ԱՌԱՋԱՐԿ
Հոդված 1. «3.1.-րդ մասով.» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների, կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո` սույն Օրենսգրքի 1601 հոդվածով սահմանված կարգով, որը կիրառելի է.
1) հետբուհական մասնագիտական կրթության՝ հետազոտողի և կլինիկական օրդինատորի հիմնական կրթական ծրագրերով սովորողների (ուսանողների) համար.
2) բարձրագույն մասնագիտական կրթության՝ բակալավրի, մագիստրոսի և դիպլոմավորված մասնագետի հիմնական կրթական ծրագրերով սովորողների (ուսանողների) համար.
Սույն մասով սահմանված ուսման վարձի փոխհատուցումից սովորողը (ուսանողը) կարող է օգտվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների կողմից՝ հետազոտողի, կլինիկական օրդինատորի, բակալավրի, մագիստրոսի և դիպլոմավորված մասնագետի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 1601 հոդվածով.
«Հոդված 1601 . Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձը
- Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների, կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ՝ հետազոտողի, կլինիկական օրդինատորի, բակալավրի, մագիստրոսի և դիպլոմավորված մասնագետի հիմնական կրթական ծրագրերով սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը: