Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-115-23.04.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Առաջարկության, (փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

1

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետը լրացնել նոր «Ժզ.» ենթակետով.

 

«ժզ. հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը եւ հաղորդումը, արժեթղթերով գործարքների բրոքերային եւ այլ միջնորդական ծառայությունների մատուցումը, կարգավորվող շուկայի կանոններին համապատասխան շուկա ստեղծողի կարգավիճակով արժեթղթերի երկկողմանի գնանշման ապահովման ծառայությունների մատուցումը:»:

Ընդունվել է

 

2

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Նախագծի 3-րդ հոդված

Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

Հոդված 3. Օրենսգրքի 149-րդ հոդվածի՝

 

1) 1-ին մասում լրացնել նոր 4-րդ կետ.

 

«4) կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրում վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտը:»:

 

2) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Ընդունվել է

 

3

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Նախագծի 4-րդ հոդված

Նախագծի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

Հոդված 4. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասում «հինգ տոկոս դրույքաչափով» բառերից հետո լրացնել «` հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները» բառերը:

Ընդունվել է

 

4

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Նախագծում ավելացնել նոր 5-րդ հոդված

Նախագծի նոր 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

Հոդված 5. Սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները տարածվում են այն արժեթղթերի (արժեթղթերի դասերի) վրա, որոնք կարգավորվող շուկայում առևտրին թույլատրվել են ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը:

Ընդունվել է

 

5

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Նախագծում ավելացնել նոր 6-րդ հոդված

Նախագծի նոր 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

Հոդված 6. Օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Ընդունվել է