ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստեփան Մարգարյանի, Էլինար Վարդանյանի եւ Վահե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-966-21.03.2016-ՖՎ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման պահանջներում սահմանել կազմակերպության կողմից երկու աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջ՝ ներկայումս գործող հինգ աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջի փոխարեն: Այսինքն, առաջարկվում է վերադառնալ մինչեւ 2011 թվականի մայիսի 26-ը աուդիտորական գործունեության ոլորտում գործող օրենսդրական կարգավորման պահանջներին:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ դեռեւս 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված օրենքով, որպես լիցենզավորման պայման, հինգ որակավորված աուդիտոր աշխատող ունենալու պահանջ սահմանելու դրույթն առաջադրվել է՝ հաշվի առնելով աուդիտորական ծառայությունների առանձնահատուկ բնույթը` տարբեր ոլորտների հետ առնչվելու եւ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ այդ ոլորտներում մասնագիտական բազմակողմանի գիտելիքներ ունեցող մասնագետների պահանջի հանգամանքը: Մասնավորապես, որակյալ մասնագիտական ծառայությունների իրականացում ապահովելու նպատակով աուդիտորական կազմակերպությունները ներգրավում են որակավորում ունեցող մասնագետների եւ ստեղծում մեթոդաբանական, որակի վերահսկողության, մասնագետների՝ պարբերաբար վերապատրաստման եւ հետեւողական կատարելագործման համակարգեր: Այսինքն, փոփոխության նպատակն ի սկզբանե եղել է մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի բարձրացումը:

 Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այն, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակվել է աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ներդնել աուդիտորական ծառայությունների որակի վերահսկողության արդյունավետ համակարգ: Նշված փաթեթի ընդունման արդյունքում եւ որակի վերահսկողության արդյունավետ համակարգի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես կգա նաեւ լիցենզավորման պայմաններում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աուդիտորների պահանջվող թվաքանակում փոփոխություններ կատարելու առաջարկով:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորման վկայական ունեն 375 որակավորված աուդիտոր, իսկ  աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա՝ 32 աուդիտորական կազմակերպություն (այսինքն, յուրաքանչյուր կազմակերպությանն ըստ էության բաժին է ընկնում 10 որակավորված աուդիտոր):

Հարկ ենք համարում նշել նաեւ այն, որ 2011-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, այդ թվում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն խոշոր կազմակերպությունների՝ պարտադիր աուդիտի ենթարկվելու պահանջը հանվելուց հետո աուդիտորական կազմակերպությունների թիվը չի նվազել՝ յուրաքանչյուր տարվա համար միջինը կազմելով 34 աուդիտորական կազմակերպություն (այսպես, 2011 թվականին՝ 37, 2012 թվականին՝ 33, 2013 թվականին՝ 31, 2014 թվականին՝ 36, 2015 թվականին՝ 34, 2016 թվականին՝ 32 կազմակերպություն):

Հարկ ենք համարում նշել նաեւ այն, որ հիմնավորման մեջ ներկայացված չեն համոզիչ փաստարկներ այն մասին, թե ինչու «աուդիտորական կազմակերպություններն ի վիճակի չեն ապահովել օրենքով նախատեսված քանակի աշխատող աուդիտորների առկայությունը»:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագիծը բավարար հիմնավորված չէ եւ դեմ է օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն
 
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է  աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունների համար սահմանել առնվազն 2 աշխատող աուդիտոր ունենալու պահանջ` ներկայումս սահմանված  առնվազն 5 աշխատող աուդիտորներ ունենալու պահանջի փոխարեն, որոնցից առնվազն 3-ը ներկայում այլ գործատուի մոտ աշխատելու իրավունք չունեն:

Ըստ այդմ, Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի ընդունմամբ կբարելավվի ոլորտի կարգավորումը, մասնավորապես` կնվազեն տնտեսվարողների ծախսերը: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է` լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկներին առնչվող դրույթում 5 աշխատող աուդիտորների փոխարեն սահմանել 2 աշխատող աուդիտորներ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին? ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը պետք է ունենա առնվազն երկու աշխատող աուդիտոր, ներկայումս սահմանված հինգի փոխարեն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: