ՈՐՈՇՈՒՄ
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերի (Խ-192-14.06.2019-ՊԻ-011/1, Խ-1921-14.06.2019-ՊԻ-011/1)) վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասին
Առաջարկել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի (Խ-192-14.06.2019-ՊԻ-011/1) Հոդված 2.-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«1. Պետական կառավարման մարմնի ղեկավար կարող է նշանակվել միայն այն անձը, ով բավարարում է պատգամավորին ներկայացվող պահանջները և ունի սույն օրենքով կարգավորվող ծառայության առնվազն 3 տարվա ստաժ:»
Առաջարկել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի (Խ-1921-14.06.2019-ՊԻ-011/1) Հոդված 2.-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական կառավարման մարմնի ղեկավար կարող է նշանակվել միայն այն անձը, ով բավարարում է պատգամավորին ներկայացվող պահանջները և ունի սույն օրենքով կարգավորվող ծառայության առնվազն 3 տարվա ստաժ: