ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշ­ման­դամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքների նախա­գծերի փաթեթի Պ-356-12.11.2019-ԱՍ-011/0

 նախնական քննարկման համար ներկայացված առաջարկների

 

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ կառավարություն

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

Պ-356-12.11.2019-ԱՍ-011/0 օրենքի նախագիծ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացվող 4.1 գլխի 17.1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանվում է, որ կառավարությունը կարող է սահմանել նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ: Հարկ է նկատի ունենալ, որ իրավունքի իրացման պայմանները չեն կարող սահմանվել կառավարության որոշմամբ. ընդ որում, այդ պայմանների վերացումը միաժամանակ նախատեսվում է որպես խնամակալության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմք:

Բացի այդ անհրաժեշտ է հստակեցնել շահառուների շրջանակը (արդյոք խնա­մա­կալության նպաստ առաջարկվում է նշանակել միայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամակալների՞ դեպքում, թե՞ նկատի է առնվում նաև այլ շահառուների շրջանակ), իրականացնել համապատասխան հաշվարկներ, որոնք թույլ կտան հասկանալու պետական բյուջե անհրաժեշտ միջոցների չափը, և լրացուցիչ քննարկել խնամակալության նպաստի չափը (այն պե՞տք է համադրելի լինի խնամատար ընտանիքում խնամվող մեկ երեխայի համար տրվող գումարին, թե առաջարկվում է այլ մոտեցում): Խնամակալության ինստիտուտի զարգացումը և խնամակալների աջակ­ցու­թյունը նախատեսված է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված՝ Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագրով, սակայն, միաժամանակ, այդ աջակցության ձևերը պետք է մանրամասն քննարկվեն՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ երեխայի խնամքի հարցում նյութական խթանի ներդրման դեպքում՝ խուսափելու այն իրավիճակներից, երբ երեխայի խնամքը խնամակալի կողմից կարող է պայմանավորվել առավելապես նյութական շահագրգռվածությամբ՝ ի հակասություն երեխայի լավագույն շահի։  

Միաժամանակ առաջարկում ենք՝ սույն օրենքի նախագծով օրենքում լրացվող 17.1-ին հոդվածի ձևակերպումից հանել 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձանց վերաբերող կարգավորումը՝ նկատի ունենալով, որ վերջիններիս նկատմամբ խնամակալություն սահմանվել չի կարող, ինչպես նաև նշված կարգավորումն առավել նպատակահարմար է սահմանել ոչ թե 4.1 գլխով, այլ 8.1 գլխով՝ նկատի ունենալով, որ օրենքի 5-րդ հոդվածում խնամակալության նպաստը սահմանվում է պետական նպաստների ցանկում վերջին կետով (11-րդ կետ):

Ընդունվել է։

Հոդվածի 2-րդ մասում սահմանված՝ «կառավարությունը կարող է սահմանել նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ» նախադասությունը հանվել է։

Բացի դրանից, հստակեցվել է շահառուների շրջանակը։ Խնամակալության նպաստ ստանալու իրավունք կունենան տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ ճանաչվածները, որոնք հաշվառված են խնամակալության նպաստի համակարգում:

 

Ընդունվել է նաև կառավարության առաջարկը՝ լրացումները 8․1 գլխում կատարելու վերաբերյալ։

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ներկայումս խնամակալություն է ճանաչվել թվով 433` 0-14 տարեկան անչափահաս երեխաների համար, որոնցից 35-ը ունեն հոգեկան խնդիրներ, իսկ 137-ը հանդիսանում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ։

Ընդունվել է:

 

ՀՀ կառավարություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  (Պ-356/3-12.11.2019-ԱՍ-011/0) օրենքի նախագիծ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է  խնամակալություն սահ­մանել նաև «3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված» քաղա­քացիների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենս­գրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ «Խնամակալությունը և հոգաբարձությունը սահմանվում են անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտ­պա­նության համար»։ Այսինքն՝ գործունակ քաղաքացու նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն չի կարող սահմանվել։

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ քաղա­քա­ցին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործո­ղու­թյուն­ների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, կարող է դատարանով ճանաչվել անգործունակ:

Այսինքն՝ գործող օրենսդրությամբ անգործունակ ճանաչվել կարող է հոգեկան խանգարում ունեցող քաղաքացին, որի նկատմամբ հետագայում սահմանվում է խնա­մակալություն:

Կարելի է փաստել, որ օրենսդիրը խնամակալության հիմքում դրել է այն անձանց շահերի պաշտպանությունը, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հասկանալ և (կամ) ղեկա­վարել իրենց գործողությունները, սեփական գործողություններով քաղաքացիական իրա­վունքներ ձեռք բերել և իրականացնել, ստանձնել քաղաքացիական պարտա­կա­նություններ։

Ընդունվել է։

Նախագիծը հանվել է փաթեթից:

Ընդունվել է:

 

ՀՀ կառավարություն

«Հայաստանի Հանրապետությունում հաշ­ման­դամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,  (Պ-356/1-12.11.2019-ԱՍ-011/0) օրենքի նախագիծ

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, ինչից ածանցվում է նաև «Հայաստանի Հանրապետությունում հաշման­դամ­ների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունելու անհրաժեշտությունը:

Պետք է նշել, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիա­լա­կան պաշտպանության մասին» օրենքի 6.2-րդ հոդվածի համաձայն՝ բժշկա­սո­ցիա­լական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամն այն անձն է, որը առող­ջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանա­փա­կումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն։ Իսկ կենսագոր­ծու­նեության սահմանափակումները անձի ինքնասպասարկման ապահովման ունակու­թյան, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների հա­մար՝ նաև խաղալու) կարողությունների կամ հնարավորությունների լրիվ կամ մաս­նակի կորուստն են (ներառյալ՝ վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժան­դակ պարագաների օգտագործմամբ տեղաշարժվելը, տեսնելը, լսելը և (կամ) խոսելը)։

Այսինքն՝ կենսագործունեության սահմանափակումները վերաբերում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան խանգարումներին։ Ուստի անձը, որն ունի հոգեկան խանգարում, կարող է ճանաչվել հաշմանդամ (որպիսի փաստը դեռևս բավարար չէ նրա նկատմամբ խնամակալություն սահմանելու համար), իսկ իր գործողությունների նշանա­կությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու ունակությունից զրկված լինելու դեպ­քում միևնույն ժամանակ կարող է ճանաչվել նաև անգործունակ, որի հետևանքը խնամակալության սահմանումն է։ Հետևաբար, եթե անգամ անձը տառապում է որոշակի հոգեկան հիվանդությամբ, սակայն զրկված չէ իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից, ապա վերջինս անգոր­ծունակ չի ճանաչվում: Պատահական չէ, որ անգործունակ ճանաչելու գործերով նշա­նակ­վում է դատահոգեբուժական փորձաքննություն:

Անդրադառնալով որոշակի ֆիզիկական առողջության խաթարումների արդյուն­քում հաշմանդամ ճանաչված անձանց նկատմամբ խնամակալության սահմանմանը՝ հարկ է նշել հետևյալը.

Ֆիզիկական առողջության խաթարումը չի կարող միանշանակ ենթադրել, որ անձը զրկվել է իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկա­վա­րելու ունակությունից: Հետևաբար նրանց նկատմամբ խնամակալություն սահմանելը կնշանակի նրանց իրավասուբյեկտության կտրուկ սահմանափակում, նրանց ազատ կամահայտնությունից զրկում, նրանց կողմից իրենց գործողություններով քաղաքա­ցիա­կան իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իրենց համար քաղաքացիական պար­տականություններ ստեղծելու գործընթացին ոչ իրավաչափ միջամտություն։ Այն դեպքերում, երբ անձը, ով որոշակի, զուտ ֆիզիկական կարողությունների սահմա­նա­փակման պատճառով չի կարողանում, օրինակ, կնքել գործարքներ, ապա կարող է այդ նպատակով համապատասխան լիազորագիր տալ մեկ այլ անձի՝ կառավարելով քաղա­քա­ցիական իրավունքների ու պարտականությունների ստանձնման գործընթացը։ Մինչ­դեռ խնամակալության սահմանման պարագայում նա զրկված է անգամ այդպիսի համա­ձայնություն տալու հնարավորությունից։ Վերոնշյալ դրույթները բացահայտ անհա­մա­պա­տասխանության մեջ են ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրո­պա­կան կոնվենցիայի հետ։ 

Ընդունվել Է։ Նախագիծը հանվել է Նախագծերի փաթեթից:  

Ընդունվել է:

 

ՀՀ կառավարություն

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Պ-356/2-12.11.2019-ԱՍ-011/0) օրենքի նախագիծ

«Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մա­սին» ՀՀ օրենքի նախագծին, համաձայն որի՝ նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել դրա 136-րդ հոդվածի 4-րդ մասը (որի համաձայն՝ խնամակալն ու հոգաբարձուն խնա­մա­կալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխայի նկատմամբ խնամա­կալության և հոգաբարձության պարտականությունները կատարում են անհատույց) այն հիմնա­վոր­մամբ, որ սահմանվում է խնամակալության նպաստ, ապա գտնում ենք, որ խնա­մա­կալության նպաստ սահմանելը չի նշանակում խնամակալության հատուցելիություն: Այն ենթադրում է խնամակալի նկատմամբ պետական սոցիալական աջակցություն: Մինչդեռ Ընտանեկան օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը նշանակում է, որ անձն իր պարտականությունների կատարման համար վճար չի ստանում խնա­մար­կյալից։ Հետևաբար առաջարկում ենք ձեռնպահ մնալ նաև Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելուց:

Ընդունվել Է։ Նախագծերի փաթեթից հանվել է նախագիծը:  

Ընդունվել է:

Սրբուհի Գրիգորյան

Նախագծերի փաթեթի վերաբերյալ

Առաջարկում եմ՝ հաշմանդամության արդյունքում անգործունակ ճանաչված անձանց խնմաքի ողջ գործընթացը, մինչև հաշմանդամություն ունեցող անձի կյանքի ավարտը խնամակալի համար համարել աշխատանք՝ վճարելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր տարին հաշվարկելով, որպես համապատասխան աշխատանքային ստաժ։

Չի ընդունվել։ Առաջարկը չի առնչվում նախագծերի այս փաթեթով առաջարկվող լուծումներին։ Խնամակալի ստաժի մասին դրույթը ներկայումս առկա է գործող <<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ  օրենքի 29-րդ հոդվածում, ըստ որի՝ խնամակալին տրամադրվում է ստաժ ՝ ոչ ավելի քան տաս  տարի։

Բացի դրանից, առաջարկվող այս փաթեթով առաջարկվում է լուծել սոցիալական աջակցության խնդիր, և ոչ թե կորցրած եկամուտի փոխհատուցման խնդիր։

Ընդունվել է: