ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-158-24.05.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
N |
Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
1. |
Կառավարություն |
ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ |
«1. Գործն ըստ տարածքային ընդդատության կամ ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը:»: |
|
|
2. |
Կառավարություն |
ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ |
«4. Սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է նաև վարչական կամ սնանկության դատարանի կողմից համապատասխանաբար վերահասցեագրված հայցադիմումի կամ հանձնված գործի նկատմամբ:»: |
|
|