալ:

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվում է գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության՝ նշված օրենքով նախատեսված տեսակների դեպքում (բացառությամբ մայրության նպաստի դեպքի) նպաստի վճարում` սկսած ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից: Օրենքի նախագծով առաջարկվում է աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվա չափով կորցրած աշխատավարձը (եկամուտը) փոխահատուցել գործատուի հաշվին:

Համաձայն գործող օրենքի իրավակարգավորումների՝ անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին (որը չի փոխհատուցվում), իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նշված մոտեցման նպատակն է. մի կողմից` ֆինանսական բեռը բաշխել իրավահարաբերությունների մասնակից կողմերի (քաղաքացի, գործատու եւ պետություն) միջեւ, իսկ մյուս կողմից՝ փոխադարձ զսպումների մեխանիզմների կիրառման միջոցով նվազագույնի հասցնել անբարեխիղճ վարքագիծ դրսեւորելու հավանականությունը:

Հարկ է նկատի ունենալ այն, որ նշված մոտեցումը կիրառվում է միջազգային պրակտիկայում:

Առաջարկության ընդունման դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման համար գործատուների կատարած ծախսը կավելանա ավելի քան 20 տոկոսով (ժամանակավոր անաշխատունակության՝ մինչեւ 5 օր տեւողության դեպքում գործատուների ծախսը կավելանա 25-100 տոկոսով. 2015 թվականին գործատուների ծախսը կազմել է շուրջ 1,6 մլրդ դրամ):

Ըստ օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ օրենքով սահմանված իրավակարգավորումը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 83-րդ եւ 84-րդ հոդվածներին: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ գործող օրենքի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, քանի որ, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, անձի սոցիալական ապահովությունն իրականացվում է օրենքին համապատասխան (այսինքն՝ սոցիալական ապահովության ծավալը սահմանվում է օրենքով):

Օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման մեջ:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:



ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած 1-ին աշխատանքային օրվանից` ներկայումս 2-րդ աշխատանքային օրվանից վճարելու փոխարեն: Նշված դրույթը կարող է խրախուսել մեկօրյա բացակայությունները` հատկապես նախատոնական եւ հանգստյան օրերի նախօրյակներին, ինչը չհիմնավորված ֆինանսական ծախսեր կառաջացնի գործատուների համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի որոշակի բացասական ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
 
«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի բացասական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար` ի տարբերություն գործող օրենքի, որով նախատեսված է, որ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրվա համար վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի վճարվում:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունման դեպքում այլ հավասար պայմաններում ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերը կկազմեն շուրջ 0.3 մլրդ դրամ եւ դրանով պայմանավորված ՀՀ պետական բյուջեի եկամուտները կավելանան վերը նշված ծախսերի ավելացվող գումարի շուրջ 25 %-ի չափով: Համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա Նախագծի ընդունումը կունենա չեզոք ազդեցություն: