ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-166-29.05.2019,06.09.2019-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան առաջարկությունները.
1. Նախագծի վերնագրում՝ «լրացումներ» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «փոփոխություններ և» բառերը, քանի որ նախագծում կատարվում են նաև փոփո-խություններ՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների:
2. Նախագծի 2-րդ հոդվածում՝ անհրաժեշտ է վերանայել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, մասնավորապես՝ Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ