«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ ԵՎ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-027-20.06.2017-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության 2-րդ հավելվածի 2.1.-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի նախագծի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի մշակած Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի նախագիծը, շահագրգիռ մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի առաջարկությունների և դիտողությունների հիման վրա, գտնվում է լրամշակման փուլում:
Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք ներկայացված նախագիծը դիտարկել Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի նախագծի հայեցակարգային մոտեցումների լույսի ներքո: