«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՔՐԵԱԿԱՆ   ԴԱՏԱՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱ­­­ՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-176-05.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով ծա­նուցման եղանակի ներմուծումը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, կնպաստի քննչական գործողությունների կամ դատական նիստերի մասին դատավարության մասնակիցների տեղեկատվական ապահովմանը՝ այն դարձնելով հանրային զարգաց­մանը համընթաց, ավելի հասանելի, օպե-րատիվ և հարմարավետ՝ խուսափելով թղթա­յին եղանակով ծանուցման համար ծախսվող ժամանակի, ռեսուրսների և գումարի վատնումից:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ դրանով առաջարկվող կարգավորումները prima facie նման են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի թիվ 137-Ա հրամանով ձևավորված Հայաստանի Հան­րա­պետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակող աշխատան­քային խմբի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից համատեղ մշակվող Հայաստանի Հանրապետության քրեական դատավա­րության օրենսգրքի նախագծում տեղ գտած կարգավորումներին, ուստի, առաջարկում ենք հետաձգել նախագծի քննարկումը՝ սույն նախագծով առաջարկվող կարգավորում­ները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախա-գիծը մշակող աշխատանքային խմբի հետ քննարկելու և երկու նախագծում էլ առա­ջարկվող կարգավորումները նույնական ձևակերպումներով ամրագրելու նպատակով: