ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆ

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (այսուհետ Նախագիծ)

 

  1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանաբար փոխարինել 1-ին հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով: Նույն հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի թիվ ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասը.

         1) «3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքը» բառերը փոխարինել «համայնքը՝ անկախ բնակչության թվաքանակից» բառերով

  1. Նախագծի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 4.

 

         1 ) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

         2) Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

         3) Սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով նախատեսված դրույթը 2022 թվականի հունվարի 1-ից սկսում է տարածվել բոլոր համայնքների վրա՝ անկախ դրանց բնակչության թվից: