ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-071-26.03.2019,29.05.2019-ՊԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից հիսուն տոկոսից ոչ ավելի պահումներ կատարելու սահմանափակումը չի տարածվում ալիմենտի բռնագանձման, առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման, ինչպես նաև հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման դեպքերի վրա:
Այս առումով առաջարկում ենք նախագծով նախատեսված` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կատարվող պահումների վերաբերյալ սահմանափակումը նույնպես չտարածել օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վերոհիշյալ դեպքերի վրա և նախատեսված լրացումը կատարել 58-րդ հոդվածի 1-ին մասում՝ մասը լրացնելով նոր պարբերությամբ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ`
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ