ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-311-08.10.2019-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
- «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի՝
1) 1-ին հոդվածի 2-րդ մասը առաջարկում ենք հանել՝ պարտադիր վճարներից դուրս շինությունների սեփականատերերից գանձվող վճարների չափի, վճարման կարգի սահմանման իրավասությունը թողնելով սեփականատերերի ժողովի որոշմանը,
2) 2-րդ հոդվածը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 15.1 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
Հոդված 15.1. Շինությունների սեփականատերերից գանձվող պարտադիր և այլ վճարների վճարման կարգը
- Սույն օրենքով սահմանված պարտադիր վճարները, և այլ վճարները շինությունների սեփականատերերի կողմից կատարվում են անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բանկային հաշվի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
- «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի՝
1) 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «7. Համատիրությունը պարտավոր է սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ:» նախադասությունը,
2) 2-րդ հոդվածը հանել, քանի որ համատիրությունը բազմաբնակարան շենքի կառավարման ձևերից մեկն է, և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները տարածվում են նաև համատիրությունների վրա:
- Օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետներն առաջարկում ենք խմբագրել՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջներին:
Հարգանքով՝ էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ