Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-114-23.04.2019,17.06.2019-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Առաջարկության, (փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
ՀՀ Կառավարություն |
Նախագծի վերնագիր |
Նախագծի վերնագրում «փոփոխություններ և լրացումներ» բառերը փոխարինել «փոփոխություն և լրացում» բառերով, |
Ընդունվել է |
Ընդունվել է |
2. |
ՀՀ Կառավարություն |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածի`
ա. «4-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերը,
բ. «ե» ենթակետում «ներկայացվող տեղեկությունների» բառերից հետո լրացնել «` այդ մարմիններին ներկայացնելու դեպքում,» բառերը,
գ. «զ» ենթակետում «կողմից» բառից հետո լրացնել «հաշվետու ամսվա ընթացքում աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա,» բառերը,
դ. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. միասնական հաշվի միջոցով մարված պարտավորությունների, ինչպես նաև միասնական հաշվի միջոցով չմարվող հարկերի, վճարների և պետական տուրքի գծով պարտավորությունների մարման վերաբերյալ տեղեկատվության,»,
ե. «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը. հարկ վճարողի հարկման համակարգի վերաբերյալ տեղեկատվության,»,
զ. «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետ.
թ) Օրենսգրքի 308-րդ հոդվածով սահմանված և սույն կետում չնշված՝ հրապարակման ենթակա տեղեկությունների:», |
Ընդունվել է |
Ընդունվել է |
3. |
ՀՀ Կառավարություն |
Նախագծի 2-րդ հոդված |
Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
13) հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային օրվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում այդ հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին սննդով ապահովում:»: |
Ընդունվել է |
Ընդունվել է |
4. |
ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
Նախագծում ավելացնել նոր 3-րդ հոդված |
Նախագծի նոր հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
Հոդված 3. Օրենքը ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
|
Ընդունվել է |
Ընդունվել է |