Առաջարկ

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Պ-448-17.01.2020-ՊԻ-011/0 օրենքի նախագծի վերաբերյալ

 

Առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի.

1) 2-րդ հոդվածը հանել:

 

2) 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասում «վերահսկիչ» բառը փոխարինել «հաշվեքննիչ» բառով, «Կառավարության աշխատակազմ» բառերը իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «Վարչապետի աշխատակազմ» բառերով, «Մարդու իրավունքների պաշտպանի» բառերը փոխարինել «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ» բառերով:»:

 

3) 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Օրենքի 6-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «երկրորդ ձախ» բառից հետո լրացնել «առաջին դիրքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով այլ բան նախատեսված չէ» բառերով. 

2) 1-ին մասում «երկրորդ ձախ» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Շենքերի ներսում Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության զինանշանի հետ միաժամանակյա տեղադրման դեպքում  Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է տեղադրվի զինանշանից ցածր՝ ձախ դիրքում (դեմքով դեպի զինանշանը):»:

 

4) 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով՝

    «Փակ տարածքներում բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի (կախված դիրքում) ստորին եզրը պետք է գտնվի գետնից առնվազն 25 սանտիմետր բարձրության վրա:

    Հայաստանի Հանրապետության դրոշը թեք դիրքով կախելու կամ ամրացնելու դեպքում դրոշաձողը պետք է լինի առնվազն 45 աստիճանի տակ:»»:

 

5) 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Օրենքի 8-րդ հոդվածում «դրոշից» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

      «Տեղական ինքնակառավարման մարմինների, պետական մարմինների, պետական կրթական կամ մշակութային կազմակերպությունների դրոշների հերալդիկ հիմքում կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության դրոշը:»»: