ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-116-1167-25.04.2019,25.09.2019-ՖՎ-011/1) վերաբերյալ ներկայացված առաջարկությունների
Հ/Հ |
Առաջարկիհեղինակը |
Նախագծի այն մասը, որին վերաբերվում է առաջարկը |
Առաջարկի բովանդակությունը |
Առաջարկի վերաբերյալ հեղինակի եզրակացությունը |
Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի նախագիծ |
|||||
1 |
ՀՀ կառավարություն |
Նախագծերի տեքստերում |
«Հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպություններ» հասկացությունը փոխարինվել է «Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություններ» հասկացությամբ |
Ընդունվել է: Փոփոխության նպատակը նշված խմբի կազմակերպությունների կարգավիճակն ավելի ակնառու դարձնելն է: |
Ընդունվել է:
|
2 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
3-րդ հոդված 6-րդ կետի բ ենթակետ.
|
Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները, ինչպես նաև շուկայում գերիշխող դիրք ունեցողները ևս պետք է ներառվեն այս խմբում, քանի որ, օրինակ՝ ներդրումային ընկերություններից առավել դրանք են առաջին հերթին հանրային հաշվետվողականություն ունեցող ընկերությունները։ |
Չի ընդունվել: Հանրային ծառայություներ մատուցող ընկերությունները որպես հանրային հաշվետվողականություն ունեցող դիտարկելու գաղափարին դեմ չենք, սակայն կարծում ենք, որ նման ծառայություններ մատուցող մեծ ընկերությունները այս օրենքի նախագծի շրջանակներում կբավարարեն առնվազն միջին կազմակերպության դասակարգմանը և, հետևաբար, ֆինանսական հաշվետվությունների հրապարակման և պարտադիր աուդիտի պահանջները կտարածվեն նաև այդ կազմակերպությունների վրա։ Այնուամենայնիվ, եթե խոսքը վերաբերում է բոլոր հանրային ծառայություններ մատուցողներին (փոքր ՋՐԷԿ, ինտերնետային սպասարկմամբ զբաղվող փոքր ընկերություն և այլն), ապա անհրաժեշտ կլինի լրացուցիչ քննարկումներ իրականացնել Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձաժողովի հետ՝ այդ կազմակերպությունների շրջանակը և ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի հետ կապված գործող կարգավորումները հասկանալու համար։ Ինչ վերաբերում է շուկայում գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններին, ապա եթե շուկան իր ծավալներով փոքր չէ (օրինակ տարեկան 4 մլրդ դրամից), ապա, ըստ էության, այդ շուկայում գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունը այս օրենքի շրջանակներում կդասակարգվի առնվազն որպես միջին կազմակերպություն և պարտավոր կլինի հրապարակել և աուդիտի ենթարկել իր ֆինանսական հաշվետվությունները։ Միաժամանակ, ՀՀ ՏՄՊՊՀ 2011 թվականի մայիսի 23-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատվել է նաև տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգը, որի համաձայն գերիշխող դիրքը որոշելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք գնահատումներ, ինչը կարող է դժվարացնել օրենքի համապատասխան դրույթի կիրառումը։ Միաժամանակ, դրույթի կիրառման նպատակով անհրաժեշտություն կառաջանա, որպեսզի ՏՄՊՊՀ-ն յուրաքանչյուր տարի գնահատի ՀՀ-ում գործող բոլոր շուկաները։ |
Չի ընդունվել:
|
3 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
3-րդ հոդվածի 7-րդ կետ.
|
Խոշոր, միջին և փոքր ընկերությունների դասակարգումը կնկնում է Եվրամիության կողմից սահմանված չափանիշները, այնինչ դրա անդամ ամենաաղքատ երկրից ՀՀ-ն առնվազն կրկնակի աղքատ է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով։ Ավելին, նույնիսկ փոքր ընկերությունների համար սահմանվել է 100 աշխատակցի պայմանական շեմ, այն դեպքում, երբ Եվրամիությունում այդ չափանիշը 50 է։ Այս առումով հետաքրքիր է իմանալ, թե Կառավարության գնահատականով ՀՀ-ում տնտեսվարող սուբյեկտներից քանի՞սն են համապատասխանելու խոշորի, միջինի, փոքրի և միկրոյի չափանիշներին։ Կարծում ենք, որ չափանիշները պետք է կրկնակի պակասեցնել։ Առաջարկում ենք նաև գերխոշորների խումբ առանձնացնել, որի համար սահմանել 500 աշխատակցի, ինչպես նաև ակտիվների և հասույթի համար համապատասխանաբար 50 և 100 միլիարդ դրամի շեմ։ Այս խմբի համար պետք է կիրառվեն ամենախիստ պահանջները։ |
Չի ընդունվել: Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում բարեփումների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակի ճշգրտման անհրաժեշտությամբ` ներկայումս գործող օրենսդրական ձևական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերություններ ներգրավելուն: Ներկայումս տարբեր օրենքներով պարտադիր աուդիտի է ենթակա շուրջ 1,200 կազմակերպություն, որոնց գրեթե կեսը որևէ գործունեություն չիրականացնող բաց բաժնետիրական ընկերություններ են: Միաժամանակ, մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը պարտադիր աուդիտի պահանջ սահմանված է եղել նաև «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի իմաստով խոշոր համարվող կազմակերպությունների համար: Սակայն, տնտեսավարող սուբյեկտների և մասնագիտական հանրության կողմից արտաքին աուդիտի որակի վերաբերյալ ներկայացված մի շարք մտահոգություների արդյունքում 2014 թվականի մայիսին հանվեց խոշոր կազմակերպությունների աուդիտի ենթարկվելու պարտադիր պահանջը: Հետևաբար, օրենքի նախագծում առկա սահմանաչափերի նվազեցման պարագայում կարող է ռիսկ առաջանալ, որ նորից ի հայտ կգան աուդիտորական կազմակերպություններ, որոնք ոչ բարեխիղճ վարքագիծ կդրսևորեն։ Մեր գնահատմամբ կազմակերպությունների թվաքանակը հետևյալն է՝ Միջին կազմակերպություններ – շուրջ 230 Խոշոր կազմակերպություններ – շուրջ 80 ՀՀ-ում գրանցված մնացած կազմակերպությունները սույն օրենքների նախագծերի իմաստով կդասակարգվեն որպես փոքր կամ միկրո կազմակերպություններ: Ինչ վերաբերում է գերխոշոր կազմակերպությունների խումբ սահմանելուն և ամենախիստ պահանջները նրանց նկատմամբ սահմանելուն, ապա հայտնում ենք, որ օրենքների փաթեթով միջին կազմակերպություններից սկսած բոլոր կազմակերպությունները ենթարկվում են միևնույն խիստ կարգավորումների, օրինակ՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը, աուդիտի ենթարկելը, որակավորված գլխավոր հաշվապահ ունենալը և այլն։ |
Չի ընդունվել:
|
4 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
3-րդ հոդվածի 9-րդ կետի գ ենթակետ. |
Ինչու՞ է 100, եթե եվրոպայում 50 է: |
Չի ընդունվել: Ցուցանիշը փոփոխվել է հանրային քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա: Տես նաև 1-ին առաջարկության մեկնաբանությունը: |
Չի ընդունվել:
|
5 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
7-րդ հոդվածի 4-րդ կետ. |
Հավանաբար պետք է ներառի սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմակերպությունները: Ինչու՞ չկա, ասենք, ներդրումային ֆոնդի կառավարիչը։ |
Չի ընդունվել: ԿԲ կողմից առաջարկվող նոր խմբագրություն չի ներկայացվել: |
Չի ընդունվել:
|
6 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
10-րդ հոդվածի 1-ին մաս |
Մասում «կարող են աշխատել» բառերից հետո ավելացնել «միայն» բառը՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար: |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է:
|
Ընդունվել է:
|
7 |
ՀՀ կառավարություն |
17-րդ հոդված 6-րդ մաս |
ՇՄԶ տևողության նկատմամբ պահանջը համապատասխանեցնել ԵԱՏՄ անդամ երկրների միջև կնքվող աուդիտի համաձայնագրի պահանջներին՝ այն է, 1 տարվա ընթացքում առնվազն 40 ժամ տևողությամբ ՇՄԶ անցնելու պահանջը փոխարինել 2 տարվա ընթացքում առնվազն 80 ժամ տևողությամբ ՇՄԶ անցնելու պահանջով, բայց ոչ պակաս քան 20 ժամ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար:
|
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
8 |
ՀՀ կառավարություն |
18-րդ հոդվածի 1-ին մաս |
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՎԽ հետ համաձայնեցվելու է որակավորման քննություններ անցկացնող որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը ՀՎԽ հետ համաձայնեցնելու անհրաժեշտություն չկա:
|
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
9 |
ՀՀ կառավարություն |
21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ |
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «չի պահպանվել սույն օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ, բացառությամբ այնդեպքերի, որոնք հարգելի են համարվում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման կարգի համաձայն» |
Ընդունվել է: Նախկին խմբագրությամբ ՇՄԶ պահանջները չկատարելու դեպքերը հարգելի էին ճանաչվում մասնագիտացված կառույցի կողմից, ինչը կարող էր առաջացնել տարաբնույթ ռիսկեր: Առաջարկվող խմբագրությամբ ՇՄԶ պահանջները չկատարելու դեպքերը հարգելի կհամարվեն աուդիտորների և փորձագետ հաշվապահների ՇՄԶ կարգով, որը մշակվում է մասնագիտացված կառույցի կողմից և համաձայնեցվում ՀՎԽ հետ: |
Ընդունվել է:
|
10 |
ՀՀ կառավարություն |
27-րդ հոդվածի 6-րդ մաս |
Նախատեսել դրույթ առ այն, որ ֆինանսական հաշվետվությունները հրապարակումից հետո առնվազն 5 տարի պետք է պահպանվեն այն կայքում, որտեղ դրանք հրապարակվել են |
Ընդունվել է: Նշված դրույթի նախատեսումը պայմանավորված է այն ռիսկի առկայությամբ, որ կազմակերպությունները կարող են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները և անմիջապես կամ որոշ ժամանակ անց հանել հրապարակման կայքից: |
Ընդունվել է:
|
11 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյան |
27-րդ հոդվածի 6-րդ մաս |
6-րդ մասում՝ 1. «պաշտոնական ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «կամ տպագիր մամուլում» բառերով: 2. «հրապարակել է իր ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «կամ տպագիր մամուլում,» բառերով: 3. «հղումը (հասցեն)» բառերից հետո լրացնել «կամ տպագիր մամուլի անունը, թողարկման համարը և ամսաթիվը» բառերով:
Գործող «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել մամուլում, ինտերնետով կամ տարածվել գրքույկների ձևով: «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծով տպագիր մամուլը այլևս չի հանդիսանա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման միջոց: Տպագիր լրատվամիջոցների բացառումը, որպես ֆինանսական հաշվետվությունների հրապարակման տարբերակ, զրկում է մամուլին տնտեսական մրցակցության հնարավորությունից, ինչպես նաև եկամուտի հավելյալ աղբյուրից, ինչը վտանգում է լրատվամիջոցների ֆինանսական անկախությանը: Կարևոր է արձանագրել, որ պետական կայք հանդիսացող http://www.azdarar.am -ը ծանուցումներն անվճար չի տեղադրում, ավելին՝ շուկայական գներից ավելի թանկ է մատուցում ծառայությունը: Սա կարող է դիտարկվել որպես մենաշնորհային դիրքի չարաշահում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թերևս կարևորվում է բոլոր հայտարարությունների մեկտեղումը մեկ վայրում, այնուամենայնիվ նկատելի է նաև, որ գործադիրը համաձայն է http://www.azdarar.am -ում տեղադրել միայն հղումներ, եթե հաշվետվությունները տպագրված են հաշվետու սուբյեկտի կայքում: Ըստ այդմ առաջարկում եմ նույն սկզբունքով հնարավորություն տալ http://www.azdarar.am -ում հրապարակել միայն տպագիր լրատվամիջոցի անունը, թողարկման համարն ու ամսաթիվը, եթե հաշվետվությունը տպագրվել է տպագիր մամուլում: Անհրաժեշտության դեպքում, այդ տեղեկությունն օգտագործելով, անհրաժեշտ հաշվետվությունը հնարավոր կլինի գտնել Ազգային արխիվում: |
Ընդունվել է մասնակի: Oրենքի նախագծի 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվել է, որ կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում կամ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հաշվի առնելով վերը նշվածը` կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքին նշված ձևակերպմամբ որևէ մենաշնորհ չի տրամադրվել, քանի որ կազմակերպությունները վերը նշված կայքից բացի, հնարավորություն ունեն ֆինանսական հաշվետվությունները հրապարակել նաև իրենց ինտերնետային կայքերում: Միաժամանակ, կարծում ենք, որ տպագիր մամուլում ֆինանսական հաշվետվությունները հրապարակելը գործնականում իրատեսական չէ, քանի որ Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներին համապատասխան պատրաստված ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը սովորաբար կազմում է միջինում շուրջ 60 էջ: Նշվածը հաշվի առնելով, առաջարկի հիման վրա Օրենքի նախագծի 27-րդ հոդվածի 6-րդ մասը խմբագրվել է հետևյալ կերպ․ «6. Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում: Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:» |
Ընդունվել է մասնակի:
|
12 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
27-րդ հոդվածի 7-րդ մաս. |
Պետք է սահմանել 3 աշխատանքային օր։ 10 օրը շատ երկար ժամկետ է կայքին հղումը տրամադրելու կամ ֆայլն էլեկտրոնային կրիչով փոխանցելու համար։ |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
13 |
ՀՀ կառավարություն |
29-րդ հոդված |
Անցումային դրույթներում տարբեր կարգավորումներին առնչվող անցումային ժամկետները հետաձգել 1 տարով |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է, քանի որ անցումային դրույթներում ներկայումս նախատեսված ժամկետները սահմանվել էին նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծերի փաթեթը և ներկայացրեց ՀՀ ԱԺ քննարկման։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել 1 տարով հետաձգել ժամկետները: |
Ընդունվել է:
|
14 |
ՀՀ կառավարություն |
29-րդ հոդված |
Անցումային դրույթներում նախատեսել նոր մաս ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցի կողմից տրամադրված հաշվապահների որակավորման վկայագրեր ունեցող անձանց համար առ այն, որ այդ վկայագրերը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը դիմելու դեպքում կփոխարինվեն փորձագետ հաշվապահի որակավորման վկայականով: |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
15 |
ՀՀ կառավարություն |
29-րդ հոդված |
Անցումային դրույթներում նախատեսել նոր մաս, որով ՀՀ ֆինանսների նախարարությանը հնարավորություն կընձեռվի ընթացք տալ հաշվապահի որակավորում ստանալու համար ներկայացված այն բոլոր դիմումներին, որոնք կստացվեն մինչև օրենքի նախագծով նախատեսված առաջին մասնագիտացված կառույցի հավատարմագրումը: |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
16 |
ՀՀ կառավարություն |
3-րդ հոդվածի 1-ին մաս, 7-րդ հոդվածի 4-րդ մաս, 17-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ մասեր, 18-րդ հոդվածի 1-ին և2-րդ մասեր, 19-րդ հոդվածի 2-րդ մաս, 21-րդ հոդվածի 1-ին մաս, 29-րդ հոդվածի 1-ին մաս |
Կատարել տեխնիկական և խմբագրական բնույթի շտկումներ: |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
17 |
ԱԺ պատգամավորներ՝ Մանե Թանդիլյան, Արտակ Մանուկյան, Վարդան Աթաբեկյան, Երջանիկ Հակոբյան, Եղիշե Սողոմոնյան, Տիգրան Ուլիխանյան |
10-րդ հոդվածի 3-րդ կետ |
Նախատեսել, որ ֆինանսական կազմակերպությունների գլխավոր հաշվապահ աշխատելու համար, ի լրումն փորձագետ հաշվապահ կամ աուդիտոր լինելու պահանջի, ՀՀ կենտրոնական բանկը կարող է սահմանել նաև լրացուցիչ պահանջներ, ինչպես նաև անցումային դրույթ սահմանել այն անձանց համար, ովքեր օրենքն ուժի մեջ մտնելու պահին կունենան ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված հաշվապահի որակավորում |
Ընդունել է : Համապատասխանաբար փոփոխվել են Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 29-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև 29-րդ հոդվածում նախատեսվել է նոր 8-րդ մաս |
Ընդունել է :
|
18 |
ՀՀ կառավարություն |
3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 4-րդ հոդվածի 2-րդ մասում, 7-րդ հոդվածի 4-րդ մասում, 27-րդ հոդվածի 3-րդ մասում |
Կատարել խմբագրական բնույթի շտկումներ 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 4-րդ հոդվածի 2-րդ մասում, 7-րդ հոդվածի 4-րդ մասում, 27-րդ հոդվածի 3-րդ մասում |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծ |
|||||
1 |
ՀՀ կառավարություն |
22-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետ |
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են ԱՄՍ-ներին համապատասխան իրականացնել աուդիտի փաստաթղթավորում, ինչպես նաև ՀՎԽ կողմից ապահովվելու է աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ որակիհսկողության արտաքին գնահատման իրականացման ընթացակարգերի մշակումը և հաստատումը, որով մանրամասն ներկայացվելու են աուդիտորական կազմակերպությունների կողմից անցկացվող աուդիտի որակի ստուգման նկատմամբ բոլոր պահանջները, առաջարկվում է հանել աուդիտորական կազմակերպությունների պարտավորությունը՝ վարելու իր կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանը: |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
2 |
ՀՀ կառավարություն |
25-րդ հոդվածի 6-րդ մաս |
ՇՄԶ տևողության նկատմամբ պահանջը համապատասխանեցնել ԵԱՏՄ անդամ երկրների միջև կնքվող աուդիտի համաձայնագրի պահանջներին՝ այն է, 1 տարվա ընթացքում առնվազն 40 ժամ տևողությամբ ՇՄԶ անցնելու պահանջը փոխարինել 2 տարվա ընթացքում առնվազն 80 ժամ տևողությամբ ՇՄԶ անցնելու պահանջով, բայց ոչ պակաս քան 20 ժամ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
3 |
ՀՀ կառավարություն |
26-րդ հոդվածի 1-ին մաս |
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՎԽ հետ համաձայնեցվելու է որակավորման քննություններ անցկացնող որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը ՀՎԽ հետ համաձայնեցնելու անհրաժեշտություն չկա: |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
4 |
ՀՀ կառավարություն |
29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ |
5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «չեն պահպանվել սույն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ, բացառությամբ այն դեպքերի, որոնք հարգելի են համարվում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման կարգի համաձայն» |
Ընդունվել է: Նախկին խմբագրությամբ ՇՄԶ պահանջները չկատարելու դեպքերը հարգելի էին ճանաչվում մասնագիտացված կառույցի կողմից, ինչը կարող էր առաջացնել տարաբնույթ ռիսկեր: Առաջարկվող խմբագրությամբ ՇՄԶ պահանջները չկատարելու դեպքերը հարգելի կհամարվեն աուդիտորների և փորձագետ հաշվապահների ՇՄԶ կարգով, որը մշակվում է մասնագիտացված կառույցի կողմից և համաձայնեցվում ՀՎԽ հետ։ |
Ընդունվել է:
|
5 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
30-րդ հոդված
|
Ավելացնել 6-րդ մաս. «սույն օրենքի հոդված 21-ի 6-րդ մասը կիրառվում է օրենքն ընդունելուց հետո մատուցած աուդիտորական ծառայությունների նկատմամբ:»: Քանի որ մինչև սույն օրենքի ընդունումը աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցված աուդիտորական ծառայությոնների համապատասխանությունը գործող օրենքին իրականացվում էր ՀՀ Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից:
|
Չի ընդունվել: Առաջարկը չի ընդունվել, քանի որ աուդիտորական կազմակերպությունները կարող են կնքել նաև շարունակական աուդիտի պայմանագրեր, որոնք կարող են ընդգրկել մի քանի հաշվետու ժամանակաշրջանների աուդիտ: Ինչ վերաբերում է ներկայումս աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակի հսկողության իրականացմանը, հայտնում ենք, որ նման հսկողություն շուրջ 1 տարի է չի իրականացվում, քանի որ տեսչական բարեփոխումների շրջանակներում համապատասխան տեսչությունը լուծարվել է։ |
Չի ընդունվել:
|
6 |
ՀՀ կառավարություն |
30-րդ հոդված |
Անցումային դրույթներում տարբեր կարգավորումներին առնչվող անցումային ժամկետները հետաձգել 1 տարով |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է, քանի որ անցումային դրույթներում ներկայումս նախատեսված ժամկետները սահմանվել էին նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծերի փաթեթը և ներկայացրեց ՀՀ ԱԺ քննարկման։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել 1 տարով հետաձգել ժամկետները: |
Ընդունվել է:
|
7 |
ՀՀ կառավարություն |
30-րդ հոդված |
Անցումային դրույթներում նախատեսել նոր մաս ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցի կողմից տրամադրված աուդիտորների որակավորման վկայագրեր ունեցող անձանց համար առ այն, որ այդ վկայագրերը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը դիմելու դեպքում կփոխարինվեն այս օրենքի իմաստով աուդիտորի որակավորման վկայականով |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
8 |
ԱԺ պատգամավորներ՝ Մանե Թանդիլյան, Արտակ Մանուկյան, Վարդան Աթաբեկյան, Երջանիկ Հակոբյան, Եղիշե Սողոմոնյան, Տիգրան Ուլիխանյան |
Նախագծի 30-րդ հոդվածի 1-ին մաս |
Անցումային դրույթներում սահմանել նորմ, որով 2019թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված աուդիտորի գործող որակավորում ունեցող անձանց հնարավորություն կընձեռվի մինչև 2023թ. հունվարի 1-ը պարզեցված կարգով անդամակցել մասնագիտացված կառույցին |
Ընդունվել է:
|
Ընդունվել է:
|
9 |
ՀՀ կառավարություն |
3-րդ հոդվածի 1-ին մաս, 9-րդ հոդվածի 3-րդ մաս, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, 21-րդ հոդվածի 5-րդ մաս, 25-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ մասեր, 26-րդ հոդվածի 1-ին մաս, 27-րդ հոդվածի 2-րդ մաս, 29-րդ հոդվածի 1-ին մաս, 30-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասեր |
Կատարվել են տեխնիկական և խմբագրական բնույթի շտկումներ |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին ՀՀ օրենքի նախագիծ |
|||||
1 |
ՀՀ կառավարություն |
2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «ա» ենթակետ |
Սահմանումներում որպես գործող աուդիտոր համարել վերջին 3 տարում ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտ իրականացրած անձին, այլ ոչ թե միայն պարտադիր աուդիտ իրականացրածին |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
2 |
ՀՀ կառավարություն |
6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ |
ՀՎԽ լիազորություններում նախատեսել, որ ՀՎԽ-ն ոչ միայն հաստատում է որակի հսկողության արտաքին գնահատման ընթացակարգերը, այլև ապահովում է դրանց մշակումը |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
3 |
ՀՀ կառավարություն |
6-րդ հոդվածի 3-րդ մասում
|
Կատարել խմբագրական բնույթի շտկում |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
4 |
ՀՀ կառավարություն |
7-րդ հոդվածի 1-ին մաս |
ՀՎԽ առաջին կազմի համար նախատեսել տարաժամկետ պաշտոնավարում` խուսափելու ՀՎԽ ամբողջ կազմի միաժամանակյա փոփոխությունից, իսկ հետագայում ՀՎԽ անդամները կնշանակվեն 5 տարի ժամկետով: |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
5 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
16-րդ հոդվածի 3-րդ մաս
|
3-րդ մասում ավելացնել նոր 4-րդ կետ. Մասնագիտացված կառույցի խորհրդի նախագահը, գործադիր տնօրենը և որակի վերահսկողության ապահովման արտաքին գնահատում իրականացնող անձինք չեն կարող լինել սույն նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի բ, գ, ե ենթակետերի պահանջները բավարարող գործող աուդիտորները:: Մասնագիտացված կառույցի անկախությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը ապահովելու նպատակով: |
Չի ընդունվել: Անկախության վտանգին առնչվող հարցերը, կարծում ենք, պետք է առավելապես դիտարկվի Հանրային վերահսկողության խորհրդի դեպքում: Այնուամենայնիվ կարծում ենք, որ առաջարկվող սահմանափակումը կարելի է նախատեսել գլխավորապես արտաքին գնահատում իրականացնող անձանց համար՝ ՀՎԽ կողմից հաստատվելիք արտաքին գնահատման ընթացակարգերով: |
Չի ընդունվել:
|
6 |
ՀՀ կառավարություն |
22-րդ հոդվածի 4-րդ մաս |
4-րդ մասում նախատեսել, որ ՀՎԽ-ն սահմանում է փորձագետ հաշվապահների, աուդիտորների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում ներառվող տվյալների նվազագույն ցանկը: |
Ընդունվել է: Փոփոխության առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ մասնագիտացված կառույցները կարող են ռեեստրում ներառել նաև լրացուցիչ տեղեկատվություն՝ ի լրումն ՀՎԽ կողմից սահմանված տեղեկատվության: |
Ընդունվել է:
|
7 |
ՀՀ կառավարություն |
26-րդ հոդվածի 4-րդ մաս |
Նախագծում հստակեցնել, որ մասնագիտացված կառույցի տարեկան գործունեության հաշվետվությունը հաստատվում է մասնագիտացված կառույցի կանոնադրությամբ սահմանված մարմնի կողմից |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
8 |
ՀՀ կառավարություն |
27-րդ հոդվածի 2-րդ մաս |
Նախագծում հստակեցնել, որ մասնագիտացված կառույցի անդամավճարների չափերը հաստատվում են մասնագիտացված կառույցի կանոնադրությամբ սահմանված մարմնի կողմից |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
9 |
ՀՀ կառավարություն |
35-րդ հոդված |
Անցումային դրույթներում հետաձգել ՀՎԽ և մասնագիտացված կառույցների ձևավորման համար սահմանված ժամկետները |
Ընդունվել է: Նպատակը ՀՎԽ և մասնագիտացված կառույցների ձևավորման առավել խելամիտ ժամկետների սահմանումն է: |
Ընդունվել է:
|
10 |
ՀՀ կառավարություն |
35-րդ հոդված |
Անցումային դրույթներում նախատեսել նոր մաս ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող, սակայն հաշվապահի կամ աուդիտորի որակավորման վկայական չունեցող անձանց համար առ այն, որ նրանց մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կտրամադրվի փորձագետ հաշվապահի որակավորման վկայական, իսկ մինչև այդ վկայականի ժամկետը լրանալը, նրանք իրավունք կունենան պարզեցված կարգով ստանալ փորձագետ հաշվապահի որակավորման վկայական |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|
11 |
ՀՀ կառավարություն |
36-րդ հոդված |
Օրենքը ուժի մեջ մտնելու ամսաթիվ սահմանել 2020 թվականի հունվարի 1-ը |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է: |
12 |
ՀՀ կառավարություն |
2-րդ հոդվածի 1-ին մաս, 6-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մաս, 4-րդ մաս և 5-րդ մաս, 7-րդ հոդվածի 3-րդ մաս, 18-րդ հոդվածի 6-րդ մաս, 20-րդ հոդվածի 6-րդ մաս, 22-րդ հոդվածի 6-րդ մաս և 7-րդ մաս, 26-րդ հոդվածի 1-ին մաս և 2-րդ մաս, 33-րդ հոդվածի 2-րդ մաս և 3-րդ մաս, 35-րդ հոդվածի 2-րդ մաս, 3-րդ մաս և 5-րդ մաս |
Կատարվել են տեխնիկական և խմբագրական բնույթի շտկումներ |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է: |
Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
|||||
1 |
ՀՀ կառավարություն |
1-ին հոդված |
Սահմանել, որ պարտադիր աուդիտի են ենթակա հաշվետու տարվա ընթացքում պետական կամ համայնքային միջոցներից տասը միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով ֆինանսավորված ՀԿ-ների ոչ թե ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը, այլ վերը նշված միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները՝ որպես հատուկ նպատակի հաշվետվություններ |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է։ Գործող նախագծով առկա էր ՀԿ-ների ֆինանսական ծանրաբեռնվածության մեծացման ռիսկ, հետևաբար, առաջարկվել է պարտադիր աուդիտի պահանջ սահմանել միայն հանրային միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվության, այլ ոչ թե ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթի նկատմամբ, որոնք ներառում են տեղեկատվություն ոչ միայն հանրային, այլ և այլ միջոցների վերաբերյալ |
Ընդունվել է:
|
Հիմնադրամների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
|||||
1 |
ՀՀ կառավարություն |
նախագծում |
Կատարվել են իրավական տեխնիկայի կանոնների հետ կապված շտկումներ |
Ընդունվել է: Նախագիծը խմբագրվել է: |
Ընդունվել է:
|