ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-045-06.03.2019,03.05.2019-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի.

1) 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 52-րդ կետով, մինչդեռ նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 52-րդ կետը: Այդ առումով նախագծի 2-րդ հոդվածի դրույթները վերանայել՝ ճիշտ նշելով օրենսգրքի համապատասխան հոդվածի կետը, որը նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել,

2) 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները միավորել և նախատեսել մեկ հոդվածի տեսքով:

         

                                                                  ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ