Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-115-23.04.2019,27.09.2019-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Առաջարկության, (փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
Նախագծի 1-ին հոդված |
Նախագծի 1-ին հոդվածով ավելացած ժզ.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ժզ. հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը, արժեթղթերով գործառնություններն ու դրանց գրանցումը, այդ թվում՝ կապված դրանց տեղաբաշխման, գրավադրման, փոխանակման կամ փոխանցման հետ, արժեթղթերի գծով եկամուտների վճարման ծառայությունների մատուցումը, արժեթղթերով գործարքների բրոքերային, առևտրի կազմակերպման, քլիրինգի և/կամ վերջնահաշվարկի ծառայությունների մատուցումը, կարգավորվող շուկայի կանոններին համապատասխան շուկա ստեղծողի կարգավիճակով արժեթղթերի երկկողմանի գնանշման ապահովման ծառայությունների մատուցումը:» |
Ընդունվել է |
|
2 |
ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
Նախագծի 2-րդ հոդված |
Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «Համահայկական բանկից» բառերից հետո լրացնել «, ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից» բառերը: |
Ընդունվել է |
|
3 |
ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
Նախագծում ավելացնել նոր հոդված 3 |
Նախագծում ավելացած նոր 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «արտարժութային» բառը և լրացնել նոր նախադասություն.
«Սույն կետի դրույթները տարածվում են նաև ռեզիդենտ իրավաբանական անձի կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ցանկում ընդգրկված որևէ բորսայում (առևտրային համակարգում) շրջանառվող արժեթղթերից ստացվող եկամուտների վրա։»: |
Ընդունվել է |
|
4 |
ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
Նախագծի 3-րդ հոդված |
Նախագծի 3-րդ հոդվածի համարակալումը դարձնել 4 և շարադրել նոր խմբագրությամբ.
Օրենսգրքի 149-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում լրացնել նոր 4-րդ կետ.
2) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: |
Ընդունվել է |
|
5 |
ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
Նախագծի 4-րդ հոդված |
Նախագծի 4-րդ հոդվածի համարակալումը դարձնել 5: |
Ընդունվել է |
|
6 |
ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
Նախագծի 5-րդ հոդված |
Նախագծի 5-րդ հոդվածի համարակալումը դարձնել 6 և շարադրել նոր խմբագրությամբ.
Սույն օրենքի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթները տարածվում են այն արժեթղթերի (արժեթղթերի դասերի) վրա, որոնք համապատասխան ֆոնդային բորսայում (առևտրային համակարգում) ցուցակվել (առևտրին թույլատրվել) են ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը: |
Ընդունվել է |
|
7 |
ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան |
Նախագծի 6-րդ հոդված |
Նախագծի 6-րդ հոդվածի համարակալումը դարձնել 7 և շարադրել նոր խմբագրությամբ.
Օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից:
|
Ընդունվել է |
|