ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
«Հաշվապահական հաշվառման մասին» ու «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ (Կ-116-1166-25.04.2019,25.09.2019-ՖՎ-011/1)
Հ/Հ |
Հեղինակ |
Նախագծի այն մասը, որին վերաբերվում է առաջարկը |
Առաջարկի բովանդակությունը և հիմնավորումը |
1 |
2 |
3 |
4 |
«Հաշվապահական հաշվառման մասին» |
|||
1. |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
Նախագծի 3-րդ հոդվածի 7-րդ կետ.
|
Խոշոր, միջին և փոքր ընկերությունների դասակարգումը կրկնում է Եվրամիության կողմից սահմանված չափանիշները, այնինչ դրա անդամ ամենաաղքատ երկրից ՀՀ-ն առնվազն կրկնակի աղքատ է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով։ Ավելին, նույնիսկ փոքր ընկերությունների համար սահմանվել է 100 աշխատակցի պայմանական շեմ, այն դեպքում, երբ Եվրամիությունում այդ չափանիշը 50 է։ Այս առումով հետաքրքիր է իմանալ, թե Կառավարության գնահատականով ՀՀ-ում տնտեսվարող սուբյեկտներից քանի՞սն են համապատասխանելու խոշորի, միջինի, փոքրի և միկրոյի չափանիշներին։ Կարծում ենք, որ չափանիշները պետք է կրկնակի պակասեցնել։ Առաջարկում ենք նաև գերխոշորների խումբ առանձնացնել, որի համար սահմանել 500 աշխատակցի, ինչպես նաև ակտիվների և հասույթի համար համապատասխանաբար 50 և 100 միլիարդ դրամի շեմ։ Այս խմբի համար պետք է կիրառվեն ամենախիստ պահանջները։
|
2. |
Նախագծի 3-րդ հոդված 6-րդ կետի բ. ենթակետ
|
Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները, ինչպես նաև շուկայում գերիշխող դիրք ունեցողները ևս պետք է ներառվեն այս խմբում, քանի որ, օրինակ՝ ներդրումային ընկերություններից առավել դրանք են առաջին հերթին հանրային հաշվետվողականություն ունեցող ընկերությունները։ |
|
3. |
Նախագծի 3-րդ հոդվածի 9-րդ կետի գ. ենթակետ |
Ինչու՞ է 100, եթե եվրոպայում 50 է: |
|
4. |
Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ կետ |
Հավանաբար պետք է ներառի սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմակերպությունները: Ինչու՞ չկա, ասենք, ներդրումային ֆոնդի կառավարիչը։ |
|
5. |
Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում |
«կարող են աշխատել» բառերից հետո ավելացնել «միայն» բառը՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար: |
|
6. |
|
Նախագծի 27-րդ հոդված-ի 7-րդ կետ |
Պետք է սահմանել 3 աշխատանքային օր։ 10 օրը շատ երկար ժամկետ է կայքին հղումը տրամադրելու կամ ֆայլն էլեկտրոնային կրիչով փոխանցելու համար։ |
7. |
|
Նախագծի 30-րդ հոդվածում ավելացնել 6-րդ մաս |
«սույն օրենքի հոդված 21-ի 6-րդ մասը կիրառվում է օրենքն ընդունելուց հետո մատուցած աուդիտորական ծառայությունների նկատմամբ:»: Քանի որ մինչև սույն օրենքի ընդունումը աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցված աուդիտորական ծառայությոնների համապատասխանությունը գործող օրենքին իրականացվում էր ՀՀ Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից: |
«Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» |
|||
1. |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասում ավելացնել նոր 4-րդ կետ |
Մասնագիտացված կառույցի խորհրդի նախագահը, գործադիր տնօրենը և որակի վերահսկողության ապահովման արտաին գնահատում իրականացնող անձինք չեն կարող լինել սույն նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի բ, գ, ե ենթակտերի պահանջները բավարարող գործող աուդիտորները:: Մասնագիտացված կառույցի անկախությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը ապահեվոլու նպատակով: |