ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

 

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագծի Կ-280-12.09.2019-ԱՍ-011/0

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող ե1) կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

<<ե1) ռազմական դրության պայմաններում բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման ապահովում, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում բնակչության բնական կենսագոյության ապահովման համար լրացուցիչ ուժերի եւ միջոցների ծավալման վերաբերյալ առաջադրանքների տրամադրում:>>

Հիմնավորում: ե1) կետի շարադրանքը սկսում է <<ռազմական դրության պայմաններում>> բառերով, հետևաբար, Սահմանադրության 119 հոդվածը կրկին շարադրելու անհրաժեշտություն չկա:

Ընդունվեց

Ընդունվեց

(կողմ 9)

ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագծի Կ-280-12.09.2019-ԱՍ-011/0

Նախագիծը 2-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ հոդվածով. 

<<Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

<<15) սահմանում է ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման լիազորությունները:>>:

Նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածները համարակալել համապատասխանաբար 4-րդ և 5-րդ համարներով:

Հիմնավորում: Նախագծով որոշակիացված չէ այն հարցը, թե ինչ է ենթադրում «կառավարումը»: Նման լայն ձևակերպման իրավաբանական ուժ ստանալու դեպքում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնավոր կազմակերպությունների սեփականության իրավունքի և, որպես դրա տրամաբանական զարգացում, տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացումը, ըստ էության,  որոշակի ժամկետով փաստացի անցնելու է պետական մարմնին: Ելնելով դրանից, առաջարկումմ եմ ռազմական դրության ժամանակ կառավարության լիազորությունների թվում ավելացնել առողջապահական բնագավառի կառավարման լիազորությունների սահմանումը:

Ընդունվեց

Ընդունվեց

 (կողմ 9)