ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-114-23.04.2019,17.06.2019-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
Առաջարկում ենք նախագծի.
1) վերնագրում «փոփոխություններ և լրացումներ» բառերը փոխարինել «փոփոխություն և լրացում» բառերով,
2) 1-ին հոդվածի`
ա. «4-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերը,
բ. «ե» ենթակետում «ներկայացվող տեղեկությունների» բառերից հետո լրացնել «` այդ մարմիններին ներկայացնելու դեպքում,» բառերը,
գ. «զ» ենթակետում «կողմից» բառից հետո լրացնել «հաշվետու ամսվա ընթացքում աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա,» բառերը,
դ. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. միասնական հաշվի միջոցով մարված պարտավորությունների, ինչպես նաև միասնական հաշվի միջոցով չմարվող հարկերի, վճարների և պետական տուրքի գծով պարտավորությունների մարման վերաբերյալ տեղեկատվության,»,
ե. «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը. հարկ վճարողի հարկման համակարգի վերաբերյալ տեղեկատվության,»,
զ. «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետ.
թ) Օրենսգրքի 308-րդ հոդվածով սահմանված և սույն կետում չնշված՝ հրապարակման ենթակա տեղեկությունների:»,
3) նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
13) հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային օրվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում այդ հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին սննդով ապահովում:»:
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ