ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ  Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Գագիկ Մելիքյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Աղվան Վարդանյանի եւ Լեռնիկ Ալեքսանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Պ-1150-17.01.2017-ՖՎ-010/0 եւ Պ-115014 --17.01.2017-ՖՎ-010/0) փաթեթի վերաբերյալ:

I. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի`

1) 13-րդ կետը երկրորդ «հաշվեքննության» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «եւ ստուգման» բառերով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ փորձագետը ներգրավվում է ոչ միայն հաշվեքննության, այլեւ՝ ստուգման գործընթացին.

2) հասկացություններն անհրաժեշտ է լրացնել՝ սահմանելով նաեւ «հաշվեքննության օբյեկտ», «ստուգման օբյեկտ» հասկացությունները: Մասնավորապես, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ եւ
15-րդ կետերով.

 «14) հաշվեքննության օբյեկտ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված մարմիններ եւ հիմնարկներ.

  15) ստուգման օբյեկտ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավաբանական անձ:»:

2. 5-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից եւ 2-րդ մասից հանել համապատասխանաբար «(այսուհետ՝ հաշվեքննության օբյեկտ)» եւ «(այսուհետ՝ ստուգման օբյեկտ)» բառերը.

2) 2-րդ մասն առաջին նախադասությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հաշվեքննիչ պալատն ստուգում չի իրականացնում այն իրավաբանական անձանց մոտ, որոնց վերապահված են պետական կամ տեղական ինքնակառավարման գործառույթներ եւ դրանց իրականացումը չի ֆինանսավորվում պետական կամ համայնքային բյուջեներից:».

3) 2-րդ մասի 2-րդ կետում առաջարկում ենք «հիսուն եւ ավելի» բառերը փոխարինել «հիսունից ավելի» բառերով.

4) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) իրավաբանական անձին իրավական ակտով եւ պայմանագրով վերապահվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթների իրականացում` պետական կամ համայնքային բյուջեների միջոցների հաշվին միայն սույն կետով նախատեսված իրավական ակտի եւ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու համար, եթե դրանցով նախատեսված է նման ստուգման հնարավորություն:».

5) 3-րդ մասի`

ա. առաջին նախադասությունից հանել «եւ 3-րդ բառերը»,

բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված դեպքերում Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունն իրականացնում է իր աշխատավայրում` համապատասխան փաստաթղթերի հիման վրա:»,

գ. երրորդ նախադասությունը «Սույն հոդվածի 2-րդ մասի» բառերից հետո լրացնել «3-րդ» բառով.

6) 5-րդ մասի 1-ին կետի «ա» պարբերության համաձայն՝ Հաշվեքննիչ պալատն իրավասու է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն եւ սույն օրենքով սահմանված դեպքերում ընթացիկ եզրակացություններ: Մինչդեռ, 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 198-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող կարգավորմամբ նշված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը՝ հանդիսանում է ոչ թե Հաշվեքննիչ պալատի իրավունքը, այլ պարտականությունը: Այս առումով նախագիծն անհրաժեշտ է խմբագրել՝ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին:

3. Առաջարկում ենք 14-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «հաշվեքննիչ պալատի այլ որոշումները» բառերը փոխարինել
 «, ինչպես նաեւ սույն օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված որոշումները» բառերով.

2) 2-րդ մասի եւ 30-րդ հոդվածի 1-ին մասի ժամկետները համապատասխանեցնել միմյանց (մասնավորապես, ինտերնետային կայքում հրապարակման մասը):

4. 16-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում առաջարկում ենք «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

2) 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր նիստի ավարտից հետո Հաշվեքննիչ պալատը ներկայացնում է պաշտոնական հաղորդում նիստում քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների վերաբերյալ, որտեղ պաշտոնական հաղորդման ներկայացման ընթացակարգն առաջարկում ենք փոխարինել պաշտոնական ինտերնետային կայքում համապատասխան տեղեկատվություն տեղադրելու ընթացակարգով՝ հաշվի առնելով նաեւ այն, որ Հաշվեքննիչ պալատը հաղորդում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով.

3) 9-րդ մասի 12-րդ կետով Հաշվեքննիչ պալատին իրավասություն է վերապահվում քննարկել եւ հաստատել հաշվեքննվողների եւ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների էթիկայի կանոնները, ինչը հակասում է 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածին, որի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաեւ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին: Առաջարկում ենք 9-րդ մասը «անդամների» բառից հետո լրացնել «եւ» բառով, ինչպես նաեւ «եւ հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների» բառերը հանել.

4) 10-րդ մասում առաջարկում ենք  «իրականացնող անձանց» բառերից հետո լրացնել «՝սույն օրենքից բխող» բառերով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձինք կարող են պատասխանատվության ենթարկվել հաշվեքննություն իրականացնող անձանց միայն սույն օրենքից բխող օրինական պահանջները չկատարելու դեպքում.

5) 11-րդ մասը «հաշվեքննողների» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «գործողությունների կամ անգործության» բառերով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հաշվեքննիչ պալատը լսում է ոչ թե հաշվեքննողների, այլ վերջիններիս գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները:

5. 17-րդ հոդվածի`

1) 1-ին մասի չորրորդ տողում «որից» բառից հետո «նվազագույն» բառը փոխարինել «առնվազն» բառով, իսկ «5 տարվա աշխատանքային ստաժ» բառերից հետո նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին ղեկավարի պաշտոնում:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

 «Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում, եթե վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից պակաս ժամանակահատված՝ այն չի համալրվում:»:

 Պարզ չէ, թե Հաշվեքննիչ պալատի անդամի 4 կամ 5 ամսից ավելի պաշտոնավարման ժամկետի ավարտի դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով տեղեկացնելու ինչպիսի ժամկետներ (ընթացակարգ) են գործելու.

3) 5-րդ մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածին, որի համաձայն՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Միաժամանակ այս համատեքստում անհրաժեշտ է հանել «, որը չպետք է խոչընդոտի Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունների իրականացմանը» բառերը.

4) 6-րդ մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 199-րդ հոդվածի տերմինաբանությանը.

5) 7-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես են դադարելու Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները, ինչպես նաեւ այն, թե ինչպես եւ ում կողմից է գնահատվելու դադարման հիմքերի առկայությունը (Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատի կամ հիվանդության ի հայտ գալը): Այս կապակցությամբ անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություն, որով կնախատեսվի այնպիսի ընթացակարգ, որի շրջանակներում  կարձանագրվեն դադարման հիմքը եւ փաստը.

6) 7-րդ մասն առաջարկում ենք լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

«6) նրա մահվան դեպքում»:

6. Առաջարկում ենք 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը թափուր լինելու, լիազորությունների իրականացման անհնարինության, ինչպես նաեւ բացակայության դեպքում Հաշվեքննիչ պալատի անդամի պարտականությունների կատարումը դնում է Հաշվեքննիչ պալատի մեկ այլ անդամի վրա:»:

7. 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ Հաշվեքննիչ պալատի անդամների եւ աշխատակազմի ծառայողների խրախուսման եւ համակարգի զարգացման ու չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք`

1) նշված հոդվածից հանել 4-րդ մասը.

2) 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հաշվեքննիչ պալատի անդամների եւ աշխատակազմի ծառայողների խրախուսման եւ համակարգի զարգացման ու չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ  Հայաստանի Հանրապետության տարվա պետական բյուջեի մասին օրենքով Հաշվեքննիչ պալատի համար նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի 2 տոկոսին:

6. Աուդիտորի որակավորում ունեցող Հաշվեքննիչ պալատի անդամները եւ աշխատակազմի ծառայողները սույն հոդվածի 5-րդ մասում նշված պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ստանում են դրամական պարգեւներ՝ օրենքով սահմանված կարգով:»:

Առաջարկության ընդունման դեպքում անհրաժեշտ է խմբագրել նախագծի 16-րդ հոդվածի 9-րդ մասի 7-րդ կետում ամրագրված դրույթը:

8. 21-րդ հոդվածի`

1)  3-րդ մասով սահմանվում է, որ հաշվեքննության գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները համալրվում են «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման ընթացակարգով: Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի ՆԿ-263-Ա կարգադրությամբ ստեղծվել է Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ, որն զբաղվում է քաղաքացիական ծառայության ոլորտի բարեփոխումներով, 21-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը համարում ենք ոչ նպատակահարմար եւ առաջարկում ենք այն խմբագրել: Այս կապակցությամբ՝ առաջարկում ենք 21-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրել՝ սահմանելով, որ հաշվեքննության գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները համալրվում են, ինչպես նաեւ վերջիններիս ներկայացվող պահանջները սահմանվում են օրենքով սահմանված կարգով.

 2) 4-րդ մասի համաձայն՝  Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը ղեկավարում է աշխատակազմի ղեկավարը, որը նշանակվում է Հաշվեքննիչ պալատի որոշմամբ: Մինչդեռ, նախագծի 16-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսվող՝ Հաշվեքննիչ պալատի կողմից նիստում քննարկման եւ հաստատման ենթակա հարցերի ցանկում բացակայում է դրույթ՝ հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարի նշանակման վերաբերյալ: Այս առումով նշված հոդվածներն անհրաժեշտ է համապատասխանեցնել միմյանց՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

9. 26-րդ հոդվածի`

1) 6-րդ մասում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «30 օրվա ընթացքում»  բառերով.

2) 8-րդ մասը խմբագրել՝ նախատեսելով, որ եթե հաշվեքննության օբյեկտը սահմանված ժամկետում չի տրամադրում գրավոր տեղեկատվություն, ապա այդ ժամկետը լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ տեղեկատվությունը կցվում է ընթացիկ հաշվետվությանը եւ ուղարկվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն:

10. 27-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է, որ՝

«Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը բաղկացած է հետեւյալ մասերից՝

1) հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաեւ առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն.

2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրահանգում»:

Փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում նշված է, որ՝

«Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի եզրակացությունը բաղկացած է հետեւյալ մասերից՝

1) պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք.

2) հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաեւ առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն:»:

Անհասկանալի է, արդյոք (i) «Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը» եւ «Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի եզրակացությունը», ինչպես նաեւ (ii) «պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրահանգումը» եւ «պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիքը» դա նույն փաստաթղթերի տարբեր անվանումներն են թե ոչ: Եթե այո, ապա անհրաժեշտ է այդ փաստաթղթերի անվանումները ներկայացնել նույնանման տեսքով, իսկ եթե դրանք տարբեր փաստաթղթեր են, ապա նշված նախագծերից պարզ չէ, թե որն է այդ փաստաթղթերի միջեւ տարբերությունը:

Այդ կապակցությամբ տարընթերցումներից խուսափելու համար առաջարկում ենք՝

ա. նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասում «եզրահանգում» բառը փոխարինել «կարծիք» բառով,

բ. փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «տարեկան հաշվետվության» բառերը:

11. 32-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք նշել հարցման հիման վրա տեղեկատվության տրամադրման համար ժամկետներ, օրինակ՝ մինչեւ 30 օր: Միաժամանակ նախատեսելով, որ էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով նշված ժամկետը կարող է երկարաձգվել եւս 15 օրով:

12. 39-րդ հոդված՝

- Հաշվեքննիչ պալատի գործողությունները դատական կարգով բողոքարկելու հնարավորություն նախատեսելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար, հակասության մեջ է մտնում 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլխի հետ, որով պետական մարմիններին դատական պաշտպանության իրավունք վերապահված չէ:

13. 6-րդ գլխի վերնագրում «Համագործակցություն» բառը փոխարինել «փոխգործակցություն» բառով, նույն գլխի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «համագործակցում են» բառերը փոխարինել «կարող են համագործակցել» բառերով:

14. 45-րդ հոդվածում «2005 թվականի Սահմանադրության փոփոխություններով եւ օրենքով սահմանված ժամկետի ավարտը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ժամկետի ավարտը» բառերով։

15. 46-րդ հոդվածը լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունի, քանի որ պարզ չէ, թե ինչպես կարող են աշխատակազմի ծառայողներն օրենքով մեխանիկորեն փոխել (համարվել մեկ այլ ծառայության ծառայողներ) իրենց ծառայության տեսակը։ Այդ կապակցությամբ, իրավական որոշակիության սկզբունքից ելնելով, առաջարկում ենք սահմանել, որ նշված գործընթացի իրականացման հետ կապված իրավահարաբերությունները կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներով սահմանված կարգով:

16. Բացի դրանից, հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները՝

1) 1-ին հոդվածի՝

ա. 1-ին մասում «բովանդակությունը» բառն անհրաժեշտ է փոխարինել «նշանակությունը»  բառով,

բ. 1-ին մասի 1-ին եւ 8-րդ կետերից անհրաժեշտ է հանել «այլ» բառը.

2) 5-րդ հոդվածի 3-րդ մասում «օբյեկտում» բառից առաջ «(այսուհետ՝ հաշվեքննություն)» բառերն անհրաժեշտ է հանել.

3) 17-րդ հոդվածի 3-րդ մասը «ընտրվում են» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ» բառերով.

4)  24-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «այդ հարցերի» բառերը.

 5) նախագծի ամբողջ տեքստում՝

ա. «կառավարություն» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը,

բ. առաջարկում ենք «խախտումներ» բառն իր համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «անհամապատասխանություններ եւ խեղաթյուրումներ» բառերով:

II. «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի  դեկտեմբերի 20-ի ՆԿ-263-Ա  կարգադրությամբ  ստեղծվել է Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ, որն զբաղվում է քաղաքացիական ծառայության  ոլորտի բարեփոխումներով, առաջարկում ենք «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանել ներկայացված օրենքների փաթեթից:

III. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է վերախմբագրել օրենքի 17-րդ հոդվածն ամբողջությամբ:

Հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով են կարգավորվում նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացվող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվետվության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ շահագրգիռ պետական այլ մարմիններին ներկայացվող Հայաստանի Հանրապետության ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատած դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության հրապարակմանը վերաբերող դրույթները, առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենքի 17-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝»:
 

IV. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը «հատվածում» բառից հետո առաջարկում ենք լրացնել «արտաքին» բառով:

2. Նախագծի 1-ին հոդվածում «Հաշվեքննիչ պալատի մասին օրենքով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:

3. Նախագծի հոդվածների համարակալումն անհրաժեշտ է վերանայել՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի  3-րդ մասի պահանջները:

V. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով Հաշվեքննիչ պալատի անդամների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկի համար առաջարկում ենք սահմանել 10.00 գործակից եւ համապատասխանաբար խմբագրել նախագիծը:

VI. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. 1-ին հոդվածում «377» թիվն անհրաժեշտ է փոխարինել «337» թվով՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համարը:

2. Նույն հոդվածից անհրաժեշտ է հանել «իրականացրած» բառը՝ նկատի ունենալով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթները:

VII. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել դրա բովանդակությանը` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ չունենք:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

 Հարգանքով`
ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային  ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային  ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

Եզրակացություն
«Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. Հայաստանի Հանրապետության վերոնշյալ օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Քրեական դատավարության օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հանրային ծառայության մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Դատախազության մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Քրեական դատավարության օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հանրային ծառայության մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Դատախազության մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կատարված փոփոխություններով, վերահսկողությունից հաշվեքննության անցում կատարելու, ինչպես նաեւ աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) ստանդարտներին համահունչ բարձրագույն աուդիտորական մարմին ունենալու նպատակներով:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն ուղղակիորեն առնչվում են աուդիտորական ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Քրեական դատավարության օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հանրային ծառայության մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Դատախազության մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է վերահսկիչ գործառույթ իրականացնող մարմնից (ՀՀ վերահսկիչ պալատ) անցնել հաշվեքննիչ գործառույթ իրականացնող մարմնի (ՀՀ հաշվեքննիչ պալատ)՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված նորմերի համաձայն:

Միեւնույն ժամանակ, Նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի պետական հատվածում աուդիտը կկոչվի հաշվեքննություն, որը կկարգավորվի «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» «Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

ՀՀ օրենքների վերոնշված նախագծերն (բացառությամբ` «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագծի)`  ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:

«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում ՀՀ համայնքների բյուջեների ելքերի փոփոխմանը չի հանգեցնում,  իսկ ՀՀ պետական բյուջեի ելքերի մասով, նախագծի առանձին դրույթների ընդունումը, մասնավորապես` Հաշվեքննիչ պալատի անդամների եւ աշխատակազմի ծառայողների խրախուսման եւ համակարգի զարգացման նպատակային ֆոնդի ձեւավորման (20-րդ հոդված, 4-րդ մաս)` նշված ֆոնդի ձեւավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է, Հաշվեքննիչ պալատի հաշվեքննողների եւ հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողների առնվազն 3 տարին մեկ անգամ վերապատրաստման (22-րդ հոդված, 2-րդ մաս), Հաշվեքննիչ պալատի ֆինանսական, հսկողության եւ կառավարչական գործընթացների հետ կապված ռիսկերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հաշվեքննիչ պալատի աշխատակազմում որակի կառավարման համակարգի ստեղծման (23-րդ հոդված, 2-րդ մաս) վերաբերյալ, ինչպես նաեւ Հաշվեքննիչ պալատին վերապահված գործառույթների եւ լիազորությունների շրջանակի փոփոխության հետ կապված, կարող է առաջացնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որը գնահատել հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

ՀՀ օրենքների մյուս նախագծերն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:

Միաժամանակ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի եւ դրան կից այլ օրենքների նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների փոփոխության: