ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հարապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-289-20.09.2019,02.12.2019-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
1. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
1) 1-ին հոդվածի առաջին մասի 3-րդ կետում «համար օգտագործվող» բառերը փոխարինել «օգտագործման համար նախատեսված» բառերով,
2) 1-ին հոդվածի առաջին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8) ծխախոտային արտադրատեսակի նմանակ՝ արտադրանք, որը շփոթեցման աստիճան արտաքնապես (գույնով և ձևով) նմանակում է ծխախոտային արտադրատեսակին.»
3) 1-ին հոդվածի առաջին մասի 10-րդ կետից հանել «կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների» բառերը,
4) 1-ին հոդվածի առաջին մասի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12) ծամախոտ` ծխախոտային արտադրատեսակ, որը նախատեսված է ծամելու կամ ծծելու համար և պատրաստաված է ծխախոտի տերեւների մամլած կտորներից` ոչ ծխախոտային հումքի եւ այլ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա.»,
5) 1-ին հոդվածի առաջին մասի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13) երկրորդային ծուխ` ծուխ, որն առկա է օդում, որտեղ ծխում են կամ նախկինում ծխել են, այդ թվում նաեւ ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչի օգտագործման արդյունքում արտանետվածը.»,
6) 1-ին հոդվածի առաջին մասի 15-րդ կետը հանել:
7) 2-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 2. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, իրացման շրջանառության և օգտագործման իրավական կարգավորումը»,
8) 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացումը, շրջանառությունը և օգտագործումը կարգավորվում է սույն օրենքով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով:»,
9) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «բացառապես» բառը,
10) 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անվտանգության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան, ընդ որում, ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփ պարտադիր պետք է պարունակի ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստ, որը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա: Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սեւ գույնի շրջանակի մեջ եւ զբաղեցնեն ծխախոտային արտադրանքի մեծածախ ու մանրածախ առեւտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի եւ բլոկի) 2 առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերեւույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը՝ ներառյալ շրջանակը: Ծխամորճի եւ ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում` սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա եւ զբաղեցնեն դրա մակերեւույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը:»,
11) 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ մարդու առողջության վրա օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»,
12) 4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հեևյալ խմբագրությամբ՝
«4. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերել ապրանքանիշի գույները, պատկերները, կորպորատիվ «լոգոները» և արտադրողին նույնականացնող այլ նշան (պատկեր) (այսուհետ՝ միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակներ): Միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգը պարտադիր սահմանում է.
1) սպառողական տարայի վրա ապրանքանիշի անվան և արտադրանքի տեսակի անվանման մասին և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության նշումների առավելագույն երկարության միավորը.
2) սպառողական տարայի վրա սպառողին մոլորեցնող բառերի կամ գույների օգտագործման բացառմանն ուղղված կարգավորումները.
3) սպառողական փաթեթի վրա բառերի կամ նշանների տառատեսակին, չափին, դրանց տեղակայմանը ներկայացվող պահանջները.
4) ծխախոտային արտադրատեսակի անվտանգության և առողջության:»,
13) 5-րդ հոդվածի 6-րդ մասում նշված «կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների» բառերը հանել,
14) 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2)-րդ կետը շարադրել հեևյալ խմբագրությամբ՝ «հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առետրի խանութների: Դրանց ցանկը՝ գների մասին նշումով վաճառողի կողմից տրամադրվում է չափահաս անձին` վերջինիս պահանջով: Ցանկը վաճառասրահում և հանրային սննդի օբյեկտներում չի փակցվում:»,
15) 5-րդ հոդվածի 8-րդ մասի 1)-ին, 2)-րդ և 3)-րդ ենթակետերում «ոչ պակաս, քան» բառերը փոխարինել «մինչև» բառով,
16) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին, 2)-րդ, 3)-րդ և 4)-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) հետևյալ տարածքներում`
ա. բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքներում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 5 մետր հեռավորության վրա.
բ. նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով մինչև 5 մետր հեռավորության վրա.
գ. մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքներում եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով մինչև 5 մետր հեռավորության վրա.
դ. համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների եւ խաղային պուրակների տարածքներում.
ե. պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ.
զ. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայված շենքներում.
է. այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.
ը. հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ).
թ. hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարանները, հանգստյան եւ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան եւ ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները).
2) այլ աշխատանքային փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից.
3) առեւտրի կենտրոններում.
4) ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ`
ա. օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.
բ. հիվանդանոցային ձեւով հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.»,
17) 7-րդ հոդվածի 1-ին մասից հանել «ներառյալ դրանց օգտագործման» բառերը,
18) 7-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) խթանումը հետեւյալ ձեւերով՝
1) այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում խոսքի կամ ձայնի կամ պատկերի միջոցով ներկայացնել ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) օգտագործումը.
2) այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների հիշատակումը կամ դրանց ներառումը.
3) ծխախոտային արտադրատեսակների նմանակ հանդիսացող սննդամթերքի կամ խաղալիքների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը.
4) Հայաստանի Հանրապետությունում երեխաների համար արտադրված և նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ դրանց օգտագործման պատկերումը:»,
19) 7-րդ հոդվածի 6-րդ մասը հանել,
20) 9-րդ հոդվածի 2-րդ մասի «արդյունաբերողները» բառերը փոխարինել «արդյունաբերության մեջ ներգրավված անձինք» բառերով,
21) 10-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«10. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման, նիկոտինից կախվածության բուժման եւ հետեւանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը»,
22) 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ծխախոտային արտադրատեսակներ, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործող յուրաքանչյուր անձիով դիմում է բժշկական հաստատություններ, տրամադրվում է նիկոտինից կախվածության բուժման եւ հետեւանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում՝ պետական նպատակային ծրագրերի շրջանակներում.
2. Ծխախոտային արտադրատեսակի, ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչի օգտագործման դադարեցման, նիկոտինից կախվածության բուժմանն եւ ծխախոտայի արտադրատեսակի օգտագործման հետեւանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված պացիենտի վարման գործելակարգի եւ այլ իրավական ակտերի համաձայն:»,
23) 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա. 1-ին մասով սահմանված ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից»,
24) 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝
ա. «ը» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 15-ից,
բ. «թ» ենթակետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:»
25) 12-րդ հոդվածի 3-րդ մասին «և 4-րդ » բառերը հանել:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
1) 2-րդ հոդվածով առաջարկվող 47.15-րդ հոդվածի 1-ին մասի «գովազդատուի» բառից հետո լրացնել «և գովազդակրի» բառերը,
2) 2-րդ հոդվածով առաջարկվող 47.15-րդ հոդվածի 2-րդ մասի «ծխախոտային արտադրատեսակների նմանակների հիշատակումը կամ դրանց» բառերը փոխարինել «օգտագործման» բառով,
3) 2-րդ հոդվածով առաջարկվող 47.15-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների» բառերը,
4) 2-րդ հոդվածով առաջարկվող 47.16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետությունում կառավարության կողմից սահմանված անվտանգության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը.»,
5) 2-րդ հոդվածով առաջարկվող 47.16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով` «3. Հայաստանի Հանրապետությունում ծամախոտի մեծածախ և մանրածախ վաճառքը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:»,
6) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Օրենսգրքի 135.1-ին և 135.2-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 135.1. Հասարակական` օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը
1. Հասարակական՝ օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, ջրային և երկաթուղային տրանսպորտում, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտում առանձնացված հատուկ տարածքների, օդանավակայաններում, բացառությամբ դրանցում առանձնացված հատուկ տարածքների, ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 135.2. Տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը
1. Մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը `
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ նաև տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:»,
7) 5-րդ հոդվածով առաջարկվող 173.1.-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով՝
«9. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:»,
8) 9-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի «նոր խմբագրությամբ շարադրվող 47.15-րդ հոդվածի» բառերը փոխարինել «լրացվող 47.15-րդ հոդվածի» բառերով:
9) 9-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի «և 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նախազգուշացման տեքստերի 50 տոկոսից ոչ պակաս լինելու նորմի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից.» բառերը հանել,
10) 9-րդ հոդվածի 3-րդ մասի ա) կետի «փակ» բառը և բ) կետը հանել,
11) 9-րդ հոդվածի 4-րդ մասի «2020 թվականի մայիսի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հարգանքով՝
էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ