ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-084-02.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝
1) օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետով լրացվող՝ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող՝ օրենքի 18-րդ հոդվածի 12-րդ մասով արդեն իսկ կարգավորված են այդ հարաբերությունները:
2) օրենքի նախագծի 12-րդ հոդվածով փոփոխվող օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը «պարզաբանում» բառից հետո լրացնել «սույն օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված» բառերով:
3) օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ կետով փոփոխվող՝ օրենքի 37-րդ հոդվածի 10-րդ կետի 2-րդ պարբերությունում «հայցը» բառը փոխարինել »հայցադիմումը» բառով:
2. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածը «ուժի մեջ է մտնում» բառերից հետո լրացնել «սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից» բառերով: