«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ  ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-263-30.08.2019-ՏՏԳԲ-011/0)  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ       


Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել՝ 


1) որ ընկերության ընդհանուր ժողովն իրավասու է որպես ընկերության անդամներին տրամադրվող արտոնություն` նվազեցնելու ջրօգտագործման դիմաց վճարման ենթակա վճարները (նախագծի 1-ին հոդված).  

       
2) ջրօգտագործողների ընկերության և ջրօգտագործողների միության գործադիր տնօրեններին ներկայացվող պահանջներ (նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներ):         

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծի    1-ին հոդվածը հանել, քանի որ ջրօգտագործման դիմաց վճարների նվազեցումը՝ որպես ջրօգտագործողներին տրվող արտոնության տեսակ, օրենսդրորեն առանձնացնելու անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ: Հարկ է նկատի ունենալ նաև այն, որ առաջարկվող արտոնության տրամադրման արդյունքում կարող են նվազել ջրօգտագործողների ընկերությունների հասույթները, իսկ ջրօգտագործողների ընկերություններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվում են սուբսիդիաներ՝ ֆինանսական ճեղքվածքի ծածկման համար: