«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-184-11.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ հայտնում է, որ դրանով առաջարկվող կարգավորումները prima facie նման են ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի թիվ 137-Ա հրամանով ձևավորված քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ մշակվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում տեղ գտած կարգավորումներին, ուստի նախագծի հեղինակներին առաջարկում է հետաձգել նախագծի քննարկումը, դրանով առաջարկվող կարգավորումները քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի հետ քննարկելու և երկու նախագծերում առաջարկվող կարգավորումները նույնական ձևակերպումներով ամրագրելու նպատակով: