ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
ՀՀ Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած առաջարկությունների
Հ/հ |
Առաջարկության հեղինակը |
Օրենքի նախագծի հոդվածը, մասը, կետը կամ ենթակետը
|
Առաջարկության բովանդակությունը |
Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը |
Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցչի դիրքորոշումը |
1. |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյան |
Լրացնել նոր 9-րդ հոդված
|
Սպայական կազմի զինծառայողներից ոմանք պլանային կարգով կամ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով ծառայության նոր վայր տեղափոխելու վերաբերյալ հրամանները բողոքարկում են ըստ վերադասության կամ դատական կարգով, որի հիման վրա կասեցվում է այդ հրամանների իրագործումը՝ մինչև բողոքարկման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը: Նշված հանգամանքը բավականին վատ ազդեցություն է ունենում զինվորական ծառայության գործընթացի պատշաճ կազմակերպման վրա, որի կապակցությամբ առաջարկվում է օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքերում պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու հրամանի բողոքարկումը, ներառյալ դատական կարգով, չի կասեցնում դրա կատարումը:» |
Առաջարկությունն ընդունվել է: |
Ընդունվել է, նախագիծը լրացվել է նոր 9-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ §ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքերում պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու հրամանի բողոքարկումը, ներառյալ դատական կարգով, չի կասեցնում դրա կատարումը:»:
|
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ