ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-062-19.03.2019-ՏՏԳԲ-011/1) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների
Առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
Կառավարություն |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածում «հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր պարբերություններով» բառերով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:
|
Առաջարկությունն ընդունվել է |
|
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածով սահմանվող «սակավաջրություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. սակավաջրություն՝ իրավիճակ, որի արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները: Այն սահմանվում է հիմք ընդունելով տվյալ հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, և երբ ըստ բազմամյա դիտարկումների տվյալների գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է վաթսունվեց ամբողջ յոթ տոկոսը:»:
|
Առաջարկությունն ընդունվել է |
|
Նախագծի 2-րդ հոդված |
Նախագծի 2-րդ հոդվածում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը: Նույնը վերաբերվում է 3-րդ հոդվածին:
|
Առաջարկությունն ընդունվել է |