Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

 

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ  ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պ-097-09.04.2019-ՏՏԳԲ-011/0 ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

 

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ (ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ) ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1

 

Պատգամավոր

Վարազդատ  Կարապետյան

 

 

Օրենքի նախագիծ

Հոդված 1

 

 

Օրենքի հոդված 1 շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարել ընկերության համապատասխան հաշվին գումարի՝ բանկային, փոստային կամ այլ փոխանցման ձևով մուտքագրման եղանակով, մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

 

 

Առաջարկությունն  ամբողջությամբ ընդունվել է:

 

 

 

 

 

 

 

 

Ընդունվել է:

 

2.

Պատգամավոր

Տաթևիկ Գասպարյան

Օրենքի նախագիծ

Հոդված 2

Օրենքի հոդված 1 շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020թվականի հունվարի 1-ից:

 

 

Առաջարկությունն  ամբողջությամբ ընդունվել է:

 

Ընդունվել է:

 

3.

ՀՀ կառավարություն

Օրենքի նախագիծ

1.            Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ պարբերության «բ» կետը թողնել անփոփոխ

2.           օրենքի 21-րդ (Ընկերության անդամներից գանձվող վճարների տեսակները) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Մատակարարված ոռոգման ջրի վճարի վճարման կարգը սահմանում է ջրային համակարգերի կառավարման ոլորտում պետական քաղաքականություն մշակող մարմինը:»:

 

Չի ընդունվել

 

 

 

Չի ընդունվել

 

Չի ընդունվել

 

 

 

Չի ընդունվել