«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-120-26.04.2019-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­­ՌԱ­­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ  ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքով (այսու­հետ՝ օրենսգիրք) սահմանել, որ անկախ սեփականության ձևից՝ Հայաս­տանի Հան­րա­պե­­տությունում հավա­տար­մա­գրված բարձրագույն, միջնակարգ-մասնա­գի­տական ու պրո­­­­ֆե­սիոնալ-տեխնիկական ուսում­­նական հաստատություններում սովո­րող՝ վար­ձու աշխա­տող (այդ թվում՝ ծառայություն մատուցող) համարվող ուսանողների աշխա­տավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված և վճարված եկա­մտա­յին հարկն ուսման վարձի փոխհատուցման նպատակով (ուսման վարձի գումարի չափով) կիսամյա­կա­յին պարբերականությամբ վերա­դարձ­վում է ուսանողին։

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն ներկայացված առաջարկությունը բխում է Հայաստանի Հանրա­պետության կառավարության ծրագրում ներառված ծրագրա­յին դրույթներից (առաջիկա հինգ տարի­նե­րին՝ Հայաստանի Հանրա­պետության կառա­վա­րության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հան­­րա­պե­տու­թյու­նում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնա­պահ­­պա­նա­կան բարձր չափա­նիշ­ներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներա­ռական տնտե­սություն կառուցելուն) և նպատակ ունի ուսանողներին երի­տասարդ տարի­­քից խրա­խու­սելու աշխատել, ստեղծել խթաններ երիտասարդ աշխա­տող­­նե­րին առանց աշխա­­տան­քային պայ­մանագրի աշխատելու ձգտումներից հրաժար­վե­լու համար և երիտա­սարդ­­ների մեջ ձևա­վո­րել աշխա­տելու ու միաժամանակ հարկ վճա­րելու մշակույթ։

Վերոգրյալի կապակցությամբ, մեծապես կարևորելով բարձր տեխնոլոգիական, գի­տե­­լի­քահենք ու մրցունակ տնտեսություն կառուցելու և արտադրողական աշխատանքը խրա­­խու­սելու նպատակադրումները, այդուհանդերձ գտնում ենք, որ նախագծի ընդու­նու­մը նշված նպատակադրումները կյանքի կոչելու լավագույն ճանապարհը չէ, ինչը հիմնա­վորվում է հետև­յալ հիմնական նկատառումներով։

  1. Նախագծով առաջարկվող՝ ուսման վարձի գումարի վերադարձման համակարգը շատ նման է օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ բնակարան կամ անհատական բնա­կելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստաց­­ված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումար­նե­րի վերա­դարձման համակարգին: Վեր­ջի­նիս ներ­դրումը, սակայն, ունեցել է ինչպես սո­ցիա­­լա­կան նպատակ (աջակցել բնակարանային ապահովվածության խնդրի լուծմանը), այն­պես էլ տնտեսական նպատակ, այն է՝ բնա­կա­րանների և անհատական բնա­կելի տնե­րի նկատմամբ պահան­ջարկի աճի հաշ­­վին նպաստել տնտեսության շինա­րա­րական ոլոր­տի աշխու­ժաց­մանը: Այս առու­մով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինա­րա­րու­թյան ոլորտը Հայաստանի Հանրա­պետության տնտե­­սության հիմ­նա­­կան ոլորտներից է, ակն­կալ­վում է նշված գոր­ծիքի կիրառ­ման միջոցով ոլոր­տում տնտե­սա­կան աճ ապա­հովել, իսկ տնտեսական աճից ստաց­­վող հարկերի միջո­ցով՝ փոխհատուցել եկամտային հարկի գումար­­ների վերա­դարձ­ման արդ­յուն­քում Հայաստանի Հանրա­պետության պետա­կան բյու­ջեի հար­կային եկա­մուտ­ների կորուստ­ը:

Այս առումով ակնհայտ է, որ նախագծի ընդունման արդյունքում տնտեսական աճ ապա­­­հովելու և դրանից ստացվող հարկերի միջոցով Հայաստանի Հանրա­պետության պե­տա­կան բյուջեի հարկային եկա­մուտ­ների կորուստը փոխհատուցելու (որոնք առաջանալու են ուսման վարձի գումար­ների վերա­դարձ­ման արդ­յուն­քում) ակնկալիքներն իրատե­սա­կան չեն, քանի որ՝

  • կրթու­թյան ոլորտը տնտեսական ակտիվության և նոր հարկման բազաներ ձևա­վո­րելու առու­­մով չունի այնպիսի մուլտիպլիկատիվ ազդեցություն, ինչպիսին շինարարու­թյան ոլորտի ազդեցությունն է հարակից ոլորտների վրա: Ավելին, նախագծի ընդունումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության վրա, քանի որ այլ հավա­սար պայմաններում աշխատող և նոր արժեք ստեղծող անձինք իրենց աշխա­տաժա­մա­նակի մի մասը կարող են տրամադրել կրթությանը: Մյուս կողմից, չկան բա­վարար երաշ­խիքներ առ այն, որ անգամ կրթություն ստանալուց հետո այդ անձինք կսկսեն աշխատել ավելի բարձր արտադրողականությամբ (կստեղծեն ավելի մեծ նոր արժեք) և դրանով իսկ կփոխ­հա­տուցեն ուսումնառության տարիներին քիչ աշխատելու հետևանքով չստեղծված նոր արժեքն ու դրա մասով Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջե վճարվող հարկերը.
  • կրթության ոլորտը, ի տարբերություն շինարարության ոլորտի, ազատված է ավե­լաց­ված արժեքի հարկի վճարումից:

Հետևաբար, կարելի է արձանագրել, որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեի հար­կա­յին եկամուտների վրա ունենալու է բացասական ազդեցություն, որի մեծությունը գնա­հատ­ված չէ:

  1. Եկամտային հարկի վերադարձման համակարգը, ըստ էության, պետք է ընկալվի ոչ թե որպես համակարգի շահառուներին տրամադրվող հար­կային արտոնություն, այլ որ­պես կրթության ոլորտի քաղաքականության շրջանակներում շահա­ռուներին տրամա­դրվող բյու­ջե­տային աջակցություն, քանի որ համակարգի շահա­ռու­ները պետք է ընդ­հա­նուր սահ­ման­ված կարգով հաշվարկեն և կատարեն եկամտային հարկի գծով իրենց հարկային պար­տա­վո­րությունները, որից հետո նոր միայն դիմեն Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեից եկամտային հարկի գումարը հետ ստանալու համար: Հետևաբար, գտնում ենք, որ այս հա­մակարգի ներդրման հետ կապված որոշումներ ընդունելիս շատ կարևոր է, որպեսզի համա­կարգը դիտարկվի բյու­ջետային գործընթացի շրջանակներում կրթության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրա­գրերի ընդհանուր համատեքստում: Այս առու­մով, կարևորելով սահմանա­փակ բյուջետային միջոցներն առավելագույն հասցեա­կա­նությամբ և առավելագույն արդ­յու­նա­վետությամբ օգտագործելու նպատակադրումը՝ գտնում ենք, որ նախա­գծի ընդունման արդ­յունքում առաջացող՝ Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը հիմ­նա­վորվածության ու առաջ­նահերթությունների առումով պետք է անպայմանորեն համա­դր­վեն միևնույն՝ կրթու­թյան ոլորտում այլ բյուջետային ծրագրերի շրջանակներում կա­տար­­վող ծախսերի հիմ­նա­վոր­վածության ու առաջնահերթությունների հետ: Նախագծի ընդունման հիմնավորմամբ, սակայն, նման համադրումներ չեն կատար­վել, հետևաբար պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ պետք է նախագծի ընդունման պարա­գայում առա­ջացող լրացուցիչ բյու­ջե­տային ծախսերը կատարվեն ի հաշիվ կրթության ոլորտում այլ բյուջե­տային ծրագրերի շրջա­նակներում կատար­­­վող ծախսերի:
  2. Հարկային խթանների տրա­մա­­­­­­դրումը ենթա­դրում է հար­­­կային եկամուտների կորուստ, հետևաբար, նաև առողջա­պա­հու­թյան, գյու­ղա­տնտեսու­թյան, սոցիա­լա­կան ապա­­հո­վության, կրթության, բնա­պահ­պա­նության և այլ հանր­օգուտ ոլորտ­­­ներում չկա­տար­ված բյուջե­տա­յին ծախսեր: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք նաև այն հան­­գամանքը, որ պետու­­թ­­­յան ծախ­­սա­յին քաղաքականության շրջա­­­­­­­­նակ­նե­րում պետա­կան աջակ­­­ցության բյու­ջե­­­տա­յին գործի­քա­կազմն ավելի հասցեական ու, հետևա­բար, նաև ավելի արդյու­­նավետ է, ակն­հայտ է դառնում, որ հարկային խթան­­­­­­ների տրամա­դրումը պե­տա­­­­­կան աջակ­ցու­թ­յան լա­վա­գույն միջոցը չէ, քանի որ հար­կա­յին խթանները դրանց իրա­կան հասցեա­տե­րերի համար որոշա­­կի կոնկրետ արդյունք չերա­շ­­­­խա­­վորելով հան­դերձ, հան­գեց­նում են հար­­կա­­յին ծախ­սերի առա­­ջացման՝ պետությանը զրկե­­­­լով աջակցության ավելի հաս­ցեա­կան ծրա­գրեր իրա­կա­նաց­­նելու հնարավորությունից:
  3. Բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրո­­ֆե­սիոնալ-տեխնիկական ուսում­­­նա­­կան հաստատություններում սովո­րողների ուսման վարձի գումարը վերա­դարձ­նելու համա­կարգի կիրա­ռությունը, ըստ էության, նշանակում է, որ ուսման վարձը վճարելու պար­տա­վորությունն իր վրա է վերցնում պետությունը: Այսինքն, համակարգի կիրա­ռու­թյունն ունի պետական պատ­վերի շրջանակներում կրթություն ապահովելու նույն նշանա­կու­թյունը: Արդ­յուն­քում, ստացվում է, որ նույն խնդրի լուծման համար առաջարկվում է կի­րա­ռել երկու տար­բեր գործիքներ, ինչը պետական կառավարման գործիքակազմի կիրա­ռու­թյան արդյու­նա­վե­տու­թյան ապահովման տեսանկյունից հիմնավոր չէ: Ավելին, նա­խա­գծով առաջարկվող համակարգը ռիսկային է այն առումով, որ ենթադրում է Հայաս­տանի Հանրա­պետության պետա­կան բյու­­ջեի սահմանափակ ռեսուրսների տրամադրում ոչ թե բարձր առաջադիմություն ունե­ցող և որակյալ կրթություն ստա­ցողին (ինչպես, օրինակ, պետա­կան պատվերի համա­կար­գի պարագայում է), այլ ցան­կա­ցած վարձու աշխա­տանք կատարող ուսանո­ղին:

Բացի դրանից, պարզ չէ, թե ինչու պետք է նախագծով առաջարկվող համակարգը հավա­սա­­րապես կիրառվի բոլոր մասնագիտությունների գծով կրթություն ստանալիս, այն դեպ­քում, երբ այս կամ այն մասնագիտությամբ կադրեր պատրաստելու՝ գնահատված պա­հան­­ջարկի մեծությամբ պայմանավորված՝ կրթության բնագավառում պետական պատ­վերն ըստ մաս­նագիտությունների անհա­վասար բաշխվածություն ունի, իսկ որոշ մասնա­գի­տություն­ների գծով առհասարակ պետա­կան պատվեր չկա:

Ընդ որում, նախագծի քննարկման համատեքստում հատկանշական է նաև այն, որ Հայաստանի Հանրա­պետության կառավարության ծրագրի «8.2. Պետական ծախսերը» կետի համաձայն նախատեսվում է կրթու­թյան ոլորտի ֆինանսավորման աճ, որը զուգակցվե­լու է ֆինանսական միջոցների նպա­տակային օգտագործմամբ:

  1. Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն նախագծի ընդունումը նպա­տակ ունի խրախուսելու ուսանողներին երիտասարդ տարիքից աշխատել: Մյուս կողմից, նա­խա­գծի ընդուն­ման հիմնավորմամբ կարևորվում է կրթությունը որպես տեխնոլոգիա­կան, արդ­յու­նա­բե­րական և արտահանմանը միտված տնտեսություն կառուցելու կարևոր նախադրյալ: Արդ­յուն­քում, պարզ չէ, թե որն է համարվում նախագծի ընդունման հիմ­նական նպատակը՝ ուսա­նող­ներին խրախուսել զուգահեռաբար աշխատել, թե աշխատող­ներին խրախուսել զուգա­հե­ռա­բար սովորել: Այս հար­­ցադրումը շատ կարևոր է, քանի որ եթե հիմնական նպատակն աշխա­տանքը խրա­խու­սելն է, ապա՝
  • համաձայն լինելով այն պնդմանը, որ երիտասարդների շրջանում աշխատան-քային ռեսուրսների իրացվածությունը բավարար չէ, իսկ գործազրկության մակարդակը բարձր է՝ այդուհանդերձ կարծում ենք, որ նախագծի ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ կրթության որակի վրա հատկապես այն դեպքերում, երբ սովորողն աշխատում է ոչ այն մասնագիտությամբ, որով ուսում­նառում է: Տվյալ պարագայում աշխատա­ժա­մանակի և ուսումնառության ժամաքանակի (դասահաճախումներով պայմա-նավորված կրթական ծրագրի յուրացման համար անհրաժեշտ ուսումնական ծանրա-բեռնվածության) մեկտեղումը նվա­զեցնելու է ուսման որակը, այդ թվում՝ անհրաժեշտ կրթական վերջ­նարդ­յունքների ձեռքբեր­ման ու մասնագիտական հմտությունների տիրապետման տեսանկ­յունից: Մինչդեռ, Հայաստանի Հանրա­պետության կառավարության ծրագրի «1.3. Մարդկային ներուժի զար­գացումը» և «4.4. Կրթությունը և գիտու­թյունը» կետերում կարևորվում է հենց որակյալ կրթության ապահովումը: Այդ կապակ­ցու­­թյամբ, թեև նախագծով առաջարկվում է ուսման վարձի գումարը վերադարձնելու համա­կարգը կիրա­ռել միայն միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած ուսա­նող­ների նկատ­մամբ, այդուհանդերձ, գտնում ենք, որ այս հանգամանքը բավարար չէ վերո­նշ­յալ ռիսկերը կառավարելու համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախ­նա­կան մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաս­տա­տություններում ՄՈԳ-ի համակարգ չի կիրառվում։

           Միաժամանակ, առկա հետազոտությունները փաստում են, որ երիտասարդների շրջանում գործազրկության և անակտիվության պատճառներից է հատկապես կրթություն-աշխատաշուկա թույլ կապը։ Վերջինս հնարավոր է ամրապնդել ոչ միայն ուսանողներին աշխատել խրախուսելով, այլև ֆորմալ կրթությունում փորձնակության, աշակերտության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև մասնագիտական պրակտիկայի արդյունա-վետության բարձրացման ճանապարհով։ Վերջիններս հնարավորություն են ընձեռում զարգացնելու գործնական և փափուկ հմտություններ, ընդլայնելու սոցիալական կապի-տալը, ինչն էլ մեծացնում է երիտասարդի՝ աշխատանք գտնելու հավանականությունը՝ առանց կրթական գործընթացի վրա բացասական ազդեցություն ունենալու։ Այս ուղղու­թյամբ Հայաստանի Հանրա­պետության կառավարությունն արդեն քայլեր է ձեռնարկել՝ մեկնարկելով «Աշխատի՛ր, Հայաստան» նախաձեռնությունը.

  • նախագծի ընդունումն իր նպատակին կարող է ծառայել միայն այն պարագայում, եթե հիմնավորվի, որ ուսանողները չեն աշխատում հենց այն պատճառով, որ ստացվելիք աշխա­տավարձը ենթակա է լինելու եկամտային հարկով հարկման: Մեր գնահատմամբ եկա­­մտային հարկով հարկման ենթակա լինելու հանգամանքը չի կարող չաշխատելու պատ­ճառ լինել, քանի որ այդ տրամաբանությամբ ոչ ոք չպետք է աշխատեր: Այս առումով գտնում ենք, որ չաշխատելու պատճառները բոլորովին այլ են և առավելապես պայմա­նա­վոր­ված են աշխատանքային փորձի կամ որակավորման բացակայությամբ, ազատ ժամա­նակի բացակայությամբ, աշխատաշուկայի հագեցվածությամբ, աշխատելու ցանկության բացա­կայությամբ և այլն: Այս առումով գտնում ենք, որ նախագծի ընդունումը չի նպաստի հետապնդվող խնդրի լուծմանը, սակայն փոխարենը կհանգեցնի Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեի հար­կա­յին եկամուտների կորստի, քանի որ ներկայումս աշխատող ուսանողների կողմից վճարվող եկամտային հարկի գումարների որոշ մասը ենթակա կլինի վերադարձման:
  1. Նախագծի ընդունումն անխուսափելիորեն հանգեցնելու է հարկային վարչա­րա­րու­թյան բարդությունների՝ հաշվի առնելով այն, որ կլինեն վարձու աշխատողներ, որոնք կօգտվեն ինչպես հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարի վերադարձման գործող համակարգից, այնպես էլ նախագծով առաջարկվող համա­կար­գից: Մասնավորապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վճարված եկա­մտա­յին հարկի միևնույն գումարը չի կարող վերադարձվել և որպես տոկոսային գումար և որպես ուսման վարձի գումար, ստացվում է, որ այդ գումարներն առանձ­նացված և աճողական ձևով հաշվառելու անհրաժեշտություն է առաջանալու, ընդ որում, անձի նույնականացմամբ: Հակառակ պարագայում կստացվի, որ վարձու աշխատողը Հայաս­տանի Հանրա­պետության պետա­կան բյուջեից ստանում է ավելի շատ գումար, քան իր կողմից վճարված եկամտային հարկի գումարն է:
  2. Բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրո­­ֆե­սիոնալ-տեխնիկական ուսում­­­նա­կան հաստատություններում սովո­րողների ուսման վարձի վերադարձի հա­մա­կարգ ներ­դնելու պարա­գա­յում հարկման արդարության ու հավա­սարության սկզբունքը պահանջում է, որ նմանատիպ համակարգ ներդրվի նաև տարբեր տեսակի վերա­պատ­րաստումների, մաս­նա­գիտական դասընթացների, օտար լեզուների ուսուցման և նմանա­տիպ այլ ուսումնական ծրագ­րերից օգտվելու համար կատարվող վճարումների մա­սով: Ընդ որում, վերջիններս գործ­նականում ավելի շատ են նպաստում մասնագի­տա­կան կարողությունների, աշխա­տան­քա­յին ունակությունների և հմտությունների զար­գաց­մանը, քան շատ մասնագիտությունների գծով ակադեմիական կրթությունը: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ սահմանափակ բյու­ջետային միջոցների պարագայում նման լայն շրջանակ ընդգրկող համակարգի ներ­դրումն անիրատեսական է:
  3. Նախագծով առաջարկվող համակարգի ներդրումը սոցիալական անհավասա­րու­թյան ու խտրականության տարրեր է պարունակում նաև հետևյալ նկատառումնե­րով՝
  • առաջարկվող համակարգի շահառու են համարվելու վարձու աշխատող հան­դի­սա­­ցող ուսանողները, որոնք, այլ հավասար պայ­մաններում ավելի վճարունակ են, քան չաշխա­տող ուսանողները.
  • առա­ջարկվող համակարգից օգտվելու հնարավորություն են ստանալու նաև հա­սա­­րա­կության սոցիալապես ապահովված խմբի ներկայացուցիչները, որոնք նման աջակ­ցու­թյան կարիք ընդհանրապես չունեն, և, որոնց՝ աշխատանք գտնելու հնարավորություն­ներն ավելի լայն են։

Այս առումով գտնում ենք, որ նախագծով առաջարկվող համակարգը չունի անհրա­ժեշտ հասցեականություն և ճիշտ թիրախավորում:

  1. Ցանկացած հարկային խթանի տրամադրում առաջացնում է չարաշահումների ռիս­կեր։ Մասնավորապես, հարկային խթանների կիրառու­թյան նախորդ տարի­ների փորձը ցույց է տվել, որ տարբեր հնարքների ու չարա­շա­հումների կիրա­ռու­թյամբ դրանցից սկսում են օգտվել նաև այնպիսի շահագրգիռ կողմեր, որոնց համար ի սկզբանե դրանք նախա­տես­ված չեն եղել: Այս առումով հարկային խթանների տրամադրման արդյուն­քում, որպես կանոն, պետու­թյան կոր­ցրած հար­կային եկամուտները շատ ավելի մեծ են, քան արտո­նու­թյան իրա­­կան շահա­ռու­ների օգուտ­ները կարող են լինել։ Այսպես՝ նախագծով առաջարկ­վող համակարգի ներդրման պարագայում գործատուները կարող են պայմա­նա­վոր­վել ուսա­նող­ների հետ, վերջիններիս ձևականորեն գրանցել որպես բարձր վար­ձատրվող վարձու աշխա­տող­ներ՝ դրանով իսկ չհիմնավորված ձևով գումարներ ստանալ Հայաս­տանի Հանրա­պետության պետական բյուջեից և երկ­կող­մանիորեն տնօրինել։ Ընդ որում, այս եղանակով չարաշա­հում­ներ կատարելու տնտե­սա­կան շարժառիթը մեծ կլինի շահու­թա­հարկ վճարող տնտե­սա­վարող սուբյեկտների մոտ, քանի որ վերջիններս վարձու աշ­խա­տողի համար նախա­տեսված աշխատավարձը, այդ թվում՝ դրան համապատաս­խանող եկամտային հարկը, հարկման նպատակով նվազեցնում են շահութահարկով հարկ­ման բազայից։
  2. Ինչ վերաբերում է նախագծի ընդունման հիմնավորմամբ ներկայացված այն դի­տարկ­մանը, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կխրախուսի երիտասարդ աշխա­տող­ներին հրաժարվել առանց աշխատանքային պայմանագրերի աշխատելու առաջարկ­նե­րից, նրանց կտեղափոխի օրինական դաշտ, ապա գտնում ենք, որ նախագծի ընդու­նումը գործ­նականում չի կարող նման արդյունքներ ապահովել, ինչը հիմնավորվում է հետևյալ նկա­տառումներով։ Դիցուք, որևէ ուսանող ներկայումս աշխատում է առանց օրեն­քով սահ­ման­ված կարգով գրանցման և հետևաբար աշխատավարձի ամբողջ անվա­նա­կան մեծու­թյունն ստանում է որպես տնօրինվող եկամուտ, քանի որ եկամտային հարկ չի վճարում։ Եթե ակնկալվում է, որ նախագծի ընդունումը խրախուսելու է, որպեսզի նա իր գործատուից պահանջի գրանցել իրեն օրենքով սահմանված կարգով, ապա պետք է նաև ընդունել, որ այլ հավասար պայմաններում նրա տնօրինվող աշխատավարձը եկամտային հարկի չափով կրճատ­վելու է։ Փոխարենը նրա առավելագույն ակնկալիքը կարող է լինել իր կողմից վճար­ված եկամտային հարկը նույնությամբ հետ ստանալը և դա էլ միայն այն դեպ­քում, եթե վճար­ված ուսման վարձը հավասար լինի վճարված եկամտային հարկին։ Հակառակ պարա­գա­յում վարձու աշխատողը եկամտային հարկ վճարելու արդյունքում ավելի շատ եկամուտ կորց­նելու է, քան կարող է Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեից հետ ստանալ որպես ուսման վարձի գումար և, հետևաբար, տնտեսապես ավելի շահավետ է չգրանցվել որպես վարձու աշխատող, չվճա­րել եկամտային հարկ և չունենալ Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեից ավելի քիչ չափով գումար ստանալու հնա­րավորություն։
  3. Հիմնավորման կարիք ունի նաև նախագծով առաջարկվող կարգավորումը քա­ղա­­քա­ցիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքներ կատարող կամ ծառա­յու­թյուններ մատուցող ուսանողների նկատմամբ նույնպես կիրառելու առաջար­կու­թյունը՝ հաշվի առնելով այն, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տո­կոսների գումարի վերադարձման համակարգը, օրինակ, քաղաքացիաիրավական պայ­մա­նա­գրերի հիման վրա ծագող հարաբերությունների պարագայում կիրառելի չէ։
  4. Հատկանշական է նաև այն, որ մեր կողմից ուսումնասիրվել է նախագծի կար­գա­վոր­ման առարկային առնչվող միջազգային փորձը, սակայն մեր կողմից ուսումնասիր­ված որևէ երկրում նման համակարգ չի կիրառվում։ Փոխարենը կան երկրներ, որտեղ թույլա­տր­վում է ուսման վրա կատարված ծախսերը նվազեցնել եկամտային հարկով հարկման բա­զա­յից՝ հիմնվելով եկամուտների հայտարարագրման համակարգի ընձեռած հնարավո­րու­թյուն­ների վրա։

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ուսման վրա կատարվող ծախսերը եկա­մտա­յին հարկով հարկման բազայից նվազեցնելու հարցը կարող է քննարկվել ֆիզիկա­կան անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման պարագայում։

  1. Հայտնում ենք նաև, որ գործող հարկային օրենսդրությամբ կրթության ոլորտի հա­մար արդեն իսկ սահ­մանված է հարկային արտոնությունների բավական լայն շրջա­նակ: Մաս­նավորապես, օրենսգրքի՝
  • 147-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն եկամտային հարկից ազատ­վում են բարձ­­րագույն ուսում­նա­կան հաստատությունների ուսանողների, ասպիրանտ­նե­րի, միջ­նա­­կարգ-մաս­նագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստա­տու­թյուն­ների սովո­րող­­ների կրթա­թո­շակ­ները, իսկ 24-րդ կետի համաձայն եկամտային հարկից ազատ­վում են նաև բարձրագույն ուսում­նա­կան հաստատության ուսանողական համա­կազմի մինչև տասը տոկոսի՝ օրենսդրությամբ սահ­մանված դեպքերում ուսման վարձի փոխ­հա­տուցման գումարները.
  • 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն ԱԱՀ-ից ազատվում է բարձրա­գույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուց­ման ծառա­յու­թյուն­ների մատու­ցումը: Նկատենք նաև, որ կրթության ոլորտի համար սահմանված ԱԱՀ-ից ազատման արտո­նու­թյունների արդյունքում Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեի հար­կային ծախսերը 2019 թվա­կանի համար գնահատվել են շուրջ 23,7 մլրդ դրամ:

Ամփոփելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարու­թյունն առաջար­կում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքում առաջարկվող դրույթները չընդգրկել: