ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
(Պ-209-24.06.2019-ՏՏԳԲ-011/0) «Ջրօգտագործողների ընկերությունների եվ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկներ
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
Մ. Մելքումյան 22.07.2019 |
Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5.1 հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետերով. «զ) պահանջել եւ ստանալ ընկերության տնօրինությունից իր հողատարածքն ընդգրկող հիդրոմիավորի ամբողջ ոռոգման ջրամատակարարման ռեժիմն ու փաստացի իրականացված ջրաբաշխման հաշվեկշիռն` ըստ առանձին ջրօգտագործողների ջրապահանջի, է) նույն հիդրոմիավորումում ընդգրկված ջրօգտագործողների ընդհանուր թվի առնվազն երկու տոկոսի մասնակցությամբ` ընկերությանը ներկայացնել եւ ընկերության վարչական խորհրդում սահմանված կարգով քննարկել ջրաբաշխման հաշվեկշիռն` ըստ առնաձին մշակաբույսերի ոռոգման ռեժիմի եւ նորմայի կազմած չլինելու, ինչպես նաեւ առանձին ջրօգտագործողների կողմից ոռոգման ռեժիմի եւ/կամ նորմայի խախտման վերաբերյալ հարցերը:»: |
«Հոդված1. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետերով. «ժբ) ջրի արդարացի բաշխման նպատակով` դիմել և ստանալ իր ներկայացուցչական գոտուց ընտրված ներկայացուցչից իր հողատարածքն ընդգրկող հիդրոմիավորի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ կազմված պլան ժամանակացույցը և ջրօգտագործողների փաստացի ներկայացված ջրման հայտերի հիման վրա տրամադրված ջրաքանակները: ժգ) ոռոգման ջրի պաշարների դեֆիցիտի պայմաններում՝ մասնակցել ջրօգտագործման պլանների, պլան ժամանակացույցի, ջրօգտագործողների անհատական պայմանագրի համապատասխան հավելվածների վերանայմանը: ժդ) իրենց խախտված իրավունքը վերականգնելու նպատակով՝ դիմել վեճեր լուծող հանձնաժողովին, ներկայացնել փաստարկներ և կարծիքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաև մասնակցել դրանց հետազոտմանը:»:
|
Ընդունվել է |
Ընդունվել է |
Մ. Մելքումյան 22.07.2019 |
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասը լրացնել նոր կետով` «ե) մեկ ոռոգման շրջանում երկու անգամից ավել խախտել է ոռոգման ռեժիմն ու նորման եւ վնաս հասցրել նույն ընկերության այլ անդամների հողատարածքների ոռոգման գործընթացին:»: |
2) 2-րդ հոդվածը հանել:
|
Ընդունվել է |
Ընդունվել է |
ՀՀ Կառավարություն 13.08.2019 |
Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5.1 հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետերով. «զ) պահանջել եւ ստանալ ընկերության տնօրինությունից իր հողատարածքն ընդգրկող հիդրոմիավորի ամբողջ ոռոգման ջրամատակարարման ռեժիմն ու փաստացի իրականացված ջրաբաշխման հաշվեկշիռն` ըստ առանձին ջրօգտագործողների ջրապահանջի, է) նույն հիդրոմիավորումում ընդգրկված ջրօգտագործողների ընդհանուր թվի առնվազն երկու տոկոսի մասնակցությամբ` ընկերությանը ներկայացնել եւ ընկերության վարչական խորհրդում սահմանված կարգով քննարկել ջրաբաշխման հաշվեկշիռն` ըստ առնաձին մշակաբույսերի ոռոգման ռեժիմի եւ նորմայի կազմած չլինելու, ինչպես նաեւ առանձին ջրօգտագործողների կողմից ոռոգման ռեժիմի եւ/կամ նորմայի խախտման վերաբերյալ հարցերը:»: |
1.Օրենքի նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ կետերով. «ժբ) ջրի արդարացի բաշխման նպատակով դիմել և ստանալ իր ներկայացուցչական գոտուց ընտրված ներկայացուցչից իր հողատարածքն ընդգրկող հիդրոմիավորի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ կազմված պլան-ժամանակացույցը և ջրօգտագործողների կողմից փաստացի ներկայացված ջրման հայտերի հիման վրա տրամադրված ջրաքանակները. ժգ) ոռոգման ջրի պաշարների դեֆիցիտի պայմաններում մասնակցել ջրօգտագործման պլանների, պլան-ժամանակացույցի, ջրօգտագործողների անհատական պայմանագրի համապատասխան հավելվածների վերանայմանը. ժդ) իրենց խախտված իրավունքը վերականգնելու նպատակով դիմել վեճեր լուծող հանձնաժողովին, ներկայացնել փաստարկներ և կարծիքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաև մասնակցել դրանց հետազոտմանը:»: |
Ընդունվել է |
Ընդունվել է |
ՀՀ Կառավարություն 13.08.2019 |
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասը լրացնել նոր կետով` «ե) մեկ ոռոգման շրջանում երկու անգամից ավել խախտել է ոռոգման ռեժիմն ու նորման եւ վնաս հասցրել նույն ընկերության այլ անդամների հողատարածքների ոռոգման գործընթացին:»: |
2. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածը հանել: |
Ընդունվել է |
Ընդունվել է |