Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-309-08.10.2019,02.12.2019-ՊԻ-011/1) վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկների
No. |
Առաջարկության հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը
|
Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը
|
1. |
Հայաստանի Հանրապետության կառավարություն |
Նախագծի 1-ին հոդված |
Առաջարկում օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով լրացվող 360.1-րդ և 360.2-րդ հոդվածներում «արժանապատվությունը» բառից հետո լրացնել «պարբերաբար» բառը՝ Նախագծով առաջարկվող հանցակազմերը ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով:
|
|
|
2. |
Հայաստանի Հանրապետության կառավարություն |
Նախագիծ |
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: |
|
|
3. |
Պատգամավոր Սերգեյ Ատոմյան |
Նախագծի 1-ին հոդված |
Հոդված 1-ով լրացվող 360.1 հոդվածի 1-ին մասում և 360.2 հոդվածի 1-ին մասում «արժանապատվությունը» բառից հետո լրացնել «պարբերաբար» բառը:
|
|
|