«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-424-17.12.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ սկզբունքային առարկություն չունի:
Միաժամանակ առաջարկում ենք՝
- նախագծի 1-ին հոդվածը «ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով։» բառերից հետո
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով։»։
Սույն առաջարկությունը բխում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենսդրության իրավակարգավորումներից, որտեղ առկա է համանման դրույթ.
2) նախագծի 2-րդ հոդվածը խմբագրել՝ նախատեսելով իրավակարգավորում նաև մինչև 6 ամիս փաստացի աշխատած անձանց հետ կնքված պայմանագրերի վերաբերյալ։