ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված Կ-100-11.04.2019-ՏՏԳԲ-011/1 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների
Առաջարկության հեղինակը |
Առաջարկության բովանդակությունը |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկությունները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջարկները |
1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում լրացնել նոր ենթակետ հետևյալ խմբագրությամբ. «Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը»:
|
1. Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն՝ նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետը լրացվել է նոր ենթակետով։ |
Ընդունվել է |
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջարկները |
2. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի «Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Կառավարությունը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև գետերի այն հատվածները, որտեղ կարելի է կառուցել փոքր հիդրոէլեկտրականներ:»
|
Պարզաբանում։ Նախագծով սահմանվում են նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքեր։ Նախագծով հստակեցվում են այն գետերն ու գետահատվածները, որտեղ արգելվելու են փհէկերի կառուցումը, իսկ ներկայացված առաջարկությունը դուրս է սույն նախագծի կարգավորման շրջանակից։ Միաժամանակ, ցանկացած գետահատվածից ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու որոշումը կայացնելիս Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը առաջնորդվում է սահմանափակ ջրային ռեսուրսները մրցակցող շահագրգիռ կողմերի միջև բաշխելու գերակայությունները սահմանող մի շարք չափանիշներով, առաջնահերթությունը տալով մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը։ |
Քննարկվել է |
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջարկները |
3. Նախագծում նախատեսել ևս մեկ հոդված, որով կսահմանվի, թե ի՞նչ ժամկետում պետք է կառավարության կողմից ընդունվեն այդ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը |
3. Ընդունվել է, նախագծի 3-րդ «Անցումային դրույթներ» հոդվածում կատարվել է համապատասխան լրացում՝ սահմանվել են կառավարության կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետները։ |
Ընդունվել է |